Մեկնաբանություն- Տնտեսական պատերազմում արտադրության խրամատի հաղթանակը
(last modified Sun, 30 Jan 2022 14:55:43 GMT )
Հունվար 30, 2022 18:25 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Տնտեսական պատերազմում արտադրության խրամատի հաղթանակը

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Տնտեսության դեմ հարձակվելու, նավթի ու գազի վաճառքը կանխելու, արտարժույթի ռեսուրսներն արգելափակելու և Իրանի արտարժութային փոխանակումներն սառեցնելու թշնամու ջանքերի նկատմամբ արտադրողների դիմադրությունը փաստորեն ջիհադ է և մեծագույն պաշտամունքը»:

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը մի խումբ արտադրողների և արդյունաբերական ոլորտի ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ ընդգծելով, որ արտադրության խրամատը նվաճելու թշնամու պլանները ձախողվեցին, նշել է.«Երկրի տնտեսության դեմ գրոհի ընթացքում խնդիրներ առաջացան մարդկանց կենսաապահովման հետ կապված, սակայն արտադրությունը ծնկի  չեկավ, և ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը մի քանի օր առաջ բացահայտորեն հայտարարեց, որ առավելագույն ճնշման քաղաքականությունը հանգեցրեց  ԱՄՆ-ի նսեմացուցիչ պարտությանը»։

Տնտեսական զարգացումը և արտադրության բարգավաճումը երկրների հզորացման կարևորագույն բաղադրիչներից են. Դարաշրջանում, որտեղ դասական պատերազմները ոչ մի նշանակություն չունեն, տնտեսական հզորության բարձրացումը արտադրության թռիչքով կարևոր դեր է խաղում ագրեսիայի նոր մեթոդներին դիմակայելու գործում:

Իսլամական Հանրապետության առաջին տարիներին Իսլամական հեղափոխության թշնամիները ռազմական գործողություններով պայքարում էին Իրանի դեմ՝ իշխանության բոլոր բաղադրիչներում լիակատար անկախության հատկանիշով նորաստեղծ ժողովրդական հեղափոխության առաջընթացը կանխելու նպատակով, սակայն այս մեթոդը չաշխատեց և նրանք նոր ձևեր կիրառեցին:

«Պատժամիջոցներն» ու «առավելագույն ճնշումը» իսլամական հեղափոխության թշնամիների երկու նոր գործիքներն են՝ Իրանի տնտեսության վրա ճնշումը մեծացնելու, ազգային արտադրության անիվը կանգնեցնելու և վերջապես գնաճ և տնտեսական ճնշում պարտադրելով, ժողովրդի մոտ դժգոհություն առաջացնելու համար։ Չնայած բոլոր խնդիրներին՝ Իրանում արտադրության անիվը առավելագույն ճնշման ու ճնշող պատժամիջոցների ճնշման տակ ևս պտտվեց՝ թույլ չտալով թշնամու դավադրությունների իրականացումը։

Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, որոշ եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում դժվար հասանելի դարձան առաջին անհրաժեշտության ապրանքները, բայց Իրանում, արտադրության կարևորության պատճառով, մարդկանց հիմնական կարիքները հոգալը դժվար չէր։

Բացի այդ, կորոնավիրուսի տարածման առաջին օրերին և ամիսներին շատ երկրներ դժվարությամբ էին մատակարարում բժշկական սարքավորումները և հիվանդությունը բուժելու համար ներմուծման կարիք ունեին: Իրանը, սակայն, ունենալով առողջապահական ոլորտում հուսալի արտադրական ենթակառուցվածք և գիտելիքի վրա հիմնված ընկերությունների նորարարություն, արագ արտադրեց բժշկական սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսի բուժման համար, ներառյալ թթվածնի գեներատորներ և կորոնավիրուսի ախտորոշման սարքեր:

Իրանի մյուս արդյունաբերական հատվածներում արտադրությունը նույնպես հուսալի վիճակում է, և այսօր նավթաքիմիական արդյունաբերությունը, պողպատի արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը և այլ ճյուղերը գիտելիքահենք ընկերությունների, ձեռնարկատերերի և աշխատողների համագործակցությամբ կարևոր դեր ունեն Իրանի տնտեսության և արտադրության խրամատի ամրապնդման գործընթացում։ 

Օրինակ, Իրանի նավթաքիմիական արդյունաբերությունը կարևոր դեր է խաղում ազգային արտադրության և արտարժույթի ներգրավման գործում, և այս փող արտադրող արդյունաբերությունը անցյալ տարի ճգնաժամի և թշնամու առավելագույն ճնշման գագաթնակետին արտահանեց 9 միլիարդ դոլարի նավթաքիմիական արտադրանք՝ առանց կախվածության:  Այսինքն՝ պատժամիջոցների գագաթնակետում Իրանին անհրաժեշտ արժույթի մեկ երրորդը ապահովում էր նավթաքիմիական արդյունաբերությունը։

Հաջողության այս օրինակը ցույց է տալիս, որ Իրանի տնտեսությունը, հենվելով ներքին արտադրական կարողությունների և ձեռնարկատերերի գիտելիքների վրա,  հեռու մնալով պայմանական մթնոլորտից՝ կարող է միաժամանակ հզորացնել երկիրը, իսկ ճգնաժամային իրավիճակներում ժողովրդի հիմնական կարիքները բավարարելու համար խնդիրներ չեն լինի։

Այսինքն, որքան էլ ազգային արտադրության անիվը պտտվի հզորությամբ և որակյալ ապրանքների արտադրությամբ, Իրանի տնտեսական անվտանգությունը նույնքան կպահպանվի, իսկ արտադրության ու տնտեսության ամրոցն ապահով է մնում արտաքին հարձակումներից ու տնտեսական պատերազմից։

Պիտակ