Հոկտեմբեր 02, 2021 17:39 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.  Ռազմական միջուկային տեխնոլոգիան իր դաշնակիցներին փոխանցելոով, ԱՄՆ-ն խախտում է NPT- ին

ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության հարցով Ժնևյան բանակցությունների ավարտին Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ Մոսկվան անհանգստացած է ամերիկա-բրիտանա-ավստրալական նոր եռակողմ դաշինքով (AUKUS):

Ռյաբկովի խոսքով՝ AUKUS շրջանակներում միջուկային շարժիչ տեխնոլոգիան կփոխանցվի Ավստրալիային ՝ սուզանավերի կառուցման համար:

Ռյաբկովը հայտարարել է, որ այս եռակողմ կոալիցիայի և Ավստրալիայի կողմից միջուկային ռազմական տեխնոլոգիաների ձեռքբերման շրջանակներում կատարված գործողությունները ակնհայտորեն հակասում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (NPT):

AUKUS կոալիցիայի ստեղծմամբ NPT- ի խախտման և մասնավորապես միջուկային ռազմական տեխնոլոգիաների Ավստրալիա փոխանցման վերաբերյալ Մոսկվայի պնդումը,  մտահոգության նշան է ԱՄՆ ստանդարտների երկակի բնույթի վտանգավոր հետևանքների վերաբերյալ՝ կապված ռազմական ոլորտում միջուկային տեխնոլոգիաների օգտագործման հետ:

Միացյալ Նահանգների, Բրիտանիայի և Ավստրալիայի առաջնորդները սեպտեմբերի 15 -ին հայտարարեցին Խաղաղ  և Հնդկական օվկիանոսներում դիվանագիտական, անվտանգության և ռազմական համագործակցության նոր կոալիցիայի ստեղծման մասին: Բայդենի վարչակազմի նպատակներից է, որպես Արևմտյան բլոկի անդամ Խաղաղ օվկիանոսում ռազմական և սպառազինական համագործակցությունը Ավստրալիայի հետ: Ինչը կարող է կարևոր դեր խաղալ Չինաստանին հակազդելու գործում: Այս առումով ԱՄՆ -ն Ավստրալիային տրամադրում է միջուկային սուզանավերի տեխնոլոգիա:

Մինչև 1958 թվականը Վաշինգտոնը միջուկային սուզանավերի ստեղծման գաղտնի տեխնոլոգիան որպես իր ռազմավարական դաշնակից մատակարարում էր միայն Բրիտանիային: Ֆրանսիայից 12  սուզանավերի գնման պայմանագրի չեղարկմամբ, Ավստրալիան Վաշինգտոնի և Լոնդոնի տեխնիկական աջակցությամբ 8 միջուկային սուզանավ կկառուցի Ադելաիդա նավահանգստում: Այսպես միջուկային զենք չունեցող երկիրն առաջին անգամ կհամալրվի միջուկային սուզանավով: Ներկայումս միայն խոշոր միջուկային տերությունները և Հնդկաստանը հագեցած են միջուկային էներգիայով աշխատող սուզանավերով, իսկ Ավստրալիան բացառություն է: 

NPT- ի նպատակն է նվազեցնել աշխարհի միջուկային զինանոցը և, ի վերջո, վերացնել միջուկային զենքը, իսկ հակառակ գործողությունները հակասում են NPT- ին: Ավստրալիան միջուկային սուզանավերով վերազինելը կխրախուսի տարածաշրջանի մյուս երկրներին ՝ օգտվել այդ  տեխնոլոգիայից, և կբարձրացնի ռազմական լարվածության և հակամարտության վտանգը Չինաստանի և ԱՄՆ դաշնակիցների միջև Հնդկաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հատկապես Ավստրալիայում: Միացյալ Նահանգները, որը միշտ հավատարիմ է եղել երկակի չափանիշներին և ստանդարդներին, այս անգամ ևս աշխատում է Ավստրալիային միջուկային տեխնոլոգիայով զինելու ուղղությամբ՝ անկախ իր գործողությունների ռիսկային հետևանքներից: Եթե ​​Միացյալ Նահանգներին հակադրվող երկիրը ձգտում է միջուկային էներգիայով սուզանավեր կառուցել, Արեւմուտքը և հատկապես ԱՄՆ-ը կտրականապես դեմ կլինեն դրան և նրանք դա դիտարկում են որպես քայլ դեպի միջուկային կարողությունների և տեխնոլոգիայի ռազմական կիրառության ձեռքբերման: Մոսկվան իր դիրքորոշման մեջ հստակորեն հայտարարել է, որ ԱՄՆ -ի քայլը հակասում է NPT- ին և քայլ է միջուկային զենքի կրճատման վերաբերյալ միջազգային համաձայնագրի թուլացման ուղղությամբ:

 

 

 

 

Պիտակ