Հուլիս 10, 2020 13:57 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների խորհրդի նիստում դատապարտվել է ԱՄՆ-ի կողմից գեներալ Սուլեյմանիի սպանության

2020թ. հունվարի 3-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի զորուժի իրականացրած հարձակման հետևանքով, սպանվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանին, Իրաքի Հաշդ ալ Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը և նրանց ուղեկցող ռազմական պաշտոնյաները: Ամերիկացիների այս ոճրագործությունը դատապարտվեց միջազգային մակարդակով:

Հինգշաբթի հուլիսի 9-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում, ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբեր Ագնես Կալամարդի զեկույցը ներկայացվեց, որտեղ նա նշել է, որ ԱՄՆ-ի բանակի կողմից գեներալ Սուլեյմանիի սպանությունը միջազգային իրավունքների խախտում է համարվում: Կալամարդի զեկույցը ներկայացվելուց հետո, խորհրդի անդամները հայտարարեցին իրենց դիրքորոշումը այդ կապակցությամբ: Այդ նիստը և անդամների միաձայն դիրքորոշումը մեկ այլ անհաջողություն է Թրամփի կառավարության համար: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հակաիսրայելական դիրքորոշումների դեմ բողոքելով, ԱՄՆ-ը դուրս եկավ այդ խորհրդից:

Անդրադառնալով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, Կալամարդն ասել է.«Իրանի բարձրաստիճան մի պաշտոնյայի դեմ հարձակում է տեղի ունեցել: Եվ առաջին անգամ մի պետություն պաշտպանվելու սկզբունքից օգտվել է՝ երրորդ երկրում պետական մի պաշտոնյայի սպանելու համար, ինչը անօրինական է»:

ԱՄՆ-ը խիստ քննադատել է այդ զեկույցը, սակայն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամները միաձայն  կարևորել են ԱԹՍ-երի գործողությունները վերահսկելը և միջազգային օրենքներին հակասող ահաբեկչական գործողություններից խուսափելը:

Կալամարդը նշել է, որ աշխարհի տարբեր շրջաններում ԱԹՍ-երի կիրառումը մեծ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության համար:

Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ԱՄՆ-ի ԱԹՍ-երի միջոցով իրականացված հարձակումների հետևանքով, մինչ օրս սպանվել են մեծ թվով խաղաղ բնակիչներ և ԱՄՆ-ը միշտ փորձել է արդարացնել իր այդ քայլը: Մարդու իրավունքների խորհրդում Եվրամիության ներկայացուցիչն ասել է.«Ահաբեկչական գործողություններում ԱԹՍ-երի կիրառումն ընդունելի չէ»:

Կարևոր հարցն այն է, որ Թրամփի կառավարությունն առանց Իրաքի կառավարության թույլտվության և առանց նրանց տեղյակ պահելու, այդ երկրի հողի վրա սպանեց Իրաքի կառավարության հյուրը համարվող գեներալ Սուլեյմանիին, այդպիսով նաև զգուշացնելով Իրաքի ժամանակի վարչապետ Ադել Աբդոլմահդիին: Այդ հարձակմամբ, ԱՄՆ-ը անօրինական քայլի դիմելով, խախտեց Իրաքի ինքնիշխանությունը: 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում ևս անդամներից շատերը հաստատել են ԱՄՆ-ի քայլի անօրինական լինելը և այդպիսով Վաշինգտոնը չի կարող միջազգային հանրությանը համոզել իր ոճրագործությունն արդարացում է ունեցել: Կուբայի ներկայացուցիչն ասել է.«ԱՄՆ-ի կողմից գեներալ Սուլեյմանիի սպանությունը ՄԱԿ-ի հռչակագրի խախտում է»: Անգամ Վաշինգտոնի եվրոպացի գործընկերները չեն արդարացրել Թրամփի կառավարության այդ քայլը:

Այդպիսով գեներալ Սուլեյմանիի և նրան ուղեկցող պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի ոճրագործության անօրինական լինելու մասին ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբեր Ագնես Կալամարդի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամների հստակ դիրքորոշմամբ, բոլորին հայտնի դարձավ այն փաստը, որ Թրամփի կառավարությունը միջազգային օրենքների գլխավոր խախտողն է, որն իր բռնատիրական քաղաքականությունների իրագործման ուղղությամբ անտեսում է բոլոր օրենքներն ու նորմերը:

Պիտակ