Դեկտեմբեր 24, 2021 11:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Պուտինը քննադատել է Եվրոպայում փաստերի խեղաթյուրումը

Հինգշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Արևմուտքին եվրոպական գազային ճգնաժամի մասին փաստերը խեղաթյուրելու մեջ: Նա նշել է. «Գազպրոմ» ընկերությունը ոչ միայն կատարել է եվրոպական երկրներին գազ վաճառելու իր բոլոր պարտավորությունները, այլ 13 տոկոսով ավելացրել է այդ ուղղությամբ ագզի արտահանման ծավալները: Հետևաբար Ռուսաստանի դեմ հնչեցված մեղադրանքներն անհիմն են:

Եվրոպայում գազի ճգնաժամի մեջ Ռուսաստանի հասեցին հնչեցված մաղեդրանքներին Պուտինի արձագանքը Մոսկվա-Արևմուտք տարաձայնությունների հերթական թեման է: ԱՄՆ-ը, որպես Ռուսաստանի միջազգային մրցակից, բազմիցս զգուշացրել է եվրոպական երկրներին՝  ռուսական գազից կախվածության կապակցությամբ: Մյուս կողմից, Մոսկվան հերքում է գազը որպես էներգհետիկ զենք օգտագործելու վերաբերյալ բոլոր մեղադրանքները և իր հերթին եվրոպացիներին մեղադրում գազի մատակարարման անբավարար ծավալների ու գների աննախադեպ աճի մեջ: Պուտինը հայտարարել է, որ Եվրոպա գազ արտահանող ամերիկյան ընկերությունները դադարեցրել են այդ ուղղությամբ մատակարարումները և մի քանի միլոն տոննա հեղուկ գազ են արտահանել Արևմելյան Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրներ, քանի որ Եվրոպայի համեմատ, այդ տարածաշրջաններում ագզի գներն ավելի բարձր են:

Հետևաբար, Ռուսաստանը կարծում է, որ Վաշինգտոնն է գազը որպես զենք օգտագործում եվրոպացիների դեմ: Եվ ցրտերին ընդառաջ, Եվրոպա գազ մատակարարելու փոխարեն, ԱՄՆ-ն այն վաճառում է աշխարհի այլ տարածաշրջաններին, քանի որ այնտեղ գներն ավելի բարձր են: Միևնույն ժամանակ, Մոսկվան համոզված է, որ Եվրոպա մայրցամաքում գազային ճգնաժամի մեղավորը եվրոպական երկրներն են, քանի որ ժամանակին չեն նախապատրաստվել ձմռանը։

Որոշ վերլուծաբվաններ գազի  գնի բարձրացումը կապում են «Հյուսիսային հոսք-2» նախագծի շուրջ առկա տարաձայնությունների հետ: Երեքշաբթի օրը ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դադարեցրել է Յամալ-Եվրոպա գազատարով գազի տարանցումը դեպի Գերմանիա: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ որոշումը  կոմերցիոն բնույթ է կրում  և կապված չէ «Հյուսիսային հոսք-2» նախագծի գործարկման հետաձգման հետ: Գերմանիայի կողմից այս նախագծի հետաձգումից հետո, Եվրոպայում գազի գներնն աննախադեպ կերպով աճել են:  Որպես պատճառ Բեռլինը հայտարարել է, որ նախագիծը չի համապատասխանում ԵՄ կանոնակարգերին:

Փաստորեն, հետաձգելով գազատարի շահագործումը, որը պետք է Ռուսաստանից տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ տեղափոխեր հյուսիսային Գերմանիա, իսկ այնտեղից՝ Եվրոպայի այլ  երկրներ, Բեռլինի նոր իշխանությունները  շարժվում են Վաշինգտոնի նախանշած ուղղությամբ։

Ամերիկացի լրագրող Ջո Ուոլեսն ասում է. «Վերջին տարիներին, ներգակիրների շուկաներում Ռուսաստանի ազդեցությունն ու հզորությունը թուլացնելու նպատակով, եվրոպական երկրները որոշեցին գազային պայմանագիրը կնքել առանձին շրջանակներում, որպեսզի  նավթից գազի գնի կախվածությունըչազդի դրա վրա: Սակայն արդյունքում գազի գինը բարձրացել է, իսկ նավթի գները շարունակում են ցածր մնալ:

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, անդրադառնալով Եվրոպայի էներգակիրների մատակարարման գործում Ռուսաստանի դերին, Եվրամիությանը կոչ է արել շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ, քանի որ այդ կառույցը չունի տնտեսական կամ այլ տեսակի զպսման գործիքներ:

Պիտակ