Հուլիս 24, 2021 18:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Բաքուն շարունակում է քննադատել Արևմուտքին

Հարավային Կովկասում ԵՄ խտրական քաղաքականության վերաբերյալ Բաքվի պաշտոնյաների քննադատությունների ֆոնին, Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները հերթական անգամ քննադատել են Արևմուտքի խտրական քաղաքականությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննադատել է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներին ԵՄ ֆինանսական օգնության տրամադրումը:

Ալիևն ասել է. «Եվրամիությունը Հայաստանին տրամադրել է 2.6 միլիարդ եվրո, իսկ Վրաստանին ՝ 2.3 միլիարդ եվրո, բայց միայն 150 միլիոն դոլար է տրամադրել Ադրբեջանի Հանրապետությանը: Ադրբեջանի Հանրապետությունը ամենամեծ երկիրն է Հարավային Կովկասում և ամենաշատն է տուժել պատերազմից, և Եվրամիությունը պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերի Բաքվին»:

ԵՄ-ին ուղղված Ադրբեջանի պաշտոննյաների, ամսնավորապես՝ նախագահ Իլհամ Ալիևի քննադատությունը շարունակվում է: Բաքվի կառավարության քննադատության մեծ մասն ուղղված է Հայաստանին Արևմուտքի կողմից ցուցաբերած աջակցությանը: Վերջերս ԱՀ կառավարությունը քննադատեց Բաքվի դեմ ուղղված Եվրախորհրդարանի բանաձևը: Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Աղդամ քաղաք կատարած այցի և քաղաքի վերակառուցման ծրագրերի բացման ընթացքում, ասել է, որ Եվրոպայի խորհրդի վերջին որոշումը հիմնված է կեղծ իրադարձությունների վրա: Ոչ ոք չի կարող ճնշում գործադրել Ադրբեջանի Հանրապետության վրա, և Եվրախորհրդարանի բանաձեւը հերթական անգամ ընդունվեց կեղծ իրադարձությունների հիման վրա: Բայց Բաքուն կշարունակի ամրապնդել իր ազգային սահմանները»: 

Ադրբեջանի պաշտոնատար անձինք, հատկապես Իլհամ Ալիևը, առաջին անգամը չէ, որ քննադատում են Արևմուտքին:

Ադրբեջանի նախագահն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Հայաստանին Արևմուտքի աջակցության կապակցությամբ և Ադրբեջանի  սպառազինական էմբարգոյի մասին ԱՄՆ Կոնգրեսի 907 բանաձևի գործադրումը համարել երկակի քաղաքակյանության գործադրում՝ հօգուտ Հայաստանի:   Լեռնային Ղարաբաղի պատերազմի տարիներին Արևմուտքի օգնությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի հայությանը միշտ ավելի մեծ էր, քան  Ադրբեջանին տրամադրվող օգնությունը: Ադրբեջանի Հանրապետությունը ամենամեծ, ամենաբազմամարդ և միակ երկիրն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, որը օգնություն է տրամադրում ԵՄ անդամ երկրներին:

Օրինակներից մեկը Եվրոպա  բնական գազի արտահանման ծրագիրն է, որի մի մասն իրականացվել է: Հարավային «Տրանսադրիատիկ» գազատարով  դեպի Եվրոպա գազատարի շինարարության ավարտից հետո, Եվրամիությունը կկարողանա բացի Ռուսաստանից, այլ աղբյուրներից, մասնավորապես՝ Ադրբեջանից ևս գազ ներմուծել: Հայաստանն ու Վրաստանը Եվրամիության կարիքները բավարարելու համար որևէ ռեսուսր չունեն: Միևնույն ժամանակ, արևմտյան կառավարություններն ամենաշատն են խորհրդակցում Ադրբեջանի պաշտոնյաների հետ:

Որպես օրինակ, հունիսի 11-ին ետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռայգերի գլխավորած պատվիրակությունը տարածաշրջանային այցով մեկնել է Հարավային Կովկաս: 

Հայ քաղաքական փորձագետ Ռոբերտ Ղևոնդդյանը կարծում է.«ԱՄՆ պատվիրակության այցը և տարածաշրջանային խնդիրների շուրջ խորհրդակցությունը  նշանակում է Հարավային Կովկասում ԱՄՆ նոր գործողությունների սկիզբ: ԱՄՆ պատվիրակությունը փորձում է Ռուսաստանի, Թուրքիայի համար տարածաշրջանում, հատկապես Լեռնային Ղարաբաղի պատերազմում, Կովկասի վրա ազդելու նոր հնարավորություն ստեղծել: ԱՄՆ-ը մտադիր է ցույց տալ, որ Հարավային Կովկասի խնդիրներն անհնար է լուծել  առանց տարածաշրջանում Արևմուտքի ներկայության»:

Եվրամիությունը շարունակում է ցույց տալ Ադրբեջանի նկատմամբ իր թշնամական դիրքորոշումը՝ ավելի շատ օգնություն հատկացնելով Հայաստանին և Վրաստանին: Չնայած Սահմանադրության և Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքներում արևմտամետ քաղաքականության որդեգրմանը, ադրբեջանցի պաշտոնյաները միշտ քննադատաբար են վերաբերվել Արևմուտքին: Իլհամ Ալիեւի կառավարության պաշտոնյաների համար Ռուսաստանի կամ Արեւմուտքի հետ մերձեցումը ոչնչով չեն տարբերվում : Բաքվի կառավարության պաշտոնյաները  իշխանության գլխին մնալու համար պետք է զիջումներ անեն կամ Արևմուտքին կամ Արևելքին:

 

 

Պիտակ