Մեկնաբանություն. Հայաստանում ընդդիմադիրների ծավալուն ցույցերը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդդիմադիրները հակակառավարական ցույցեր են կազմակերպել Երևանում՝ կասկածի տակ դնելով Ադրբեջանի հետ ապագա համաձայնագրի պայմանները՝ հերթական անգամ ընդգծելով վարչապետի և կառավարության անձնակազմի հրաժարականի պահանջը։
Հայաստանի ոստիկանությունը մայիսի 3-ին ձերբակալել և բերման է ենթարկել 200 ցուցարարների՝ Երևանում Հայաստանի վարչապետի դեմ ցույցի ժամանակ:
2021 թվականին հայ ժողովուրդը մի քանի հակակառավարական ցույցեր է կազմակերպել։ Բայց կարծես թե այս տարի հայ ժողովրդի բողոքի ակցիաներն ավելի կարևոր տեսք են ստացել։ Ընդդիմության իրարահաջորդ բողոքները ցույց են տալիս, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանը գտնվում է առանձնահատուկ պայմաններում, և Երևանի իշխանությունների ցանկացած սայթաքում կարող է ընդմիշտ այլ ուղու վրա դնել երկրի պատմությունն ու քաղաքականությունը։
Երևանի կառավարության ընդդիմադիրները պնդում են, որ Հայաստանի վարչապետը փոխզիջման է ձգտում Ադրբեջանի Հանրապետության հետ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Փաստորեն, Երևանի իշխանության ընդդիմությունը փորձում է թույլ չտալ Փաշինյանին ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի տարածքը Ադրբեջանի հանձնելուն։ Հասկանալի է, որ Փաշինյանի կառավարության հակառակորդների այս պահանջը հակասում է ՌԴ նախագահի միջնորդությամբ Բաքվի և Երևանի ղեկավարների միջև ստորագրված համաձայնագրերի ոգուն։ Բացի այդ, Բաքվի և Երևանի ղեկավարները վերջերս ԵԽ նախագահի ներկայությամբ վերահաստատել են երկկողմ համաձայնագրերի դրույթները՝ երկկողմ խաղաղությունն ամրապնդելու նպատակով։ Մեկ տարուց ավելի Հայաստանում ընդդիմադիր կուսակցությունները ցույցեր են անցկացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմադիր կուսակցությունները մեղադրում են Փաշինյանի կառավարությանը Լեռնային Ղարաբաղի ողջ շրջանը Ադրբեջանին հանձնելու դավադրության մեջ։ Հայ հրապարկախոսներն ու փորձագետները հակակառավարական բողոքի ցույցերի ընթացքում հայտարարել են.«Փաշինյանի իշխանությունը չի սպասարկում Հայաստանի ազգային շահերը, այդ իսկ պատճառով երկրում իրավիճակը հնարավոր է փոխել միայն ազգային դիմադրության ճակատ ստեղծելով»։
Կոալիցիոն կուսակցությունների առաջնորդները ցույցերի ժամանակ մտահոգություն են հայտնել նաև, որ Երևանի կառավարությունը մտադիր է Հայաստանի նոր տարածքներ զիջել Ադրբեջանի Հանրապետությանը։ Այդ իսկ պատճառով Երեւանի իշխանության ընդդիմադիրներն ասում են, որ իշխանությունից հեռացնելով Նիկոլ Փաշինյանին եւ նրա կաբինետի մյուս անդամներին՝ կկանխվի Փաշինյանի այս պահանջի կատարումը։ Եվ այս ամենը այն դեպքում, երբ ցանկացած խաղաղության պայմանագիր կնքելու համար, պատերազմող կողմերը պետք է գնան զիջումների կամ վերադառնան նախապատերազմական պայմաններին։
Փաշինյանի իշխանության հակառակորդների պահանջների ընդհանուր ամփոփման մեջ կարելի է անդրադառնալ նախկին նախագահ, «Հայաստան» կոալիցիայի առաջնորդ «Ռոբերտ Քոչարյանի» հայտարարություններին։ Հայ քաղաքական գործիչը անցյալ տարի նոյեմբերի 8-ին Երեւանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ասել էր.«Ադրբեջանի Հանրապետության հետ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո նախ Փաշինյանի կառավարությունը այս երկրին զիջեց բոլոր այն արտոնությունները, որ մենք ունեինք»։ Ըստ Քոչարյանի՝ Հայաստանը Ադրբեջանի Հանրապետության հետ բանակցություններում միշտ մեկ քայլ առաջ է եղել՝ հենվելով իր ձեռք բերած հաղթանակների վրա։ Նախկինում Հայաստանը որպես անվտանգության գոտի օգտագործում էր Ղարաբաղի շուրջ 7 տարածքները։ Միաժամանակ, ունենալով հզոր բանակ, Հայաստանի ներկայությունը որպես Ղարաբաղի անվտանգության երաշխավոր արժանացավ մյուս կողմերի հավանությանը։ Բացի այդ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանը Ադրբեջանի Հանրապետության հետ ձգվում էր մինչև Արաքս գետ: Այս ռեսուրսները Հայաստանին ուժ էր տալիս խաղաղության գործընթացում։ Մենք քայլ առ քայլ հաղթում էինք դիվանագիտության ասպարեզում. Այս արտոնություններն այլևս գոյություն չունեն։ Փաշինյանը՝ որպես անհատ, որոշել է, որ բանակցությունները պետք է սկսել զրոյից և ոչնչացնել մարտի դաշտում հաղթանակով ձեռք բերված Երևանի իշխանության բոլոր դիվանագիտական հաղթանակները։
Ակնհայտ է, որ Քոչարյանի այս հայտարարությունները, որոնք մեծապես պայմանավորված են հայ ազգային մատածողությամբ, չեն կարող հայ ժողովրդին հաշտեցնել Ադրբեջանի հետ։ Մինչ հայաստանցիներն ավելի վաստակած և ուժասպառ են թվում, քան երբևէ, նրանք փնտրում են մշտական հարմարավետություն, խաղաղություն և հանգստություն և ցանկանում են մի երկիր, որից արտագաղթելու փոխարեն բոլորը ներգաղթեն այս երկիր: