Հունիս 12, 2020 13:11 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Թրամփը շարունակում է իր ագրեսիվ վերաբերմունքը միջազգային կառույցների դեմ

Հինգշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Դոլանդ թրամփը ստորագրելով «Միջազգային քրեական դատարանի» դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին» հրամանագիրը արտոնություն է տվել: Թրափի այս քայլի պատճառն այն է, որ Միջազգային քրեական դատարանը հետաքննություն է անցկացնում Աֆղանստանում ԱՄՆ-ի զինծառայողների իրականացրած ռազմական հանցագործությունների կապակցությամբ:

Հրամանագիրը ԱՄՆ-ի պետքարտուղարին իրավասություն է տալիս խորհրդակցելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի հետ, սառեցնել Միջազգային քրեական դատարանի այն աշխատակիցների հաշիվները, որոնք մասնակցում են Աֆղանստանում ԱՄՆ-ի զինծառայողների իրականացրած ռազմական հանցագործությունների մասին հետաքննությունների անցկացմանը:  ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել  է.«Միջազգային քրեական դատարանն իրավասու չէ հարցաքննել Աֆղանստանում մեր զորայինների գործողությունները և մեր երկիրը չի անդամակցում Հռոմի կանոնադրությանը:

ԱՄՆ-ի ՊՆ Մարկ Էսպերը հայտարարել է. «ԱՄՆ-ի զինծառայողների գործողությունների կապակցությամբ շրջանակում հետաքննություններ անցկացնելու Միջազգային քրեական դատարանի ջանքերը հակասում են  միջազգային օրենքներին»:

Թրամփը վերոնշհալ հրամանագիրը ստորագրել է  քրեական դատարանի կողմից Աֆղանստանում անցկացվելիք հետաքննությունը կանխելու նպատակով: Իհարկե այս անգամ ևս ամերիկացիներն արել են անհիմն հայտարարություններ, մասնավորապես պնդելով, որ Մոսկվանա զդումէ Միջազգային քրեական դատարանի որոշումների վրա: ԱՄՆ-ի Արդարադատության նախարար Ուիլիամ Բարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավաստի տեղեկություններ ունի Միջազգային քրեական դատարանում առկա կոռուպցիայի և դատարանի որոշումների վրա Մոսկվայի ազդեցության մասին:

Թրամփի կառավարությունն արտաքին քաղաքականության ոլորտում որդեգրել է երկրներին սպառնալու և նրանց նկատմամբ ուժ գործադրելու ռազմավարությունը և Միջազգային քրեական դատարանի նկատմամբ էլ կիրառում է այս մեթոդը: Դատարանը հիմնադրվել է 2002թ.՝ աշխարհում ցեղասպանություններիի, պատերազմական հանցագործությունների և հակամարդկային հանցագործությունների հարցով հետաքննություններ անկցացնելու նպատակով, սակայն ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը խուսափում են միանալ այս կառույցին:

Թրամփի կառավարության ավագ պաշտոնատարները նախապես զգուշացրել էին, որ ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի մասին Միջազգային քրեական դատարանի  հետաքննություններին դիմակայելու համար, հնարավոր է պատժամիջոցներ սահմանեն այս կառույցի դեմ: 2018թ. սեպտեմբեր ամսին ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերի նախկին խորհրդական Ջան Բոլթոնն ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի դեմ հետաքննություններ անցկացնելու հարցով սպառնացել էր Միջազգային քրեական դատարանին նրան աջակցող երկրներին: Բոլթոնն ասել էր. «Մենք սառեցնելու ենք ԱՄՆ-ում գտնվող նրանց ակտիվները և քրեական պատասխանատվության ենք կանչելու նրանց: Մենք այս քայլը կիրառելու ենք ամերիկացիների մասին Միջազգային քրեական դատարանի կողմից հետաքննությունների անցկացմանը աջակցող ցանկացած երկրի կամ ընկերության դեմ»:

Դոնալդ Թրամփի կառավարության պաշտոնատարների տեսանկյունից ամրիկացիներն ավելի բարձր են աշխարհի մյուս ժողովուրդներից, նույնիսկ իրենց հանցագործությունների, այդ թվում՝ Աֆղանստանի պատերազմի համար պատասխան տալու հարցում: Իհարկե Թրամփի կառավարությունը Սիոնիստական ռեժիմի հարցում էլ որդեգրել է այս դիրքորոշումը: Թրամփի որոշումը փաստում է, որ ԱՄՆ-ն միջազգային հարթակում իր նպատակներն ու ցանկությունները առաջ տանելու համար դիմում է ուժային միջոցների ու սպառնալիքների: Այն նաև ապացուցում է, որ ԱՄՆ-ն լիովին անտեսում է միջազգային կառույցներին այդ թվում Միջազգային քրեական դատարանին, որ գործունեություն է ծավալում պատերազմական հանցագործությունների հեղինակների ու հակամարդկային հանցագործությունների հարցում արդարության գործադրման ուղղությամբ:

Պիտակ