Մեկնաբանություն. Իրանի առաջնորդի տեսակետը՝ բանակցությունների վերաբերյալ. Իրանի նախապայմանը ՀԳՀԾ-ի վերականգնումն է
(last modified Thu, 15 Apr 2021 07:19:50 GMT )
Ապրիլ 15, 2021 11:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի առաջնորդի տեսակետը՝ բանակցությունների վերաբերյալ. Իրանի նախապայմանը ՀԳՀԾ-ի վերականգնումն է

Անդրադառնալով ՀԳՀԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և պատժամիջոցներին ու բանակցություններին, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Պատժամիջոցների վերաբերյալ հրապարակային ելույթներում, պաշտոնատար անձանց հետ հանդիպումներում կամ գրավոր կերպով, մենք ներակայացրել ենք ՀԳՀԾ-ի վերաբերյալ Իրանի քաղաքականությունը, ուստի պարզ է, թե նրանք ինչ քայլեր պետք է ձեռնարկեն»:

Թեհրանում, իմամ Խոմեյնու սրբավայր դամբարանում տեղի ունեցած Ղուրանի հետ մերձեցման արարողության ժամանակ, որին ներկա էին մի խումբ ակտիվիստներ, տեսակապի միջոցով ունեցած ելույթում, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Պաշտոնյաները որոշել են բանակցել հենց այս քաղաքականությունն իրագործելու նպատակով: Մենք այդ կապակցությամբ ասելիք չունենք: Սակայն պետք է զգույշ լինել, որպեսզի բանակցությունները չձախողվեն, քանի որ դա վնաս է երկրին»:

Այաթոլլահ խամենեին հավելել է, որ  բանակցություններ անցկացման վրա ամերիկյան կողմի պնդմանը և նշելով, որ դա սխալ խոսք պարտադրելու փորձ է:

ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունների նոր փուլը մեկնարկել է 10 օր առաջ, Վիեննայում, 4+1 խմբի և  Իրանի միջև: Բանակցությունների նպատակն է ուղիներ գտնել ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման համար:

Բանակցություններում Իրանի տրամաբանությունն այն է, որ  ամերիկացիները պետք է նախ չեղարկեն պատժամիջոցները, քանի որ նրանց նկատմամբ վստահություն գոյություն չունի: Քանի որ այդ երկիրը 2018թ. միակողմանիորեն դուրս եկավ միջուկային համաձայնությունից:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի  հեռանալուց հետո, եվրոպական կողմը նույնպես չկարողացավ կատարել իր պարտավորությունները և փաստորեն քայլեց Դոնալդ Թրամփի գնացած ճանապարհով: Եվրոպացիները խոստովանեցին, որ ԱՄՆ-ն չի կատարել իր պարտավորությունները: Սակայն իսլամական հեղափոխության առաջնորդի ասելով, եվրոպացիները որոշում կայացնելու հարցում հանձնվեցին ամերիկացիներին և անկախություն չցուցաբերեցին:

Ջո Բայդենի կառավարության օրոք, որոշակի բանակցություններ են ընթանում, որպեսզի ՀԳՀԾ-ն վերականգնվի: Բանակցություններում Իրանը պահանջում է, որպեսզի պատժամիջոցները վերացվեն և Թեհրանի կողմից դա ստուգվի: Իսկ այդ շրջանակից դուրս որևէ այլ առաջարկ, ԻԻՀ կողմից ընդունելի չէ: Թեհրանի մասնակցությունը   բանակցություններին, ինքնանպատակ չէ: Բայդենի կառավարությունը մինչ շարունակում է  նախկին կառավարության որդեգրած քաղաքականությունը:

ԻԻՀ առաջնորդը զգուշացրել է, որ բանակցությունները չպետք է անհարկի երկարաձգվեն:

ԻԻՀ նախագահի գարսենյակի տնօրեն Մահմուդ Վաեզին, չորեքշաբթի օրը հայտարարել է. «Որքան բանակցությունները երկարեն, դրանց հետևանքով իրանցիների վրա գործադրվող ճնշումն ավելի կմեծանա:  Բայդենի կառավարությունը հայտարարել է, որ առավելագույն ճնշման քաղաքականությունը ձախողվել է, սակայն պահպանելով պատժամիջոցները, քայլում է Դոնալդ Թրամփի կառավարության ճանապարհով»: Առավելագույն ճնշման քաղաքականության պարտությունը փաստեց, որ ճնշումը և պատժամիջոցները ոչ մի կերպ չեն կարող բանակցությունների ժամանակ Իրանից արտոնություններ կորզել: Կա  միայն մեկ ճանապարհ՝ ՀԳՀԾ-ի վերականգնումը: Իրանը միջուկային արդյունաբերության ոլորտում վստահելի մակարդակի է հասել և ուրանի 60 տոկոս հարստացման գործընթացի մեկնարկը Նաթանզի միջուկային համալիրում, նույն վայրում իրականացված միջուկային ահաբեկչության պատասխանն է: Դա ապացուցում է, որ Իրանը կանգ չի առնելու և շարունակյելու է իր  խաղաղանպատակ միջուկային գործունեությունը:

Ինչպես հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը, Նաթանզում միջուկային ահաբեկչության վտանգավոր  ցիկլը կավարտվի միայն Թրամփի կառավարության տնտեսական ահաբեկչությանը վերջ տալով: Նման պայմաններում, Բայդենի կառավարությունը պետք է  չեղարկի պատժամիջոցները և վերադառնա ՀԳՀԾ-ով այդ երկրի ստանձնած պարտավորությունների գործադրմանը:

Հակառակ դեպքում, պետք է նշել, որ Վիեննայի բանակցությունների ժամկետն անսհամանափակ չէ:

 

 

Պիտակ