Մեկնաբանություն. Իրանի նախագահն կարևորել է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i162628-Մեկնաբանություն._Իրանի_նախագահն_կարևորել_է_հարևան_երկրների_հետ_հարաբերությունների_զարգացումը
ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Իրանը ձգտում է ընդլայնել փոխգործակցությունը բոլոր երկրների, հատկապես հարևան և մուսուլման երկրների հետ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2022 13:47 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի նախագահն կարևորել է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը

ԻԻՀ նախագահն ընդգծել է.«Իրանը ձգտում է ընդլայնել փոխգործակցությունը բոլոր երկրների, հատկապես հարևան և մուսուլման երկրների հետ»։

ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այդ մասին հայտարարել է երկուշաբթի  օրը Թեհրանում Բրունեյի նոր դեսպան Էսմայիլ Աբդոլմանապի  հավատարմագիրն  ընդունելու արարողության ժամանակ: 

Իրանի 13-րդ կառավարությունը 2021 թվականի օգոստոսի 3-ին իր աշխատանքն սկսելուց ի վեր, ապացուցել է, որ հավատում է արտաքին քաղաքականության հավասարակշռությանը, և որ հարևան ու մուսուլման երկրների հետ համագործակցության զարգացումը առաջնահերթություն է իր արտաքին  ծրագրերում:  

Հավասարակշռություն արտաքին քաղաքականության մեջ

Իրանի 13-րդ  կառավարությունն իր արտաքին քաղաքականության հավասարակշռման գաղափարով, միաժամանակ ուշադրություն դարձնելով  արևելյան ու արևմտյան տերությունների հետ հարաբերություններին, ձգտում է ժխտել բացարձակ արևմտամետությունն արտաքին հարաբերություններում:  

Ավելի վաղ, իսլամական խորհրդարանում  երդմնակալության արարողության ժամանակ, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, անդրադառնալով ներկա աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին, ընդգծել էր, որ ժողովուրդների շահերը պայմանավորված են նոր աշխարհի ընկալմամբ, զարգացող տերությունների հետ ռազմավարական փոխգործակցությամբ և հաջող ու հավասարակշռված արտաքին քաղաքականության որդեգրմամբ: 

Ռեգիոնալիզմի քաղաքականությունը, հայացք դեպի արևելք, տարածաշրջանային և վերտարածաշրջանային կազմակերպություններին և հաստատություններին,այդ թվում Շանհայի համագործակցության կազմակերպությանը,  ECO-ի տնտեսական համագործակցության կազմակերպությանը ներգրավվելն Իրանի արտաքին քաղաքականության հավասարակշռման օրինակներից են, որին հետևում է  13-րդ կառավարությունը:

Իրանի հավասարակշռված արտաքին քաղաքականության առանձնահատկություններից մեկն այն է, որ առաջնահերթություններին ուշադրություն դարձնելով հանդերձ, Թեհրանն օգտագործում է աշխարհի այլ ոլորտների հնարավորությունները՝ ազգային շահերն առավելագույնի հասցնելու համար: Նյու Յորք կատարած այցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի խորհրդակցությունները եվրոպացի գործընկերների հետ, ինչպես նաև պատժամիջոցների չեղարկման շուրջ Իրանի բանակցությունները «4 + 1» խմբի (Ռուսաստան, Չինաստան, Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ, 13-րդ կառավարության քայլերից են՝ արտաքին քաղաքականությունը հավասարակշռելու ուղղությամբ:

Ամիր Աբդոլլահյանն ասել է, որ եվրոպական երկրների 18 արտգործնախարարների հետ խորհրդակցությունները ցույց են տալիս, որ «Հայացք դեպի Արևելք» քաղաքականությունը չի նշանակում ամբողջությամբ մի կողմ դնել Արևմուտքը:

Տնտեսական դիվանագիտության և հարևանության քաղաքականության ամրապնդումը

Արևմտյան Ասիայում շարունակվում են որոշակի անկարգությունները, և Միացյալ Նահանգները ստիպված է եղել լքել տարածաշրջանը. Ըստ այդմ, տարածաշրջանի երկրները, որոնք հիմնականում իսլամական երկրներ են, պետք է առավել քան երբևէ միավորվեն սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև տնտեսական հնարավորություններ ստեղծելու և ժողովուրդների շահերն ապահովելու համար:

Այս առումով Իրանի 13-րդ կառավարությունը, ընդգծելով հարևան և մուսուլման երկրների առաջնահերթությունը, և ամրապնդելով այդ երկրների հետ տնտեսական դիվանագիտությունը,  մեծացնելով  փոխգործակցությունն ու առևտրային հարաբերությունները, նվազեցրել է լարվածությունն ու տարաձայնությունները տարածաշրջանում։

«Հարևանության քաղաքականությունը 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, և այսօր մեծ ջանքեր են գործադրվում հարևան երկրների հետ հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է Իրանի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին, հավելելով.«Որոշ հարևան երկրների հետ ունեինք տարաձայնություններ, որոնք լուծվել են և մենք այսօր լավ հարաբերություններ ունենք հարևան երկրների հետ, որոնք պետք է ընդլայնենք: 

Իրանն ունի 7 սահմանամերձ և 10 առափնյա հարևաններ, որոնք անհամար հնարավորություններ են ընձեռել իրանական դիվանագիտությանը, տնտեսությանն ու  մշակույթին: Իրանական մշակույթը դեռ ինչ-որ չափով նկատվում է հարևան շատ երկրներում: Հսկայական ներուժի  առկայությունը, ինչպես նաև  տնտեսական և առևտրային տարբեր ոլորտներում այս երկրների հետ հարաբերությունների հաստատման դյուրինությունը պատճառ են դարձել, որ Իրանի 13-րդ  կառավարությունը տնտեսական բազմակողմանիության առումով առանձնահատուկ մոտեցում ունենա հարևան երկրների նկատմամբ:

Ռայիսիի Տաջիկստան կատարած այցը,  Շանհայի համագործակցության կազմակերպությանը  անդամակցելը,  Թուրքմենստան կատարած այցը ԷԿՕ-ի գագաթնաժողովին մասնակցելը,  Ռուսաստան կատարած այցը,  և այս երկրի հետ 20-ամյա ռազմավարական փաստաթղթի ստորագրմանը նախապատրաստվելը, Թեհրան-Բաքու հարաբերությունների ճանապարհային քարտեզի գծելը,նաև Իրանի  արտաքին գործերի նախարարի տարածաշրջանային այցերը՝ «Հարևանության քաղաքականության» իրականացմանն ուղղված Իրանի 13-րդ կառավարության դրական քայլերից են։