Սեպտեմբեր 07, 2021 18:00 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Human Rights Watch- ը քննադատել  է   Եվրոպային աֆղան փախստականների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու համար

Քննադատելով ԵՄ-ի կողմից աֆղան փախստականների ճգնաժամի նկատմամբ ցուցաբերված մոտեցումը՝ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այն անվանել է դաժան և անմարդկային: Ըստ մարդու իրավունքների այս կազմակերպության՝ ԵՄ ղեկավարները աջակցություն հայտնելու փոխարեն ուղերձ են հղել աֆղան փախստականներին, որ Աֆղանստանից փախչողները չպետք է մտածեն, թե Եվրոպայում կարող են ապահով ապաստան գտնել:

Անդրադառնալով օգոստոսի 31 -ին  կայացած ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարների հանդիպմանը, Human Rights Watch- ն գրել է.- «Ավստրիայի, Դանիայի և Չեխիայի ներկայացուցիչները բառիս բուն իմաստով ասացին, որ աֆղաններին ուղղված ամենակարևոր ուղերձն է՝ մնացեք Աֆղանստանում, և մենք ձեզ կաջակցենք Եվրոպայից»:

ԵՄ երկրները ներկայումս  իրենց թշնամական կարգախոսները համապատասխանեցնում են  ավերիչ քայլերին: Մարդու իրավունքների միջազգային իրավպապաշտպան կազմակերպությունը ԵՄ-ին կոչ է արել ավելի մարդասիրական  մոտեցում ցուցաբերել Աֆղանստանի փախստականների նկատմամբ, ինչպես նաև հարգել և երաշխավորել Եվրոպայում ապաստան փնտրող աֆղանցիների իրավունքները:

Human Rights Watch կազմակերպության  կոշտ քննադատությունը ԵՄ -ի և նրա անդամ երկրների կողմից աֆղան փախստականների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի վերաբերյալ, արտացոլում է Արևմուտքի և մարդու իրավունքների մասին նրա պնդումների իրական  բնույթը:. Փաստորեն, Աֆղանստանի ներկայիս իրավիճակը և նրա քաղաքական ու հումանիտար ճգնաժամն արդյունք են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ում նրա եվրոպացի գործընկերների 20-ամյա օկուպացիայի:  ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը պատերազմից տուժած երկրում հանգեցրել է միայն անապահովության, աղքատության, թմրանյութերի արտադրության և շրջանառության, ինչպես նաև ահաբեկչության տարածման: ԱՄՆ -ի և ՆԱՏՕ -ի ուժերի շտապ հեռացումն անարխիա  առաջացրեց երկրում և ի վերջո թալիբների գերիշխանությունը  հաստատվեց Աֆղանստանում:

Այսպիսով, Արևմուտքը, ներառյալ Եվրոպան, այժմ անմիջական պատասխանատվություն  են կրում Աֆղանստանում տիրող սարսափելի իրավիճակի և աֆղան փախստականների նոր ալիքի առաջացման համար,   ովքեր թալիբների իշխանությունից խույս տալու համար, չնայած առկա մեծ վտանգներին, լքել  են իրենց հայրենիքը և  ուղևորվել դեպի Եվրոպա:

Թալիբների տիրապետությունից հետո Աֆղանստանից հեռացող աֆղանցիների աճող ալիքը մտահոգություն է առաջացրել ԵՄ-ի երկրներում, որ աֆղանցիների  զանգվածային արտագաղթը դեպի Եվրոպա, նրանց կկանգնեցնի ճգնաժամի առջև, ինչպիսին տեղի ունեցավ  2015 թվականին: Եվրամիության ներքին գործերի նախարարները երեքշաբթի օրը Բրյուսելում  նիստ են գումարել՝ խորհրդակցելու Աֆղանստանից միգրացիայի լայնածավալ ալիքի վերաբերյալ համատեղ միջոցառումների ու քաղաքականության մասին, սակայն հանդիպումն ավարտվել է առանց աֆղան փախստականների հարցով ընդհանուր լուծում գտնելու:

Ընդհանրապես, եվրոպացիներն այս հարցում կոշտ դիրքորոշում են որդեգրել՝ անընդհատ զգուշացնելով աֆղան ապաստան հայցողներին, որպեսզի չմտածեն Եվրոպա գալու և Կանաչ մայրցամաքում հաստատվելու մասին:

Գերմանիայի ներքին գործերի նախարար  Հորսթ Զեեհոֆերը նախազգուշացրել է աֆղան փախստականներին վերաբնակեցնելու կոնկրետ խոստումների կապակցությամբ՝ ասելով, որ դա կարող է ավելի շատ մարդկանց խրախուսել գալ Եվրոպա, և «մենք դա չենք ցանկանում»:

Եվրոպակցիների դիրքորոշումներն ու  քայլերը  պարունակում են մեկ հստակ ուղերձ, և այն է՝ Կանաչ մայրցամաքի երկրները չեն ցանկանում աֆղան փախստականների նոր ալիքի առջև հայտնվել: Սա ցույց է տալիս Եվրոպայի լիակատար անպատասխանատվությունը՝ Աֆղանստանի ճգնաժամի նկատմամբ, որն ինքնին կարևոր դեր է խաղացել դրա ստեղծման հարցում: Եվրոպայի հարցերով փորձագետ Ժան-Լուի Դե Բրուվերն ասում է, որ աֆղան միգրանտների համար առաջարկվող լուծումները ցույց են տալիս ԵՄ «աշխարհաքաղաքական անկարողությունը»: 

Պիտակ