Ռուսաստանը ցանկություն է հայտնել համագործակցել Իրանի հետ՝ Արևմուտքի պատժամիջոցները շրջանցելու հարցում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i168200-Ռուսաստանը_ցանկություն_է_հայտնել_համագործակցել_Իրանի_հետ_Արևմուտքի_պատժամիջոցները_շրջանցելու_հարցում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրն իր երկրին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկելարևմտյան երկրների պատժամիջոցները Իրանի հետ միասին շրջանցելու և չեզոքացնելու ուղղությամբ։ Նա ասել է.«Մոսկվան Թեհրանի հետ կհամագործակցի և գործնական քայլեր կանի, որոնք հնարավորություն կտան շրջանցել Արեւմուտքի պատժամիջոցները»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Մարտ 31, 2022 09:15 Asia/Tehran

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի օրն իր երկրին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկելարևմտյան երկրների պատժամիջոցները Իրանի հետ միասին շրջանցելու և չեզոքացնելու ուղղությամբ։ Նա ասել է.«Մոսկվան Թեհրանի հետ կհամագործակցի և գործնական քայլեր կանի, որոնք հնարավորություն կտան շրջանցել Արեւմուտքի պատժամիջոցները»:

Չինաստանում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով հարեւանների հետ համագործակցության Թեհրանի քաղաքականությանը, մերժել է երկրների դեմ միակողմանի պատժամիջոցների կիրառումը։ Իսկ Լավրովն անդրադառնալով հարևանների, հատկապես՝ Իրանի հետ համապարփակ համագործակցության հարցում իր երկրի շահագրգռվածությանը,  ասել է, որ երկու երկրների հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն և ընդգծել է Իրանի հետ համագործակցությունը զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը։

Արևմտյան պատժամիջոցները չեզոքացնելու համար Իրանի հետ սերտ համագործակցելու Ռուսաստանի ցանկությունն արտահայտվել է՝ հաշվի առնելով Թեհրանի երկար ու արժեքավոր փորձը՝ արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի կողմից ահմանված  անօրինական և անմարդկային պատժամիջոցներին դիմակայելու հարցում:

ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան բլոկը վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանի՝ Ուկրաինա դեմ հարձակման պատրվակով, բոլոր հնարավոր ոլորտներում լայնածավալ և աննախադեպ պատժամիջոցներ է կիրառել Մոսկվայի նկատմամբ:

Քաղաքագետ Դևիդ Փիերսոնն ասել է.«Հեշտ չի լինի խաթարել Ռուսաստանի 1,5 տրիլիոն դոլարանոց տնտեսությունը, հատկապես որ 2014թ. Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցելուց հետո, այս  երկիրը  սկսել է միջազգային պատժամիջոցներից պաշտպանվելու  իր ջանքերը»։

Այս պատժամիջոցներն ընդգրկում են  տնտեսական, առևտրային, էներգետիկ, ֆինանսական և բանկային, քաղաքական և դիվանագիտական, նույնիսկ լրատվական և սպորտային հարթություններ: Թեև ռուս պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել էին, որ պատրաստ են դիմակայել պատժամիջոցներին, այժմ թվում է, որ արևմտյան պատժամիջոցների մասշտաբներն ու խստությունը նրանց համար անակնկալ են եղել:

Այս պատժամիջոցները կործանարար ազդեցություն են ունեցել Ռուսաստանի վրա։ Այսպիսով, Մոսկվան այժմ ուղիներ է փնտրում՝ նվազեցնելու արևմտյան պատժամիջոցների կործանարար ազդեցությունը: Հաշվի առնելով, որ Իրանը,  իսլամական հեղափոխությունից հետո  միշտ ենթարկվել է արևմտյան բլոկի, հատկապես ԱՄՆ-ի բոլոր տեսակի պատժամիջոցներին, այս  տասնամյակների ընթացքում, հատկապես ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք «առավելագույն ճնշման» քարոզարշավի մեկնարկից հետո , մշակել է տարբեր մարտավարություններ, և մեթոդներ՝ պատժամիջոցները  շրջանցելու համար:

Որդեգրելով «առավելագույն դիմադրության» քաղաքականություն և միաժամանակ իրացնելով իր ներքին կարողությունները և օգտագործելով իր տնտեսական, արդյունաբերական, գյուղատնտեսական և գիտական ​​հնարավորությունները, հատկապես գիտելիքահենք ընկերությունների միջոցով, Իրանը կարողացել է մեծապես չեզոքացնել  պատժամիջոցների բացասական հետևանքները:

Ռուսաստանը, որ ենթարկվել է արևմտյան ամենախիստ պատժամիջոցների, պատրաստ է օգտագործել Իրանի արժեքավոր փորձը՝ այդ պատժամիջոցները շրջանցելու համար:

Արևմուտքի կողմից երկրների դեմ միակողմանի պատժամիջոցներին ընդդիմանալու շրջանակում և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակը հաշվի առնելով, անշուշտ այս հարցում Իրանը Մոսկվայի հետ կունենա արժեքավոր համագործակցություն:

Միևնույն ժամանակ, Իրանն ունի զգալի հնարավորություններ Ռուսաստանի կարիքները բավարարելու, ինչպես նաև նրա արտադրանքը գնելու համար, ուստի կարելի է ակնկալել, որ երկու երկրների միջև տնտեսական, առևտրային և ֆինանսական փոխանակումների ծավալը կուղեկցվի զգալի աճով: