Մայիս 27, 2020 13:00 Asia/Tehran
  • Գերմանիան ցանկանում է Եվրոպային անկախ տեսնել

ԵՄ-ն ներկայումս կանգնած է բազմաթիօվ մարտահրավերների առաջ, որոնք ավելի են խորացել կորոնավիրուսի պանդեմիյաի հետևանքով:

Բացի ներքին տարաձայնություններից, ԵՄ-ն ունի ևս մեկ խնդիր՝ համաշխարհային տնտեսություններից, հատկապես՝ Չինաստանի տնտեսությունից կախվածությունը: Եվ այդ պխատճառով, Գերմանիան, որպես ԵՄ անդամ և խոշոր տնտեսություն ունեցող երկիր, կոչ է արել ավելի անկախ լինել համաշխարհային տնետսությունից:

Գերմանիայի ԱԳՆ Հեյկո Մաասը վերջերս խոսելով կորոնավիրուսի բացասական հետևանքների մասին, հայտարարել է. «Պետք է շատ միամիտ լինել, հայտարարելու համարմ թե այս իրավիճակում հաղթող կողմը Չինաստանն է»: Նա հավելել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ ԵՄ-ի անկախութունն ամրապնդելու ողղությամբ:

Գերմանիայի կողմից ԵՄ ղեկավարությունը ստանձնելու արարողության ժամանակ, Հեյկո Մաասն օնլայն ելույթում հայտարարել է. «Կորոնավիրուսի պանդեմիան բացասաբար է ազդել նաև արտաքին քաղաքականության վրա, ինչրը կարող է խախտել համաշխարհային հավասարակշռությունը և որևէ երկրի հնարավորություն տալ այս իրադարձություններից հաղթող դուսր գալ»:

Ըստ երևույթին, Գերմանիային մտահոգում է այն հանգամանքը, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով, Եվրոպան ավելի խոցելի կդառնա, քանի որ մեծ կախվածություն ունի համաշխարհային տնտեսությունից:

Հեյկո Մաասը հավելել է. «Ռազմավարական ոլորտներում, այդ թվում՝ առողջապահության, էներգետիկ, ՏՏ, սննդի, լոգիստիկ, հումքի և ազնվի մետաղների արդյունաբերության ոլորտներում, անհրաժեշտ է հնարավորիսն շուտ կրճատել մեր կախվածությունը համաշխարհային տնտեսությունից»:

Հատկանշական է, որ ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ջոզեֆ Բորելը վերջերս հայտարարել է, որ ավարտվել է աշխարհում ԱՄՆ-ի միահեծան իշխանությունը: Նա ԵՄ-ին կոչ է արել հզոր ռազմավարություն կիրառել Չիանստանի նկատմամբ: Բորելը հավելել է, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերություններն ուժի կռիվ է: Բորելը հավելել է. «Աշխարհում մշտապես եղել է ուժի կռիվ և մի երկիրը փորձել է աշխարհին համոզել, որ իր համակարգն ավելի լավն է»:

Ներկայումս ԵՄ-ն փորձում է անկախանալ այս երկու գերտերություններից: Եվ հենց այդ պատճառով,. միության բարձրաստիճան պաշտոնյաները շեշտում են բազմակողմանի աշխարհի կարևորությունը: ԵՄ-ը համոզված է, որ ներկա դրությամբ, երբ աշխարհում տարածվել է կորոնավիրուսը, ԵՄ անդամները պետք է կարողանան ընդունել բազմակողմանի որոշումներ, իսկ միջազգային կազմակերպություններն այդ թվում՝ ՄԱԿ-ը, պետք է ավելի ոժեղանան:

Բորելն ասել է. «Եթե մենք իսկապես ցանկանում ենք ղեկավարել ապագա աշխարհը, պետք է մեծ ուշադրություն դարձնենք բազմակողմ քաղաքականությանը, քանի որ միակողմանիությունը մեծ վնասներ է պատճառում»:

Վերջին ամիսներին, ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Եվրոպայի ու Չինաստանի հարաբերությունների կապակցությամբ և քննադատել Եվրոպայի կախվածությունը Չիանստանից: Իսկ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի պահպանողական են Չիանստանի հետ հարաբերություններում: Բորելը համոզված է, որ Եվրոպան պետէ  ավելի ուժեղ ռազմավարույուն կիրառի Չինաստանի նկատմամբ, իսկ դրա համար, պետք է ավելի սերտ համագործակցություն ունենա ասիական երկրների՝ Հնդկաստանի, ճապոնիայի ու Հարավային Կորեայի հետ:

Պիտակ