Ռուսաստանն ու Չինաստանն ընդգծել են ՀԳՀԾ Միացյալ Նահանգների անվերապահ վերադարձի անհրաժեշտությունը
Ռուսաստանի ու Չինաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Վան Յին ընդգծել են ՀԳՀԾ ԱՄՆ-ի անվերապահ վերադառնալու անհրաժեշտությունը"խ:
Երկու երկրների արտգործնախարարները Չինաստանի Գուիլին քաղաքում հանդիպման ժամանակ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նշե են,, որ ԱՄՆ-ը պետք է հնարավորինս շուտ վերադառնա Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին առանց որևէ պայմանի, չեղարկելով հակաիրանական միակողմանի պատժամիջոցները: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարները Իրանին կոչ են արել վերահաստատել իր հավատարմությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի նկատմամբ: Երկու երկրի պաշտոնյաները կարևորել են նաև նշված համաձայնագրի դերը միջուկային տարածումը կանխելու գործում:
Այս կապակցությամբ Մոսկվան և Պեկինը Միջուկայն համաձայնագրի պարտավորությունների կատարումը կասեցնելու վերաբերյալ Իրանի ներկայիս մոտեցման համար մեղադրում են ևրոպական կողմին, որը պայմանագրերի կետերը բազմաթիվ անգամ խախտել է, ինչպես նաև ԱՄՆ-ին, որը 2018 թվականի մայիսին հրաժարվեց համաձայնագրից և որից հետո Թրամփի կառավարման Իրանի դեմ ավելի լայն պատժամիջոցներ իրականացրեց:
Այսպիսով, այժմ երկու երկրների արտգործնախարարները Միացյալ Նահանգներին կոչ են անում անվերապահորեն վերադառնալ համաձայնագրի սեղանի շուրջ, քանիոր այդ երկիրը մեղավոր է ներկայիս անելանելի իրավիճակի համար:
Բայդենի վարչակազմի ձևավորումից երկու ամիս անց նրա գործողություններն ու բարձրաստիճան պաշտոնյաների կեցվածքը ցույց են տալիս, որ Վաշինգտոնը շարունակում է վարել Իրանի վրա առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունը հույս ունենալով, որ Թեհրանին կստիպի կատարել իր պարտավորությունները առանց որևէ մի արտոնություն Ամերիկայից ստանալով: Ընդգծելով, որ Բայդենը մինչ այժմ շարունակել է Իրանի վրա առավելագույն ճնշման տակ գտնվող Թրամփի ձախողված արշավը ամերիկացի քաղաքական փորձագետ ժոզեֆ Սիրինսոնն ասել է Բայդենը քանի դեռ չի շտկել իր ընթացքը միջուկային համաձայնագրի կորցնելու վտանգը շարունակելու է գոյատևել:
Միացյալ Նահանգները կարծում է, որ որոշ աննշան զիջումներ կատարելով Իրանը կշեղվի իր սկզբունքային քաղաքականությունից սակայն Իրանի գործողությունների գործընթացը ՝ ուղղված համաձայնագրի պարտավորությունների նվազեցմանը ցույց է տալիս, որ Թեհրանը չի հրաժարվելու իր սկզբունքներից: