Ապրիլ 11, 2020 19:09 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Արդյո՞ք կորոնավիրուսը կհանգեցնի Եվրամիության փլուզմանը:

Եվրոպայում կորոնավիրուսի շարունակվող ճգնաժամի, և դրա հետևանքով աճող տնտեսական և քաղաքական մտահոգությունների արդյունքում, ԵՄ պաշտոնյաները համաձայնվել են 500 միլիարդ եվրո շտապ օգնության փաթեթ հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

ԵՄ 27 անդամ պետությունների ֆինանսների նախարարների  որոշումը կայացել է այն պայմաններում, երբ անդամ որոշ երկրներ, հատկապես Իտալիան և Իսպանիան, գտնվում են ճգնաժամային վիճակում: Այս երկրներում բժշկական և առողջապահական սարքավորումների պակասից բացի, կորոնավիրուսի բռնկումը խաթարել է նաև տնտեսությունը: Սա այն դեպքում, երբ կորոնավիրուսի պանդեմիայից առաջ նույնպես, այդ երկրները ունեին տնտեսական խնդիրներ, խոշոր պարտքեր, գործազրկություն և գնաճ: Կորոնավիրուսի ճգնաժամի ֆոնին, եվրոպական թույլ երկրները օգնության են ակնկալում են ավելի հարուստ երկրներից, ինչպիսիք են Ֆրանսիան և Գերմանիան: Սակայն այդ երկրները փակոցին իրենց սահմանները և որևէ բժշկական կամ առողջապահական օգնություն չուղարկեցին Իտալիային ու Իսպանիային: Այս հանգամանքն ավելի է խորացրել ԵՄ երկրների միջև առկա ճեղքը և վտանգել ԵՄ միասնությունը: Իտալայի և Իսպանայի պաշտոնյաները նախազգուշացրել են Եվրամիության փլուզման վտանգի մասին, սակայն Ֆրանսիան և Գերմանիան, նույնպես զգում են վտանգը: 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադառնալով ամբողջ աշխարհում և  հատկապես Եվրոպայում  կորոնավիրուսի տարածմանը, նախազգուշացնելով ԵՄ  հիմքերին հատկապես «Շենգենի» պայմանագրին սպառնացող վտանգների մասին, հավելել է, որ եթե այս ճգնաժամի պայմաններում երկրները միասնություն չդրսևորեն, ԵՄ-ն կփլուզվի:

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն նաև նախազգուշացրել է, որ եթե ԵՄ անդամները չարձագանքեն կորոնավիրուսի տնտեսական հետևանքներին, ապա  կվտանգվի եվրաինտեգրման նախագիծը:

Այս պայմաններում, Իտալիայի նման երկրները կոչ են անում  Եվրամիության, ներել պարտքերը, տնտեսական օգնության տրամադրել և քաղաքական և սոցիալական աջակցություն ցուցաբերել իրենց: 

ԵՄ անդամ երկրների ֆինանսների նախարարները համաձայնվել են 500 միլիարդ եվրո շտապ օգնության փաթեթ հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Սա այն դեպքում երբ եվրոպական երկրների միջև ճեղքվածքը և անհամաձայնություննրն օր ավուր ակնհայտ են դառնում: Չնայած Հոլանդիայի ընդդիմությանը, բյուջեն հաստատվեց Գերմանիայի և Ֆրանսիայի  պնդումով: Ավելի վաղ, հոլանդացի պաշտոնյաները կոչ էին արել օգնության դիմաց պահանջել տնտեսական կոշտ քաղաքականության գործադրում: Չնայած անհամաձայնություներին, բյուջեն նախատեսված է աշխատողներին, կառավարություններին և բիզնեսին աջակցելու համար: Այս օգնությունը կարող է մասամբ արդյունավետ լինել ԵՄ որոշ երկրների համար, որոնք կախված են փոքր և փոքր տնտեսություններից: Բայց տնտեսագետները այս բյուջեի հատկացումը գնահատում են որպես ժամանակավոր դեղամիջոց՝ ներկա տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար: Նրանց կարծիքով, ԵՄ երկրներին հասցված տնտեսական և քաղաքական վնասների իրական չափերը պարզ կլինեն  ճգնաժամից հետո:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լոմերը հայտարարել է. «Եվրոպան ցույց տվեց, որ կարող է հաղթահարել ճգնաժամերը, չնայած այս կապակցությամբ կասկածներ կան»:

 

 

 

 

 

 

 

 

Պիտակ