Մեկնաբանություն- Չաբահարի նավահանգստի դերը Հնդկաստանի և Կենտրոնական Ասիայի միջև առևտրում
(last modified Tue, 05 Apr 2022 07:52:16 GMT )
Ապրիլ 05, 2022 12:22 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Չաբահարի նավահանգստի դերը Հնդկաստանի և Կենտրոնական Ասիայի միջև  առևտրում

Իրանի տարբեր քաղաքների շարքում Չաբահարը գտնվելով Օմանի ծովի և Պարսից ծոցի ափամերձ տարածքում, ունի առանձնահատուկ դիրք։

Չաբահար նավահանգիստը գտնվում է Իրանի հարավ-արևելքում և ռազմավարական դիրքի շնորհիվ կարևոր դեր ունի դեպի ծով ելք չունեցող երկրների համար, ինչպիսիք են Աֆղանստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը և Ղազախստանը, ապահովելով միջազգային տաք և ազատ ջրերին ամենամկարճ ճանապարհով հասանելիությունը: Չաբահարը նաև մեծ նշանակություն ունի Հնդկաստանի համար: Անդրադառնալով Չաբահար նավահանգստի կարևորությանը, մերձմայրցամաքային հարցերի անվանի փորձագետ Փիր Մոհամմադ Մալլազեհին, Bazaar հեռուստատեսությանը տված հարցազրույցում, ասել է.«Հնդկաստանը տարածաշրջանում հզոր տարածաշրջանային գործընկերոջ կարիք ունի, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը հնդիկ առաջնորդների նախընտրելի գործընկերն է»:

Մերձմայրցամաքային հարցերի փորձագետն ասել է.«Հնդկաստանի առաջնորդները երկարաժամկետ ծրագրեր ունեն տարածաշրջանի երկրների հաղորդակցման ուղիների վերաբերյալ։ Այդ պատճառով, Նոր Դելին հույս ունի Չաբահար նավահանգիստը դարձնել կարևոր նավահանգիստ, որպեսզի Աֆղանստանից և Կենտրոնական Ասիայից ամբողջ արտահանումն ու ներմուծումը հնարավոր լինի իրականացնել այս ռազմավարական նավահանգստի միջոցով»:

Իրականում իրանական Չաբահար նավահանգիստը լավ հնարավորություններ է ընձեռում Հնդկաստանին, Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հանրապետություններին փոխադարձ հարաբերություններ հաստատելու, ինչպես նաև տնտեսական բարգավաճման համար: Ելնելով Չաբահար նավահանգստի կարևորությունից՝ տարածաշրջանի շատ քաղաքական գործիչներ ներկայացրել են նավահանգստի առանձնահատկությունները:  Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քնովինդը իրանական Չաբահար նավահանգիստը որակել է որպես Կենտրոնական Ասիայի հետ Հնդկաստանի առևտրային հարաբերությունների գագաթնակետի հարթակ: Աշգաբադ ​​կատարած եռօրյա այցի և Թուրքմենստանի կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ նորընտիր նախագահի հետ հանդիպման ժամանակ Հնդկաստանի նախագահը շեշտել է Չաբահար նավահանգստի կարևորությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ Հնդկաստանի առևտրային հարաբերությունների բարելավման և ընդլայնման գործում և հակառակը: Հնդկաստանի նախագահի Թուրքմենստան կատարած եռօրյա այցի ավարտին, որն ավարտվել է կիրակի օրը, երկու կողմերը ստորագրել են չորս համագործակցության համաձայնագրեր։ Այս համաձայնագրերում կողմերն ընդգծել են Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի և Աշգաբադի միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի կարևորությունը։

Մինչ տարածաշրջանի իշխող առաջնորդներն ու քաղաքական գործիչները խոսում են Իրանի Չաբահար նավահանգստի դիրքի ու նշանակության մասին, Թեհրանի պաշտոնյաները զգալիորեն ամրապնդել են այս ռազմավարական նավահանգստի դերն ու դիրքը՝ իրականացնելով զարգացման անհրաժեշտ նախագծեր և ենթակառուցվածքային նախագծեր: Նավահանգստային քաղաքների կամ ազատ գոտու դիրքն ու նշանակությունը էապես կախված է երկար տարիներ այդ քաղաքներում արված ներդրումներից։ 

Միևնույն ժամանակ, Չաբահար նավահանգստում բացի Իրանի կողմից չորս հնգամյա ծրագրերի ընթացքում իրականացված խոշոր ներդրումներից, այդ նավահանգստում  նաև բազմաթիվ արտասահմանյան ներդրումներ են եղել։ Սա Թեհրանին հնարավորություն է տվել հիմքեր ստեղծել այս նավահանգստային քաղաքի աճի և զարգացման համար, նաև ստեղծել անհրաժեշտ հնարավորություններ Հնդկաստանի և Կենտրոնական Ասիայի հանրապետությունների ու Կովկասի միջև ապրանքների տարանցման համար և հակառակը։