Հունվար 04, 2021 12:09 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ՄԱԿ-ի զեկուցողը քննադատել է ԱՄՆ-ի կողմից գեներալ Սոլեյմանիի սպանությունը

Կիրակի օրը հրապարակված թվիթում, ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Քալամարդը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից գեներալ Սոլեյմանիի սպանությունը մարդու իրավունքների միջազգային չափանիշների խախտում էր:

Նա նշել է. «ԱՄՆ-ի կողմից գեներալ Սոլեյմանիի սպանությանությամբ, ոտնահարվել է երկու սկզբունք՝ անհրաժեշտության և համաչափության սկզբունքները: Այս (ահաբեկրչությունը) հակասում էր միջազգային իրավունքի սկզբունքներին»:

ՄԱԿ-ի պաշտոնյան անդրադարձել է երկու կարևոր կետերի՝ սպանության անհրաժեշտությանը և համաչափությանը՝ գեներալ Սոլեյմանիի  ենթադրյալ սպառնալիքների համեմատ: Միևնույն ժամանակ, գեներալ Սոլեյմանիի և նրա զինակիցների վախկոտ սպանության տարելիցի կապակցությամբ Քալամարդի անդրադարձն այս հարցին, վկայում է թե որքան կարևոր է այս խնդիրը, հատկապես միջազգային իրավունքի սկզբունքների տեսանկյունից:  

Այս հանցավոր արարքի համար որպես արդարացում, Թրամփը  պնդում էր, որ  գեներալ Սոլեյմանին մուտք է գործել Իրաք ՝ նպատակ ունենալով հարձակումներ նախապատրաստել ամերիկացիների և նրանց հենակետերի դեմ, և որ ԱՄՆ-ի ավիահարվածները նախազգուշական միջոց էին: Սակայն այս պնդումները հերքեցին նույնիսկ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները: 

Ամերիկացի պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը սպանության որոշումը կայացրել էր վաղուց և սպասում էր համար  ժամանակի: 2020-ի հունվարի 13-ին NBC- ն հաղորդեց, որ Թրամփը  գեներալ Սոլեյմանիի սպանության հրամանը տվել է 2019 թվականի հունիսին՝ յոթ ամիս առաջ: Թրամփի ռազմական և անվտանգության խորհրդականների տեսանկյունից, ԻԼԻՊ-ի դեմ  պայքարում առանցքյին դերակատարություն ունեցած գեներալ  Սոլեյմանիի և Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի միաժամանակյա ներկայությունը Բաղդադում,  լուրջ խոչընդոտ էր Արևմտյան Ասիայում Միացյալ Նահանգների նպատակներին հասնելու ճանապարհին:

Այս հարցը նույնպես բարձրացվել է ՄԱԿ-ի զեկուցողի կողմից: Ագնես Քալամարդն այս կապակցությամբ գրել է. «Գեներալ Սոլեյմանիի դեմ անօդաչու ինքնաթիռի հարվածն արդարացնելու ԱՄՆ պատճառաբանությունները ...   չկար ապացույց այն մասին, որ կա անմիջական սպառնալիք»:

Թուրք քաղաքական փորձագետ Մեհմեթ Պերինսեկն ասում է. «Գեներալ Սոլեյմանին ԱՄՆ-ի տարածաշրջանային ծրագրերի իրագործման ճանապարհին առկա խոչընդոտներից մեկն էր: Այս պատճառով Միացյալ Նահանգների առաջին նպատակը գեներալ Սոլեյմանիին հեռացնելն էր»:

Այլ հարց է, որ Միացյալ Նահանգները, աննախադեպ քայլի դիմելով և միջազգային իրավունքի լիակատար խախտմամբ, ահաբեկչական գործողություն իրականացրեց այլ երկրի զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյայի դեմ,  առանց պատերազմ հայտարարելու այդ երկրին: Քալամարդն այս կապակցությամբ գրել է.  «Մեկ տարի առաջ ԱՄՆ-ի կողմից Իրաքի հողի վրա գեներալ Սոլեյմանիի նպատակային սպանությունը որևէ հակամարտությունից դուրս տեղի ունեցած առաջին նման դեպքն էր, որի ժամանակ, մեկ այլ երկրի պաշտոնյայի դեմ հարձակումն իրականացնելու համար, տվյալ  երկիրը որպես պատրվակ է ներկայացնում ինքնապաշտպանությունը»:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Քալամարդը հստակ հայտարարել է, որ գեներալ Սոլեյմանիի և նրա զինակիցների  սպանությունն անօրինական է և  Թրամփն ու նրա վարչակազմն անկասկած, միջազգային իրավունքի խոշոր խախտողներ են, որոնք ԱՄՆ-ի հարկադրանքի քաղաքականության շրջանակում, հաշվի չեն առնում որևէ օրենք  և սկզբունք: 

Պիտակ