Արևմուտքն Ուկրաինայի ճգնաժամի պատրվակով պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i165074-Արևմուտքն_Ուկրաինայի_ճգնաժամի_պատրվակով_պատժամիջոցներ_է_սահմանել_Ռուսաստանի_դեմ
Արևմուտքն արձագանքել է Վլադիմիր Պուտինի կողմից Լուգանսկի ու Դոնեցկի անկախության ճանաչմանը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 23, 2022 08:10 Asia/Tehran
  • Արևմուտքն Ուկրաինայի ճգնաժամի պատրվակով պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Արևմուտքն արձագանքել է Վլադիմիր Պուտինի կողմից Լուգանսկի ու Դոնեցկի անկախության ճանաչմանը:

Հայտարարելով, որ այդ քայլը պայմանավորևվածությունների խախտում է, Արևմուտքւ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: Սակայն դրանք ավելի շատն ման են շոուի:

Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը Վլադիմիր Պուտինի կողմից ճանաչելուց հետո իր առաջին ելույթում, Ջո Բայդենը հայտարարեց ռուսական ֆինանսական հաստատությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին: Նա նշել է, որ Պուտինի այս քայլն Ուկրաինա ներժուման սկիզբն էր: Ռուսական VBA  և  PSB բանկերը հայտնվել են պատժամիջոցների ցանկում: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ վերոնշյալ երկու ֆինանսական հաստատություններն առանցքային դեր են խաղում Ռուսաստանի պետական ​​և պաշտպանական բյուջեների ֆինանսավորման գործում:

 ԵՄ-ն նույնպես հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի մասին, որւմ ներառված են Դումայի 351 պատգամավորի և 27 այլ անձանց ու կազմակերպությունների անունները: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելի խոսքով՝ Դոնեցկի և Լուգանսկի և Եվրամիության միջև տնտեսական կապերը խզվել են, և Ռուսաստանն այլևս մուտք չի ունենա դեպի ԵՄ կապիտալի ու ֆինանսական շուկաներ։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցը հրամայել է կասեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի աշխատանքները: 

Ի պատասխան այդ որոշման, ՌԴ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է. «Պետք է սպասել Եվրոպայում հազար խորանարդ մետր գազի դիմաց 2000 եվրո վճարմանը»:

Չնայած Ռուսաստանի նկատմամբ աննախադեպ պատժամիջոցներ է կիրառելու Արևմուտքի նախկին սպառնալիքներին, հայտարարված պատժամիջոցներն ավելի շատ խորհրդանշական բնույթ են կրում և չեն կարող որևէ լուրջ վնաս հասցնել Ռուսաստանին և ստիպել փոխել Արևելյան Ուկրաինայի հարցում իր դիրքորոշումը։  Հաշվի առնելով, որ  դեպի Ռուսաստանի կենտրոնական բանկ և ֆինանսական ցանց մուտքը դեռևս բաց է, Մոսկվան կարող է նավթի և գազի վաճառքի ու արտահանման դիմաց գումարը ստանալ  բանկային համակարգի միջոցով: Ռուսական երկու բանկերի նկատմամբ  ԱՄՆ-ի էմբարգոն ավելի շատ քարոզչական բվնույթ է կրում: Միևնույն ժամանակ, ներկայումս հնարավոր չէ կտրել բոլոր մուտքերը դեպի ռուսական բանկային համակարգ։ Բացի այդ, քանի դեռ եվրոպական երկրները շարունակում են Ռուսաստանից գազ գնել և վճարում են դրա դիմաց, Մոսկվան չի դադարեցնի գազի մատակարարումը Եվրոպա: Սակայն եթե Ռուսաստանի բանկային համակարգը ենթարկվի պատժամիջոցներիօ, Մոսկվանմ այլևս գազ չի արտահանի Եվրոպա,ք անի որ դա դիամց գումար չի ստանա:

Մյուս կողմից, Ռուսաստանը գազի արտահանման երկարաժամկետ պայմանագիր է կնքել Չինաստանի հետ: Իրավիճակը գրեթե նույնն է նաև նավթի գնորդների համար։ Հետևաբար ռուսական բանկային համակարգի էմբարգոն մեծ վնաս կհասցնի Եվրոպային, հաշվի առնելով որ մայրցամաքի գազի 40 տոկոսն ապահովում է Ռուսաստանը: «Հյուսիսային Հոսք 2»  գազատարի աշխատանքների դադարեցումը  նույնպես խորհրդանշական քայլ է, քանի որ այն դեռևս չի շահագործվել։ Փաստորեն, Ռուսաստանի և Արևմուտքի փոխադարձ կախվածության պատճառով, Արևմուտքը չի կարող առանց լուրջ վանսներ կրելու, պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է. «Կասկած չկա, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեծ հարված կհասցնեն համաշխարհային ֆինանսական և էներգետիկ շուկաներին: Միացյալ Նահանգները  նույնպես  այդ վնասներից զերծ չի մնալ և ամերիկացիները կզգան գնաճի հետևանքները»: