Օգոստոս 21, 2020 12:38 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ՀԳՀԾ-ն և «ձգանի մեխանիզմը». ԱՄՆ-ն հայտնվել է ԱԽ փակուղում

ԻԻՀ ԱԳ նախարարի ասելով, չարաշահելով միւուկային համաձայնագրով նախատեսված մեխանիզմները ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ-ի ջանքերը դատապարտելի են:

ՄԱԿ-ի ԱԽ նախագահին ուղղված նամակում, Մուհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ը իրավունք չունի վերականգնել հակաիրանական պատժամիջցնրը, հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-ի այդ քայլը պետք է դատապարտվի ԱԽ-ի ու միջագզային հանրությանն  կողմից:

2018թ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ը մշտապես փորձել է ոչնչացնել ՀԳՀԾ-ն, ու դրա փոխարեն ստորագրել նոր համաձայնագիր: Այս կապակցությամբ, Միացյալ Նահանգները որդեգրեց Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը ու Թեհրանի նկատմամբ սահմանեց ամենախիստ պատժամիջոցները: Դա դեմ էր ՀԳՀԾ-ին, քանի որ այն պետք է ապահովեր Իրանի տնտեսական շահերը:

Սակայն ԱՄՆ-ի որդեգրած քաղաքկաանությունն ապարդյուն եղավ: Բրայան Հուքը, ով առավելագուն  ճնշման քաղաքականության մշակողն էր, հրաժարվեց իր պաշտոնից:

Այնուհետև, ամերիկացիները փորձեցին եվրոպական կողմի վրա ճնշում գործադրել, որպեսզի Վաշինգտոնի առաջարկած բանաձևի օրինագիծը հաստատվի ԱԽ-ում: Նախագծով առաջարկվում էր երկարաձգել ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները: Սակայն այդ նախագիծը ևս ձախովեց, քանի որ դրան կողմ քվեարկեց միայն մի փոքրիկ երկիր:

Հիմա ԱՄՆ-ը ԱԽ-ին բողոքի հայց է ներկայացրել Իրանի դեմ՝ միջուկային համաձայնագիրը խախտելու կապակցությամբ: Բացի այդ, ԱՄՆ-ը փորձում է օգտագործել ԱԽ 2231 բանաձևը, հայտարարելով, որ հանդիսացել է ՀԳՀԾ-ի անդամ: Սակայն  ԱՄՆ-ը մոռանում է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, այլևս իրավունք չունի օգտվել ձգանի մեխանիզմից:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին հայտարարել է, որ ԱԽ 2231 բանաձևը հաստատել է ՀԳՀԾ-ն, իսկ ԱՄՆ-ը լքել է պայմանագիրը, խախտելով բանաձևը:

Համաշխարհային հանրության համար պարզ է, որ ԱՄՆ-ը միջազգային կարևոր գործիքակազմն անտեսելով, փորձում է ԱԽ լծակից օգտվելով, քայլեր անել այլ միջազգային կառույցների դեմ: Սակայն ըստ երևությին, միջազգային հանրությունը մտադիր է պահպանել երկրների միջև առկա օրենքները համաձայնագրերն ու կանոնները, ինչը ցույց է տալիս, որ համաշխարհային հանրությունը ոչ է ասում ԱՄՆ-ի քաղաքականությանը, որը սպառնում է համաշխարհային անվտանգությանը:

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, Իրան Պրես լարտավակն գորածակցությանը տվա հարցազրուցյում ասել է, որ Ռուսատսանը, Չիանստանը և եվրոպական մի շարք երկրներ դեմ են նաև ԱՄՆ-ի նոր քայլին և այն նույնպես իրականություն չի դառնալու, ու ԱՄՆ-ը ևս մեկ անգամ պարտություն է կրելու:

 

 

Պիտակ