Նոյեմբեր 06, 2020 11:51 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Համաշխարհային հավասարումները դուրս են եկել ԱՄՆ-ի վերահսկողությունից

ԻԻՀ արտգործնախարարն ասել է, որ ԱՄՆ-ն այլեւս չի կարող վերահսկել աշխարհը, և որ արևմտյան հեգեմոնիայի դարաշրջանն ավարտված է:

Կարակասի Սամուել Ռոբինսոնի ինստիտուտում Վենեսուելայի Արտաքին գործերի նախարար Խորխե Արեասայի հետ հանդիպման ժամանակ, Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարությունն այլևս չի կարող կառավարել համաշխարհային իրադարձությունները:

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականության ուսումնասիրությունը, համաշխարհային հանրային կարծիքի համար պարզ է դարձրել  ԱՄՆ-ի տարբեր կառավարությունների քաղաքականության և միակողմանի գործողությունների ձախողումը: ԱՄՆ քաղաքականությունը ձախողվեց ոչ միայն Իրանի, այլ նաև Վենեսուելայի դեպքում:  Վենեսուելայի նորընտիր նախագահին կործանելու նպատակով Մադուրոյի հակառակորդներին ԱՄՆ լիակատար աջակցության ձախողումը ապացուցեց, որ ամեն ինչ չէ, որ գտնվում է Վաշինգտոնի վերահսկողության տակ:

Համաշխարհային բեմում տեղի են ունենում բազմաթիվ իրադարձություններ, որոնք կառավարվում և ուղղորդվում են առանց ԱՄՆ վարչակազմի միջամտության և հաջողություն են ունենում:

 Աստանայի գործընթացը, որը կարեւոր դեր է խաղում սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում, այդ օրինակներից է: Աստանայի գործընթացում Իրանի արդյունավետ և ակտիվ դերը, Ռուսաստանի և Թուրքիայի հետ միասին, Սիրիայի և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի քաղաքական հավասարումները դուրս է բերել ԱՄՆ-ի վերահսկողությունից:

ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրած Իրանի զենքի էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ  բանաձևի մերժումը նույնպես վկայում է ԱՄՆ-ի հեգեմոնիայի ավարտի մասին:

ԱՄՆ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ անարդյունավետ պայքարը ևս վկայումէ երկրի ներսում իրավիճակը վերահսկելու կատռավարության անկարողության մասին: Սպիտակ տան «բնակիչների» անտարբերությունն այս մահացուց վիրուսի նկատմամբ, մահացության և վարակվածության բարձր ցուցանիշների պատճառ դարձավ, ինչը ևս վայում է այդ երկրի վարչակազմի քաղաքականության ձախողման մասին:

Այս առնչությամբ, Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով հատուկ օգնական Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը հայտարարել է. «Կորոնավիրուսի ճգնաժամն ապացուցեց, որ ամերիկյան իշխանություններն ի վիճակի չեն կառավարել ոչ միայն աշխարհը, այլև նաև սեփական երկիրը»:

Իրանի նկատմամբ ԱՄՆ Դոնալդ Թրամփի «առավելագույն ճնշման» քաղաքականության անարդյունավետությունը իրանցիների նկատմամբ պարտության հերթական օրինակն է:

Այս կապակցությամբ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Ուոլթը կարծում է, որ ամերիկացի քաղաքական գործիչները, որ կոչ են անում տապալել այլ օտարերկրյա կառավարություններ և փոփոխություններ իրականացնել այդ երկրներում, դասեր չեն քաղել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում իրենց ձախողումներից:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Միացյալ Նահանգների բոլոր կառավարությունները տարբեր ձևերով փորձել են փոխել Իրանի քաղաքականությունը, սակայն ամեն անգամ անհաջող: Իսկ Թրամփի վարչակազմը չկարողացավ ՀԳՀԾ-ից դուսր գալով, աշխարհը միավորել Իրանի դեմ, ինչն այս երկրի հեգեմոնիայի ավարտի հերթական ապացույցն է:

Պիտակ