Ապրիլ 10, 2022 12:09 Asia/Tehran
  • ԵՄ-ի ռազմատենչ դիրքորոշումն  Ուկրաինայի վերաբերյալ.Բրյուսելը խաղում է Վաշինգտոնի դաշտում

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելն իր թվիթերյան միկրոբլոկում գրել է.«Ներկայիս պատերազմը կավարտվի միայն մարտի դաշտում: Մենք ԵՄ-ի կողմից լրացուցիչ 500 միլիոն եվրո աջակցություն ենք նախատեսել Ուկրաինայի համար և զենքի առաքումը նույնպես կատարվելու է Կիևի կարիքներին համապատասխան»: Բորելը նաև պահանջել է սաստկացնել Ռուսաստանի դեմ ԵՄ -ի պատժամիջոցները՝ կենտրոնանալով էներգետիկ ոլորտի վրա։

Ուկրաինայում ընթացող լայնածավալ ռազմական հակամարտության պայմաններում ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի ռազմատենչ դիրքորոշումը հակասում է տարածաշրջանային ու միջազգային հակամարտությունների վերաբերյալ Բրյուսելի «խաղաղասիրական» դիրքորոշումներին։ Եվրամիությունն ամեն դեպքում մինչ այժմ իրեն այնպես է դրսևորել թե հավատարիմ է եղել խաղաղությանը և տարածաշրջանային ու միջազգային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, և ընդգծել է այդ հարցերի նկատմամբ բանակցային մոտեցման և քաղաքական լուծման անհրաժեշտությունը։ Այնուամենայնիվ, Բորելը այժմ բացահայտորեն կոչ է անում Ուկրաինայում շարունակել պատերազմը, մի կողմից Ռուսաստանի բանակի և ռուսամետ  աշխարհազորայինների և մյուս կողմից ուկրաինական բանակի ու աշխարհազորայինների միջև: Հայտարարության իմաստը պարզ է դառնում հաշվի առնելով Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև աճող զուգամերձությունը, այն ժամանակվանից ի վեր, երբ ԱՄՆ-ի դեմոկրատական  նախագահ Ջո Բայդենը  2021 թվականի հունվարին սկսեց նախագահությունը: Բայդենն ի տարբերություն Դոնալդ Թրամփի, ով միակողմանի մոտեցում ցուցաբերելով  և առաջ տանելով  այս քաղաքականությունը ճեղք առաջացրեց անդրանտլանտյան քաղաքական, առևտրային, ռազմական և անվտանգության զանազան հարաբերություններում, իր ջանքերը կենտրոնացրել է  Եվրոպայի և ԱՄՆ-ի վերամիավորման և տարբեր հարցերի շուրջ Բրյուսելի հետ համագործակցության և Վաշինգտոնի թշնամիների ու մրցակիցների դեմ Արևմուտքի միասնական ճակատի վերականգնման վրա:

Այս մերձեցման դրսևորումը այժմ ի հայտ է եկել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության միասնական դիրքորոշման և դրան համահունչ գործողությունների, ինչպես նաև Ուկրայինայի պատերազմի պատրվակով Մոսկվայի վրա հարաճուն ճնշումների մեջ։ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունն այժմ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին արժեքավոր հնարավորություն է ընձեռնել  Մոսկվայի դեմ պրոքսի  պատերազմի մեջ մտնել, Կիևին տրամադրելով  ռազմական, անվտանգության ու հետախուզական   մեծածավալ օգնություն: Երկար ժամանակ է ինչ ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանի փլուզումը և նույնիսկ մասնատումը: Վաշինգտոնի ու Բրյուսելի մտահոգությունը՝ Արևմտյան Եվրոպայի սահմանամերձ տարածքներում  Ռուսաստանի  միջուկային հրթիռների վերատեղակայմամբ և Պուտինի գործողություններով՝ ընդդեմ Արևմտյան քաղաքականության և գործողությունների, պատճառ է դարձել, որ այդ երկուսն օգտագործեն  ներկայիս բացառիկ հնարավորությունը՝նվազեցնելու Ռուսաստանի հզորությունը: Թեև, ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների բնույթը սկզբունքորեն տարբերվում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների բնույթից, և  ԱՄՆ-ի դաշտում խաղալը բացասական հետևանքներ կունենա ԵՄ-ի համար։   Եվրոպան շարունակում է էներգակիրներ ներմուծել Ռուսաստանից՝ ռուսական գազից 40%-ով և նավթից 25%-ով կախվածության պատճառով: Սակայն Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն ցանկանում է կենտրոնանալ Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքի և հակառուսական պատժամիջոցների վրա: Բորելը հինգշաբթի  օրը  հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն կներառվի   ԵՄ -ի արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի օրակարգում, որը կկայանա ապրիլի 11-ին։ Այս դիրքորոշումը լիովին համահունչ է՝այս ոլորտում Վաշինգտոնի գործողություններին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ օրը ստորագրել է Կոնգրեսի կողմից հաստատված օրինագիծը՝ Ռուսաստանի հետ առևտրային կապերը դադարեցնելու և էներգակիրների ներմուծումն արգելելու մասին։

Իհարկե, Ջոզեպ Բորելի ռազմատենչ դիրքորոշումը արժանացել է Մոսկվայի սուր արձագանքին: Ռուսաստանի  պաշտոնյաները քաջ գիտակցում են, որ այս հայտարարություններն իրականում վկայում են Բրյուսելի և Վաշինգտոնի համատեղ գործողությունների շարունակության մասին՝ ուղղված Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն։

Պիտակ