Հոկտեմբեր 07, 2021 18:22 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Պուտինը պնդում է, որ Եվրամիությունը մեղավոր է Եվրոպայի  գազային ճգնաժամի հարցում

Քննադատելով Եվրամիության գազային քաղաքականությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է.«Բրյուսելը մեծ սխալ է թույլ տվել նվազեցնելով բնական գազի երկարաժամկետ առևտրի մասնաբաժինը՝ տեղափոխվելով տեղական շուկա, որտեղ գներն հասել են ամենաբարձր մակարդակի: Նա ընդգծել է, որ գազի գնի վրա ազդող գործոններից է երկարաժամկետ պայմանագրերի խզումը հօգուտ կանխիկ շուկայի: Այսօր ակնհայտ է, որ այս քաղաքականությունը սխալ է եղել»:

Պուտինի այս խոսքերն ուղղված են եվրոպական որոշ երկրների կողմից «Գազպրոմ» ընկերության հետ երբեմն իրենց պայմանագրերի տարբեր փուլերի չեղարկման որոշմանը: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ներկայիս իրավիճակը եվրոպական էներգետիկ շուկայում «Քաղաքական քայլերից և հապճեպ որոշումներից  հրաժարվելու վառ օրինակ է»:

Չնայած ռուսական գազային կախվածությունը նվազեցնելու Եվրոպայի երկարատև քաղաքականությանը, Մոսկվան դեռ մատակարարում է ԵՄ-ի  անդամ երկրների  գազի մոտ 30 տոկոսը: Առավել քան երբևէ ավելացել է եվրոպացիների կախվածությունը ռուսական բնական գազից: Հաշվի առնելով Եվրամիությունում գազի արդյունահանման նվազումը և  այլ խոշոր մատակարարների, այդ թվում Նորվեգիայի և Նիդերլանդների գազի արդյունահանման նվազումը, Եվրոպայում բնական գազի մատակարարման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կարող է ավելանալ: Ի դեպ  «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման աշխատանքների ավարտվելը և դրա փորձնական շահագործման մեկնարկը կարող են դիտվել որպես Եվրոպային ռուսական գազի  մատակարարման շարունակման նշան առաջիկա տարիներին:

Չնայած գազատարի շահագործմանը, Եվրահանձնաժողովը վերջին տարիներին վարում էր Եվրոպա գազի մատակարարման դիվերսիֆիկացման , ինչպես նաև Եվրոպայի  գազի շուկայում ռուսական Գազպրոմին դիմակայելու քաղաքականություն: Ռուսաստանի նախագահը նկատի ունի  Եվրամիության նույն սխալ քաղաքականությունը, որը եվրոպական երկրներում գազի գների աննախադեպ բարձրացում է առաջացրել և առաջիկա ձմռանը գազի պակասի ճգնաժամի հեռանկար ստեղծել:

Եվրոպացի քննադատներն այս հարցում  մեղադրում են Ռուսաստանին: Նրանց խոսքով՝ Մոսկվան դիտավորյալ սահամանափակել է Եվրոպային գազի մատակարարումը որպեսզի թափ հաղորդի «Հյուսիսային հոսք- 2» գազատարի  շահագործմանը:

Գերմանացի լրագրող Լոռեթա Գրեյսն ասում է.«Չնայած ամառվա շոգին և գազի ավելի քիչ սպառմանը, գազի գինը օրերս հասել է  վերջին 13 տարիների ամենաբարձր մակարդակին»: Փորձագետները դա պայմանավորում են նրանով, որ  ռուսաստանյան «Գազպրոմ» գազային հսկան մեկ հինգերորդով նվազեցրել է գազի մատակարարումները Եվրոպային, դա այն դեպքում ,երբ  պահանջարկն աճել է առաջին եռամսյակում:

Չնայած Եվրամիությունը պնդում  է ռուսական գազից կախվածություն չունենալու և իր գազային աղբյուրները դիվերսիֆիկացնելու վրա, սակայն ԱՄՆ-ի շարունակական ճնշումները ևս ազդեցիկ են եղել այս հարցում:  Բարաք Օբամայի նախագահությունից ի վեր Վաշինգտոնը միշտ դեմ է եղել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանն ու շահագործմանը` ռուսական գազից Եվրոպայի  կախվածության հետևանքով վտանգներին դիմակայելու պատրվակով և կոչ է արել Միացյալ Նահանգներից հեղուկացված բնական գազի ներմուծման ծավալներն ավելացնել:  Այժմ, երբ Եվրոպան կանգնած է գազային ճգնաժամի առջև, կարծես Վաշինգտոնը դա կօգտագործի որպես հնարավորություն՝ Եվրոպային հեղուկացված բնական գազը բարձր գներով վաճառելու համար:

Պիտակ