Մեկնաբանություն- Ալ-Աադի գործողությունը և Սիոնիստական ռեժիմի անճարությունը
Թել Ավիվի մոտ գտնվող Ալ-Աադ քաղաքում տեղի ունեցած գործողությունը, սգի վերածեց անկախության օրվա առիթով սիոնիստների տոնակատարությունը և ցույց տվեց անվտանգության հարցում ռեժիմի անկարողությունը:
Հինգշաբթի երեկոյան, Թել Ավիվի մերձակայքում գտնվող Ալ-Աադ շրջանում տեղի է ունեցել վերջին 45 օրվա ընթացքում պաղեստինցիների մահապարտական հինգերորդ գործողությունը։ Գործողության ընթացքում առնվազն երեք սիոնիստ է զոհվել, ևս վեցը վիրավորվել են: Այս գործողության ընթացքում սառը զենք է կիրառվել։ Որոշ աղբյուրներ նշում են, որ գործողության համար կիրառվել են դանակներ, իսկ ոմանք նշում են՝ կացիններ: Գործողության հեղինակը կամ հեղինակները փախել են, և Իսրայելի անվտանգության ուժերին առայժմ չի հաջողվել ձերբակալել նրանց:

Գործողությունը պաղեստինցիների անմիջական պատասխանն էր հինգշաբթի առավոտյան Ալ-Աղսա մզկիթում սիոնիստ ավանաբնակների հանցագործությանը: Երեկ առավոտյան սիոնիստ ավանաբնակները իսրայելական ուժերի աջակցությամբ հարձակվել են Ալ-Աղսա մզկիթի վրա՝ Պաղեստինի օկուպացիայի և Նաքբայի օրվա 74-րդ տարելիցի պատրվակով: Հարձակման ընթացքում վիրավորվել է մի քանի պաղեստինցի։ Սիոնիստական զավթիչ ուժերը մահակներով և արցունքաբեր գազով հարձակվել են պաղեստինցիների վրա և պլաստմասե փամփուշտներ արձակել նրանց ուղղությամբ։ Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը պաշտոնապես համաձայնություն է տվել հինգշաբթի օրը Ալ-Ասսա մզկիթի վրա սիոնիստ ավանաբնակների զանգվածային հարձակմանը։ Այս ոճրագործությունից հետո, պաղեստինյան խմբավորումները, այդ թվում՝ Համասը և Իսլամական Ջիհադը, զգուշացրել են Սիոնիստական ռեժիմին Ալ-Աղսա մզկիթի վրա սիոնիստ ավանաբնակների հարձակման հետևանքների կապակցությամբ:
Ավելի վաղ, պաղեստինյան խմբավորումները զգուշացրել էին, որ Ալ-Աղսա մզկիթը կարմիր գիծ է պաղեստինցիների համար։ Այսպիսով, Ալ-Աադ գործողությունն արձագանք էր Ալ-Աղսա մզկիթում պաղեստինցիների դեմ սիոնիստների ոճրագործությանը: Այս կապակցությամբ, ՀԱՄԱՍ շարժումը հայտարարեց, որ «Ալ-Աադ» գործողությունը Պաղեստինի ժողովրդի զայրույթի մի մասն է սրբավայրերի օկուպացիայի դեմ և Իսրայելին ուղղված դիմադրության վերջին նախազգուշացման իրագործումն էր այն մասին, որ Ալ-Աղսա մզկիթը կարմիր գիծ է:
Մյուս հարցն այն է, որ «Ալ-Աադ» գործողությունը մեկ անգամ ևս ցույց տվեց Սիոնիստական ռեժիմի անապահովությունն առանձին գործողությունների դիմաց: Երկու ամսից էլ պակաս ժամանակում մահապարտական գործողությունների արդյունքում օկուպացված տարածքներում 18 մարդ է մահացել։ Ելույթ ունենալով Ղոդսի օրը՝ Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլան անհատական գործողությունները բնութագրել է որպես հատուկ նոր զարգացում պաղեստինյան դիմադրության մեջ՝ ասելով. «Այս գործողությունները բացահայտեցին Սիոնիստական ռեժիմի անվտանգության հիմքերի թուլությունը և նման գործողությունները վտանգավոր զարգացում են Թել Ավիվի ռեժիմի համար, քանի որ այն օպերացիոն սենյակի կամ հատուկ հարմարությունների կարիք չունի»: «Ալ-Աադ» օպերացիան այս թուլությունն էլ ավելի ակնհայտ դարձրեց, քանի որ այն հանգեցրեց սիոնիստների սպանությանն ու վիրավորվելուն, և ռեժիմի անվտանգության ուժերը մինչ այժմ ոչ միայն չեն կարողացել ձերբակալել գործողության հեղինակին կամ հեղինակներին, այլև չգիտեն, թե այն քանի հոգի է իրականացրել:
Սիոնիստ ավանաբնակները խստորեն քննադատել են Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարար Օմար Բարլոուին և պահանջել նրա հրաժարականը։ Օմար Բարլոուն խոստովանել է, որ ռեժիմի անվտանգության ուժերին դեռ չի հաջողվել ձերբակալել Ալ-Աադ քաղաքում այս գործողության հեղինակներին։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն ուրբաթ առավոտյան Ալ-Աադ քաղաքի գործողության վերաբերյալ անվտանգության խորհրդակցության ավարտին, հայտարարել է, որ մահապարտական գործողության մեղավորները ծանր գին են վճարելու։
Սիոնիստական ռեժիմը կարծես թե պետական ահաբեկչություն է իրականացնում՝ պաղեստինցիների անհատական գործողություններին հակադարձելու և պաղեստինցի պաշտոնյաների, հատկապես Յահյա ալ Սենվարի սպանությունը օրակարգ մտցնելու համար։ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Ալ-Սանվարը վերջերս Գազայի բոլոր դիմադրության խմբերին կոչ է արել զգոն լինել, քանի որ Սիոնիստական ռեժիմի հետ մարտը չի ավարտվում Ռամազան ամսվա ավարտով, այլ սկսվում է:
Անկասկած, Պաղեստինի իշխանությունների սպանությունն ավելի փխրուն կդարձնի Սիոնիստական ռեժիմի անվտանգության իրավիճակը, քանի որ պաղեստինցիներն ապացուցել են, որ ավելի լուրջ են լինելու այս ռեժիմի հանցագործությունների աճի պայմաններում, և նույնիսկ սպանությունը չի կարող հանգեցնել օկուպացված տարածքներում անհատական գործողությունների դադարեցմանը: