Սեպտեմբեր 10, 2021 11:36 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ինչու՞ է Ռուսաստանը դեմ՝ աֆղան փախստականներին  Կենտրոնական Ասիայում վերաբնակեցնելու Եվրոպայի ծրագրին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չորեքշաբթի օրը «աղետալի» է որակել ՆԱՏՕ -ի անդամ երկրների ՝ Աֆղանստանի փախստականներին վերաբնակեցնելու ծրագիրը և նշել. «Դա «մեծ հարված կհասցնի Եվրոպային»: Նրանք կարծես դա չեն հասկանում»:

Ռուս պաշտոնյայի քննադատությունը հնչումէ  այն բանից հետո, երբ  ​​տեղեկություններ տարածվեցին, որ Եվրամիությունն առաջարկել է գումար և միջոցներ տրամադրել Տաջիկստանին, Թուրքմենստանին և Ուզբեկստանին, եթե նրանք համաձայնեն ընդունել աֆղան փախստականներին:

Ռուսաստանը բազմիցս խոսել է  Աֆղանստանի ճգնաժամին վերաբերյալ Արևմուտքի ցանկացած հնարավոր գործողության, ներառյալ՝  Կենտրոնական Ասիայում զորքեր տեղակայելու ԱՄՆ-ի հայտարարության ամսին, իսկ հիմա դեմ է արտահայտվում  աֆղան փախստականներին Տաջիկստանում և Ուզբեկստանում տեղակայելու Եվրոպայի ծրագրին

Այնուամենայնիվ, այս առումով կան որոշ խնդիրներ: Նախ, նախկին փորձը ցույց տվեց, որ եվրոպական երկրներում ապաստանի դիմումների մշակման գործընթացը կարող է տևել մի քանի տարի, և հարց է առաջանում, թե ինչ կլինի Աֆղանստանի փախստականների հետ, ովքեր ստիպված կլինեն մնալ Կենտրոնական Ասիայի այս երկրների ճամբարներում: Սա, անշուշտ, կունենա սոցիալական հետևանքներ և անվտանգության հետ կապցված խնդիրներ կառաջացնի այդ երկրներում: Երկրորդ խնդիրն այն է, որ չկա երաշխիք, որ Կենտրոնական Ասիայի երկրներ փախստականներ մուտք գործողների թվում չեն լինի ԻԼԻՊ-ի ու Ալ-Ղաիդայի անդամ ահաբեկիչներ: Նրանք կարող են անվտանգության լուրջ սպառնալիք հանդիսանալ Կենտրոնական Ասիայի երկրների համար կամ նույնիսկ հասնել Ռուսաստան, ինչը կրկնապատկում է ահաբեկչական սպառնալիքների վտանգը:

Հատկանշական է, որ ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինը նույնպես քննադատել է արեւմտյան այս պահանջն արդեն առաջացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բուռն արձագանքը: Օգոստոսի վերջին Պուտինն անդրադառնալովնախքան ԱՄՆ և Եվրոպական վիզաներ ստանալն Աֆղանստանի փախստականներին Կենտրոնական Ասիայի երկրներում վերաբնակեցնելու Արևմուտքի ծրագրին, այն, ծիծաղելի էր որակել:

Պուտինն ասել էր. «Կենտրոնական Ասիայի երկրները մեր ամենամոտ գործընկերներն ու դաշնակիցներն են», - ասել է Պուտինը ՝ անդրադառնալով դրանից բխող անվտանգության հսկայական սպառնալիքներին: Մենք նրանց հետ ունենք համատեղ սահմաններ, սակայն վիզային սահմանափակումներ չկան:  Եթե ապաստան հայցողները մտնեն այս երկրներից որևէ մեկը, ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ովքեր են այդ ապաստան հայցողները»:

Պուտինի դիրքորոշումը վկայում է, որ Մոսկվան զայրացած է ուրիշների նկատմամբ Արևմուտքի հեգեմոնիկ վերաբերմունքից, իսկ Կենտրոնական Ասիայի երկրների՝ որպես երկրորդ կարգի երկրների անվտանգությունը կարևոր չէ ոչ ԱՄՆ-ի և ոչ էլ Եվրոպայի համար:

Միևնույն ժամանակ, այս ծրագիրը վկայում է այն մասին, որ ԵՄ-ն ու ԱՄն-ն մտադիր են աֆղանականի ճգնաժամի մեջ ներքաշել նաև այլ երկրների:  Ռուսաստանը կարծում է, որ Աֆղանստանում տիրող  ճգնաժամն ԱՄՆ -ի և ՆԱՏՕ -ում նրա եվրոպական դաշնակիցների սխալ քաղաքականության արդյունքն է,  որոնք հիմա փորձում են խուսափել տեղի ունեցածի համար պատասխանատվությունից  և  հայտարարում են այդ երկրում իրենց առաքելության ավարտի մասին, փորձելով պատասխանատվությունը բարդել այլ երկրների վրա:  

Պիտակ