Օգոստոս 29, 2020 12:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Զարիֆ. ԱՄՆ-ը անկարող է հասկանալ օրենքները.  ԱԽ-ում կրած պարտությունից մինչև սպառնալիքների հնչեցում

Արձագանքելով 2020 թվականի սեպտեմբերի 20-ին Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ-ի հայտարարությանը, Իրանի արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ-ի պաշտոնյաները չեն հասկանում «իրավունք» հասկացությունից և ոչինչ չգիտեն ՄԱԿ-ի մասին:

Մուհամամդ Ջավադ Զարիֆը, ուրբաթ օրը Թվիթերում գրել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից երեք անգամ մերժում ստանալուց հետո,  յժմ այն ​​սպառնում է պատժամիջոցներ կիրառել ցանկացած անձի կամ սուբյեկտի նկատմամբ, որը դեմ է պատժամիջոցների վերադարձին:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հինգշաբթի օրը Թվիթերում հայտարարել է, որ չնայած Սպիտակ տան հակաիրանական բանաձևին  Անվտանգության խորհրդի ընդդիմությանը, ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները կվերականգնվեն 2020-ի սեպտեմբերի 20-ից:

Պոմպեոյի հայտարարությունը հնչում է  այն պայմաններում, երբ Իրանի քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի և Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցությունների արդյունքում, Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը շարունակելու վերաբերյալ ԱՄՆ հակաիրանական բանաձևը  չընդունվեց խորհրդի կողմից:

Բացի այդ, Անվտանգության խորհրդի 13 անդամներ և խորհրդի ղեկավարը հայտարարեցին, որ Միացյալ Նահանգները իրավական հիմք չունի հղում անելու  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին, քանի որ այն այլևս ՀԳՀԾ-ի անդամ չէ:

Այս կապակցությամբ, Վիեննայում ՄԱԿ-ի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը ուրբաթ օրը հայտարարել է, որ Անվտանգության խորհրդում Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի քայլերը զուտ արկածախնդրություն է, և Snapbek- ի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը հեռանկար և իրավականհիմք չունի: 

ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ը ոչ քաղաքական, ոչ էլ իրավական տեսակետից. իրավուքն չունի առաջ տանել իր հակաիրանական քաղաքականությունը,  հղում անելով Անվտանգության խորհրդի 2231 բանաձևին, և ​​Վաշինգտոնն իր քայլերով ծաղրում է Անվտանգության խորհուրդին:

Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու նպատակլով ԱԽ-ին երեք անգամ դիմելուց հետո մերժում ստանալը նշանակում է համաշխարհային բեմում ԱՄՆ-ի քաղաքական մեկուսացման գագաթնակետը: Նույն առիթով, դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին նշում է, որ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի նախագծի ձախողումը աղետալի ձախողում է երկրի համար համաշխարհային բեմում:

Իրավական տեսանկյունից ԱՄՆ-ը չի կարող դուրս գալ ՀԳՀԾ-ից և հղումա նել  2231 բանաձևին `միջազգային հանրությանը հորդորելու համաձայնություն տալ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերադարձի հարցում:

ՀԳՀԾ-ից դուրս գալով, ԱՄՆ-ն այլևս այս պայմանագրի անդամ չէ: Իսկ Անվտանգության խորհրդին անդամակցությունը ԱՄՆ-ին իրավունք չի տալիս օգտագործել 2231 բանաձևը, քանի որ այդ երկիրը դուսր գալով միջուկային համաձայնագրից, խախտել է  վերոնշյալ բանաձևը:

Նման պայմաններում, ԱՄՆ-ի միակողմանի և սպառնալից պնդումը ՝ Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը կիրառելու և Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերադարձի մեխանիզմն ակտիվացնելու մասին, վկայում է ապակառուցողական և միակողմանի մոտեցման մասին, որը համաշխարհային  հետևանքներ և կանդրադառնա Անվտանգության խորհրդի իրավական կարգավիճակի և ապագայի վրա:

Պիտակ