Մեկնաբանություն. Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը. Ուկրաինան՝ անվտանգության ճգնաժամի սրման ճանապարհին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i165032-Մեկնաբանություն._Դոնեցկի_և_Լուգանսկի_անկախությունը._Ուկրաինան_անվտանգության_ճգնաժամի_սրման_ճանապարհին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու մասին։ Նա Կրեմլում այդ հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինի և Լեոնիդ Պասեչնիկի հետ ստորագրել է բարեկամության ու համագործակցության պայմանագիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2022 14:21 Asia/Tehran

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու մասին։ Նա Կրեմլում այդ հանրապետությունների ղեկավարներ Դենիս Պուշիլինի և Լեոնիդ Պասեչնիկի հետ ստորագրել է բարեկամության ու համագործակցության պայմանագիր:

Վերջին շաբաթների զարգացումները և լարվածության ու բախումների աճն Ուկրաինայի արևելքում (Դոնբաս), ցույց են տալիս, որ  զգալիորեն մեծացել է տարածաշրջանում հիմնարար փոփոխության հավանականությունը: 2014 թվականի փետրվարից, երբ Ուկրաինայում Արևմուտքի օգնությամբ իշխանության եկավ արևմտամետ  կառավարություն, Դոնեցկի և Լուգանսկի ռուսները հանդես եկան  Ուկրաինայից  անկախանալու  պահանջով, քանի որ նրանք  Եվրոպային և ԱՄՆ-ին Կիևի մերձենալն իրենց դեմ ուղղված սպառնալիք էին համարում:

Հաշվի առնելով այս շրջանների ու Ռուսաստանի միջև պատմական, մշակութային, լեզվային ու տնտեսական խոր կապերը, Մոսկվան աջակցեց նրանց Ուկրաինայի բանակի գրոհի դեմ: Ուկրաինայի արևելքում պատերազմը թեև Մինսկի համաձայնագրով գտնվում է հրադադարի մեջ, բայց այս ընթացքում մշտապես բախումներ էին տեղի ունենում Ուկրաինայի զինված ուժերի և անջատականների միջև: 

Իսկ հիմա, երբ Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը և նրա օրինակին հետևեց Կուբան և Վենեսուելան, թվում է, որ Ռուսաստանը մտադիր է մեկընդմիշտ լուծել յոթ տարի չլուծված արևելյան Ուկրաինայի հարցը: Մոսկվան բազմիցս Կիևի կառավարությանը կոչ է արել կատարել այդ երկրի արևելյան շրջանների վերաբերյալ Մինսկի համաձայնագրի դրույթները, այդ թվում՝ տարածաշրջանին ինքնավարություն շնորհել։ Բայց Ուկրաինայի կառավարությունը հրաժարվել է կատարել այդ պահանջը: Իսկ Դոնեցկի ու Լուգանսկի ղեկավարները տասնյակ հազարավոր զինվորներ են տեղակայել Դոնբասի մոտ և գնդակոծել են այդ տարածքը և ներթափանցման գործողություններ իրականացրել: Բախումները վերջին  օրերին սրվել են: 

Այժմ Ուկրաինայի արևմտամետ կառավարությունը, որը մտել է Ռուսաստանի հետ առճակատման մեջ, Արևմուտքի աջակցության ակնկալիքով, վճռականորեն հետամուտ է եղել ՆԱՏՕ-ին անդամակցելուն՝ չնայած Մոսկվայի բազմաթիվ նախազգուշացումներին: Եվ հիմա Կիևը ստիպված է արձագանքել Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման Ռուսաստանի աննախադեպ քայլին: Կիևը երկու ընտրություն ունի: Կամ հույսեր փայփայի Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների հետ, որը խոստացել է  Մոսկվային վտարել  Swift-ից և արգելք սահմանելով այդ երկրի հիմնական ապրանքների արտահանման վրա, ստիպել նահանջել: Կամ՝  2014 թվականին Ղրիմի Ռուսաստանին կցվելու սցենարի կրկնվելը կանխելու համար, ռազմական լայնամասշտաբ հարձակում կատարել Դոնբասի  վրա և պարտության մատնելով անջատականներին, այդ տարածքը վերադարձնել Ուկրաինային:

Հաշվի առնելով, որ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները դիմել են Մոսկվային՝ տայդ տարածքներում ռուսական ուժերի տեղակայման և  անվտանգությունն ապահովելու խնդրանքով, դա նշանակում է,որ լայնամասշտաբ ճակատամարտ է տեղի ունենալու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Պատերազմ, որը կլինի շատ արյունալի ու կործանարար՝ հաշվի առնելով երկու կողմերի, հատկապես Ռուսաստանի կրակային հզորությունը։ Փաստորեն Ուկրաինայի արևմտամետ ղեկավարներն Արևմուտքի տված խոստումներով և սադրիչ  քայլերով, ենթահող են ստեղծել երկրի ներկա ծանր վիճակի համար: Արևմուտքը ջանքեր է գործադրում որպեսզի Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին, ինչը դեմ է Ռուսաստանի ազգային անվտանգությանը և շահերին:

Միջազգային հարաբերությունների փորձագետ Ջավադ Վաիդին ասում է.-«Ուկրաինայում անավարտ առաքելություն իրականացնելու Վլադիմիր Պուտինի ագրեսիվ ռազմավարության պատճառը նոր Ռուսաստանի անվտանգությունն ու գոյատևումն ապահովելն է, և եթե Ռուսաստանը  ինչ-որ պատճառով և ինչ-որ կերպ  պարտվի, հաջորդ քայլը կլինի Ռուսաստանի դաշնության փլուզումն ու  մասնատումը և Մոսկվայում արևմտամետ կառավարության   իշխանության գալը»: