Մեկնաբանություն - Դիմադրության տարածումը տարածաշրջանում. Խոռամշահրի ազատագրումից մինչև Սեյֆ ալ-Ղոդս
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i172896-Մեկնաբանություն_Դիմադրության_տարածումը_տարածաշրջանում._Խոռամշահրի_ազատագրումից_մինչև_Սեյֆ_ալ_Ղոդս
Իրանական օրացույցում մայիսի 24-ը (խորդադի 3) զավթողականության դեմ դիմադրության օրն է։ 1982 թվականի մայիսի 24-ին (իրանական 1361 թ. խորդադի 3-ին) էր, որ 19 ամիս կամ 578 օր օկուպացիայից հետո Խոռամշահրն ազատագրվեց բաասական թշնամու օկուպացիայից։ 24 օր տեւած ծանր մարտերից հետո Իրանի զինված ուժերին վերջապես հաջողվեց ազատագրել Խոռամշահրը և դուրս մղել բաասական թշնամուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 24, 2022 08:27 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Դիմադրության տարածումը տարածաշրջանում. Խոռամշահրի ազատագրումից մինչև Սեյֆ ալ-Ղոդս

Իրանական օրացույցում մայիսի 24-ը (խորդադի 3) զավթողականության դեմ դիմադրության օրն է։ 1982 թվականի մայիսի 24-ին (իրանական 1361 թ. խորդադի 3-ին) էր, որ 19 ամիս կամ 578 օր օկուպացիայից հետո Խոռամշահրն ազատագրվեց բաասական թշնամու օկուպացիայից։ 24 օր տեւած ծանր մարտերից հետո Իրանի զինված ուժերին վերջապես հաջողվեց ազատագրել Խոռամշահրը և դուրս մղել բաասական թշնամուն։

Խոռամշահրի ազատագրումը կարևոր է տարբեր պատճառներով, սակայն ամենակարեւոր պատճառներից մեկը այս մեծ հաղթանակից հետո դիմադրության գաղափարախոսության տարածումն է։ 

Այս մեծ հաղթանակից հետո  տարածաշրջանում ստեղծվեցին Դիմադրության խմբեր, որոնք սիոնիստ թշնամուն դիմակայելու հարցում գրանցեցին կարևոր հաջողություններ, այդ թվում՝ իսրայելական բանակի անպարտելիության մասին առասպելի վերացումը։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը 2022 թվականի Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ ունեցած ելույթում հայտարարել է, որ սիոնիստական ​​«անպարտելի բանակը» դարձել է պաղեստինցիների «անպարտելի կամքը»։

Օկուպացիայի դեմ Դիմադրության ռազմավարության բազմաթիվ օրինակներ կան, այդ թվում կարելի է նշել՝ Լիբանանի ժողովրդի դիմադրությունը սիոնիստական ​​թշնամու դեմ 2000 թվականին, իսրայելական զորքերի արտաքսումը հարավային Լիբանանից, աֆղան ժողովրդի դիմադրությունը ամերիկացի զինվորականների դեմ և Սիրիայի ու Իրաքի ժողովուրդների, դիմադրությունը բազմազգ ահաբեկիչների դիմաց:

Ահաբեկչական խմբավորումները վերջին տասնամյակում դարձել են տարածաշրջանում հակադիմադրության շարժման գործադիր թևը, սակայն տարածաշրջանում տասնամյա քաոսի և հակամարտությունների արդյունքը ուժեղացրել է դիմադրությունը: Տարածաշրջանային դասակարգումը նախկինում կենտրոնացած էր Միացյալ Նահանգների վրա, սակայն այժմ ժողովրդական դասավորությունը, որը կենտրոնացած է դիմադրության վրա և ղեկավարվում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, նշանակալի դեր է խաղում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում:

Սիոնիստական ​​ռեժիմը տարբեր ճանապարհներով փորձում է զրկել պաղեստինցիներին իրենց հողից և իր իրականացնել իր տարածամոլական նպատակը՝ զավթել պաղեստինյան հողը: Սակայն Պաղեստինի ժողովուրդը բռնել է օկուպացիայի դեմ դիմադրության ուղին և ծանր հարված հասցրել այս ռեժիմին։ Անցյալ տարի Սիոնիստական ​​ռեժիմը մայիսին նոր պատերազմ պարտադրեց պաղեստինցիներին, սակայն 12 օր հետո ստիպված եղավ դադարեցնել կրակը։ Զինադադարից հետո Սիոնիստական ​​ռեժիմի թշնամանքը պաղեստինցիների դեմ շարունակվեց։ Պաղեստինի ժողովուրդը կրկին դիմել է դիմադրության  և վերջին ամիսներին մահապարտական գործողություններ է իրականացրել՝ սպանելով 19 սիոնիստների և վիրավորելով տասնյակ ուրիշների և ապացուցելով փոխզիջումների դեմ դիմադրության ռազմավարության գերազանցությունը։

«Այսօր Դիմադրության ճակատը կարողացել է ուղղակի կամ անուղղակի ներկայություն ունենալ միջազգային անվտանգության, տնտեսական և քաղաքական որոշումներ կայացնող մարմիններում՝ միաժամանակ կանխելով հակադիմադրության որոշումների ձևավորումը, տնտեսական, քաղաքական և այլ հաջողության հորիզոններ է բացել իր անդամների համար»,- ասել է Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ՝ Սադուլլահ Զարեյը։ 

Կարելի է ասել, որ դիմադրության դինամիկայի և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անհերքելի դերակատարի վերածվելը սկսվում է բասական ռեժիմի օկուպացիայից Խոռամշահրի ազատագրումից: