Մեկնաբանություն.Պուտինը զգուշացրել է եվրոպական անվտանգության համակարգի խարխլվելու և սպառազինությունների մրցավազքի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i143878-Մեկնաբանություն.Պուտինը_զգուշացրել_է_եվրոպական_անվտանգության_համակարգի_խարխլվելու_և_սպառազինությունների_մրցավազքի_կապակցությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը Երկրորդ աշխարհամարտում Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի տարելիցի առիթով ելույթում ասել է.«Եվրոպայի անվտանգության ողջ համակարգը լուրջ վնասվել է: Լարվածություններն աճել են և սպառազինությունների նոր մրցավազքի սպառնալիքն իրական է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 22, 2021 18:46 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Պուտինը զգուշացրել  է եվրոպական անվտանգության համակարգի  խարխլվելու և սպառազինությունների մրցավազքի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը Երկրորդ աշխարհամարտում Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի տարելիցի առիթով ելույթում ասել է.«Եվրոպայի անվտանգության ողջ համակարգը լուրջ վնասվել է: Լարվածություններն աճել են և սպառազինությունների նոր մրցավազքի սպառնալիքն իրական է»:

Նշելով, որ Ռուսաստանը շարժվում էր Եվրոպայի հետ համագործակցության ուղղությամբ և միասնական Եվրոպա ստեղծելու տրամաբանությամբ, բայց գերակշռեց ՆԱՏՕ-ի ընդլայնման մոտեցումը, Պուտինը հավելել է.« Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Եվրոպայի հետ գործընկերությունը, մեր միջև կան շատ ընդհանուր   հարցեր»:

Պուտինը ընդգծել է.« Ռուսաստանը կողմ է Եվրոպայի հետ համապարփակ գործընկերային հարաբերությունների վերականգնմանը և փորձել է Մեծ Եվրոպա ստեղծելու տրամաբանությամբ, ընդլայնել իր հարաբերությունները Եվրամիության հետ, բայց  Արևմուտքում այլ մոտեցում կա այս հարցի նկատմամբ»:

Եվրոպայի անվտանգության համակարգի ոչնչացման մասին Պուտինի խիստ նախազգուշացումն իմաստ   է ստանում հատկապես հաշվի առնելով վերջին ամիսներին Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի տեղակայման պատրվակով Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ի միջև  անվտանգության և ռազմական լարվածության աննախադեպ աճը:

Միջին հեռահարության միջուկային ուժերի համաձայնագրից (INF) դուրս գալով, ԱՄՆ-ն ներկայումս մտադիր է Եվրոպայում տարբեր տեսակի թևավոր  և բալիստիկ հրթիռներ տեղակայել, ինչն  անշուշտ կարժանանա Ռուսաստանի արձագանքին  և  սպառազինությունների մրցավազքի ընդլայնմանը: Իսկ դա ի վերջո, Եվրոպայում  կստեղծի սառը պատերազմի իրավիճակ՝  Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջուկային ուժերի մասնակցությամբ:

Այս կապակցությամբ, նշելով, որ սպառազինությունների նոր մրցավազքի վտանգները սպառնում են եվրոպական անվտանգության համակարգին, Պուտինը հավելել է.«Երկրների ընդհանուր նպատակը պետք է լինի առանց բաժանարար գծերի անվտանգության ապահովումը և հավասար համագործակցության ու  գլոբալ զարգացման միասնական մթնոլորտի ստեղծումը»:

Ռուսաստանի նախագահի կարծիքով, ՆԱՏՕ-ի սադրիչ գործողությունները, մասնավորապես դեպի արևելք ընդլայնումը, որը միշտ հետապնդվել  է Խորհրդային Միության փլուզումից ի վեր վերջին երեք տասնամյակում, կարևոր դեր են խաղում ներկայիս լարվածությունը տարածելու և եվրոպական անվտանգության համակարգը խարխլվելու գործում: Համակարգ, որի հիմքերը վերջին տարիներին թուլացել են, հատկապես 2014-ին ուկրաինական ճգնաժամից և Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև աճող առճակատումից հետո:

Կրեմլի ղեկավարները խիստ վտանգ են զգում Ուկրաինայի ու Վրաստանի նման երկրների ՆԱՏՕ-ին անդամակցելուց և այն համարումեն Ռուսաստանի ազգային անվտանգության կարմիր գիծը, ուստի այդ կապակցությամբ խստորեն զգուշացրել են ՆԱՏՕ-ին: Այնպես որ չնայած ՆԱՏՕ-ի ղեկավարները խոստումներ են տվել այդ երկու երկրին անդամակցության վերաբերյալ, սակայն չեն կարողացել մինչ այժմ արդյունավետ քայլեր ձեռնարկել այդ բնագավառում: 

Այսպիսով, կարելի է ասել, որ Կիևն ու Թբիլիսին գոնե մոտ ապագայում չպետք է հույս ունենան, որ կարող են անդամակցել ՆԱՏՕ-ին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դիրքորոշումն ու գործողությունները 2000 թվականից ի վեր ՝ Պուտինի իշխանության գալուց հետո, ցույց տվեցին, որ Մոսկվան վճռականորեն դիմակայում է ՆԱՏՕ-ի և Արևմուտքի ագրեսիվ և էքսպանսիոնիստական ​​քաղաքականությանն ու գործողություններին և պատշաճ արձագանքում է  դրանց: