Մեկնաբանություն- Զելենսկին ընդունել է, որ Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i166906-Մեկնաբանություն_Զելենսկին_ընդունել_է_որ_Ուկրաինան_չի_կարող_անդամակցել_ՆԱՏՕ_ին
Երեքշաբթի օրը, ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլին զուգահեռ, Վլադիմիր Զելենսկին հայտարարել է. «Մենք պետք է ընդունենք, որ Ուկրաինան չի կարող միանալ ՆԱՏՕ-ին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 16, 2022 12:22 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Զելենսկին ընդունել է, որ Ուկրաինան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին

Երեքշաբթի օրը, ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլին զուգահեռ, Վլադիմիր Զելենսկին հայտարարել է. «Մենք պետք է ընդունենք, որ Ուկրաինան չի կարող միանալ ՆԱՏՕ-ին»:

Բրիտանիայի ղեկավարած «Գործուղված համատեղ  ուժեր» կոալիցիայի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Ուկրաինայի նախագհը նշել է, որ հիասթափված է ՆԱՏՕ-ին անդամակցությունից, հավելելով. «Տարիներ շարունակ մենք լսել ենք բաց դռների մասին, բայց հիմա նաև լսել ենք, որ չենք կարող մտնել այնտեղ, և պետք է դա խոստովանել»:

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցսւթյան ահնարինության մասին Զելենսկու հայտարարությունը հնչում է Ռուսաստանի ռազմական գործողությունից 20 օր անց, որի ընթացքում Ուկրիանան կրել է  գալի մարդկային ու նյութական վնասներ և ավերվել են այդ երկրի ենթակառուցվածքները: ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի ցանկությունը, որն ամրագրված է նաև երկրի Սահմանադրության մեջ, եղել է Ռուսաստանի ռազմական գործողության հիմնական պատճառներից մկեը:

2008թ. Բուխարեստի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի ղեկավարները հայտարարեցին դեպի արևելք դաշինքի ընդլայնման քաղաքականության շրջանակում Ռուսաստանին աշխարհագրական առումով մոտ գտնվող երկու երկրների՝ Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցության իրենց որոշման մասին: Այդ ժամանակից սկսած, հատկապես Ուկրիանայի անդամակցության հարցը մշտապես եղել է Ռուսաստանի ու դաշինքի միջև ամենավիճելի հարցերից մեկը:

Ուկրաինացի ղեկավարները միտումնավոր կերպով անտեսեցին այն հանգամանքը, որ ըստ Ռուսաստանում հաստատված անվտանգության մի շարք փաստաթղթերի, Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և նրա ուժերի ու ռազմական օբյեկտների տեղակայումը Ռուսաստանի արևմտյան սահմանի մոտ, համարվում է  Մոսկվայի կարմիր գիծը և սպառնալիք՝ ուղղված այդ երկրի ազգային անվտանգության դեմ: Վերջին ամսիներին Մոկսվան Ուկրաինային ու ՆԱՏՕ-ն բամիզցս կոչ է արել հրաժարվել այդ մտքից: Այս նախազգուշացումներն արժանացել են Վաշինգտոնի արձագանքին, որը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հիմնական ջատագովն է: Հարկ է նշել նաև, որ այս հարցում ՆԱՏՕ-ի ներսում կոնսենսուս չկա: Ռուսաստանին զսպելու  իր նպատակների շրջանակում, Վաշինգտոնը ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն ընդլայնվի դեպի արևելք, իսկ Մոսկվայի հարևանները, մասնավորապես՝ Ուկրիանան, միանան դաշինքին: Սակայն ՆԱՏՕ-ի եվրոպական կարևոր անդամներ Գերմանիան ու ֆրանսիան չէին կիսում ԱՄՆ-ի դիրքորոշումը: Այս երկրները, որոնք նաև Եվրամիության կարևորագույն անդամներն են, մտավախություն ունեին, որ Ռուսաստանի արձագանքը կոշտ կլինի: Եվ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները, որոնք ցնցել են նաև Եվրոպայի անվտանգությունը, հաստատեցին այդ մտավախությունը:

Ամերիկացի լրագրող և վերլուծաբան Մայքլ Հերշն ասում է. «Անկախ նրանից, թե Ուկրիանա Ռուսաստանի ներժուժումը երբ կավարտվի, այն ինչ ստակ է Վլադիմիր Պուիտնի ատելությունն ու թշնամանքն է ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների նկատմամբ, քանի որ նրա կարծիքով, այդ երկրներն իրեն այլ ելք չթողեցին, քան պատերազմը»: