Հունվար 16, 2021 11:37 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագիրը՝ ԱՄՆ-ի առավելատենչությունը վերահսկելու լծակ

Թրամփի նախագահության ավարտից մի քանի օր առաջ Հյուսիսային Կորեան իր զինված ուժերի շքերթում ցուցադրել է սուզանավային բալիստիկ նոր հրթիռ

Հյուսիսային Կորեայն սուզանավից արձակվող հրթիռը ներկայացնում է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի կողմից «Փխենյանի միջուկային կարողության բարձրացման» մասին հայտարարություններից մեկ շաբաթ անց:

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ չի հրաժարվի իր հրթիռային և միջուկային ծրագրից, քանի դեռ ԱՄՆ-ն վերջ չի  դրել Փխենյանի դեմ ուղղված իր թշնամական քաղաքականությանը:

Հյուսիսային Կորեայի Իշխող  Աշխատավորական կուսակցության վերջերս կայացած համագումարից հետո, նոր հրթիռի ներկայացումը կարելի է համարել  Փխենյանի նոր ռազմավարությունը՝  հնարավոր սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ:

Չնայած նախորդ շաբաթ Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության ութերորդ համագումարում Կիմ Չեն Ընի ելույթում նկատվեցին  փոփոխություններ, հրթիռային և միջուկային կարողությունների հզորացումը շարունակում է լինել այդ երկրի առաջնահերթությունը

Հյուսիսային Կորեայի ղեկավարը աննախադեպ հայտարարություն արեց, անդրադառնալով որոշ ներքին խնդիրների լուծումների նպատակով քաղաքացիների կողմից տնտեսական խնդիրների նկատմամբ հանդուրժողականությանը, արտադրության և տնտեսության մեծ ցատկին, ինչպես նաև արտաքին հարաբերությունների զարգացմանը, ներառյալ՝ Հարավային Կորեայի հետ համագործակցության ամրապնդմանը: Դա կարող է նբշանակել, որ Կիմ Չեն Ընի  որոշ գաղափարներ  փոփոխություն են կրել:

Այն պայմաններում, երբ Կորեական թերակղզում, հատկապես Հարավային Կորեայում և Հյուսիսային Կորեայում տեղի ունեցած փոփոխությունների մեծ մասը ազդել է ԱՄՆ-ի  վերջին տարիների քաղաքականության վրա, Դոնալդ Թրամփի հեռացումը և Ջո Բայդենի պաշտոնը ստանձնելը  նոր հույսեր են առաջացրել այս թերակղզում:

Սպիտակ տանը Թրամփի քառամյա պաշտոնավարման ընթացքում, Վաշինգտոն -Փխենյան հարաբերությունները եղել են շատ լարված:

Չնայած վերջին տարիներին Հյուսիսային Կորեայի առաջնորդի և ԱՄՆ նախագահի միջև երկկողմ հակամարտությունը դադարեցնելու մասին մի քանի անպտուղ բանակցություններին, երկու երկրների միջև  լարվածությունն աննախադեպ էր: Այն աստիճան, որ Թրամփը նույնիսկ սպառնաց վերացնել Հյուսիսային Կորեան:

Հրթիռային և միջուկային փորձարկումները դադարեցնելու պատճառով Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄն-ի սահմանած պատժամիջոցները  պատճառ դարձան, որ   Վիետնամում Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի բանակցությունների երկրորդ փուլից հետո, Փխենյանը  վերսկսի իր պաշտպանական նոր ծրագրի մշակումը: 

Այս ժամանակահատվածում Միացյալ Նահանգները ոչ միայն չկատարեց  Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերացնելու իր պարտավորությանը, այլև թույլ չտվեց, որ երկու Կորեաների միջև հարաբերությունների կարգավորման համար հարմար մթնոլորտ ձևավորվի: 

Արկածախնդիր Թրամփը հեռանում է Միացյալ Նահանգների իշխանությունից,  և  Հյուսիսային Կորեան հույս ունի, որ Բայդենը, հենվելով իր փորձառության վրա, Փխենյանի և Վաշինգտոնի հնարավոր բանակցությունների համատեքստում կկիրառի նոր քաղաքականություն, որը հիմնբված կլինի Հյուսիսային Կորեայի իրավունքները հարգելու վրա:

Չնայած Բայդենի արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-ի միակողմանիության ավարտի վերաբերյալ  Հյուսիսային Կորեայի հույսերին, Կիմ Չեն Ընը քաջ գիտակցում է, որ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու հարցում Սպիտակ տան հետ սակարկելու հնարավորությունը մեծացնելու միակ ճանապարհը ռազմավարական և կանխարգելիչ ուժի, ներառյալ  հրթիռային և միջուկային կարողության հզորացումն է:

Պիտակ