Մեկնաբանություն . Մեկնարկել է ՇՀԿ տնտեսական ֆորումի երկրորդ հանդիպումը
(last modified Wed, 17 Aug 2022 08:15:28 GMT )
Օգոստոս 17, 2022 12:45 Asia/Tehran
  • Մեկնաբանություն . Մեկնարկել է ՇՀԿ տնտեսական ֆորումի երկրորդ հանդիպումը

Երեքշաբթի օրը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենդում մեկնարկել է ՇՀԿ տնտեսական ֆորումի երկրորդ հանդիպումը:

Երկօրյա հանդիպման ընթացքում անդամ երկրները կքննարկեն գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման, արտադրողականությունը բարձրացնելու նպատակով գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաների և մեթոդների ուսումնասիրության ու ներդրման, բույսերի հիվանդությունները և ջրային ռեսուրսների խնայողության հետ կապված միր շարք հարցեր:

Սակյայն Տաշքենդի հանդիպման գլխավոր առանցքը առևտրի զարգացման, տնտեսական հարցերի և փոխադարձ ներդրումների, մշակութային և հումանիտար համագործակցության խնդիրների և հեռանկարների վրա կենտրոնանալը և կազմակերպության անդամների միջև հարաբերությունների ընդլայնումն է:

Նիստի շրջանակներում տեղի կունենան նաև փորձագիտական ու երկկողմ հանդիպումներ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն  թվային տնտեսության, կանաչ տեխնոլոգիաների, տարածաշրջանների միջև համագործակցության, ներդրումային փոխգործակցության, արդյունաբերական համագործակցության և այլ առաջնահերթությունների ներուժը բացահայտելու վերաբերվող հարցեր:

ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, ռուս պրոֆեսոր, քաղաքական ու անվտանգության հարցերով փորձագետ Անդրեյ Սիդորովը վերջերս ասել էր. «ՇՀԿ-ն ստեղծվել է ԱՄՆ-ի սահմանած միաբևեռ համակարգին հակազդելու համար: Հետևաբար, ապագայում այս կազմակերպությունը  վճռորոշ դեր կխաղա նոր  բազմաբևեռ համակարգի ստեղծման գործում, որը կներառի  Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը»: .

ՇՀԿ-ն կարող  է արդյունավետ դերակատարություն ունենալ ոչ միայն անդամ կառավարությունների միջև երկխոսություն հաստատելու, այլ նաև գործարար շրջանակների, ընկերությունների ներկայացուցիչների միջև փոխգործակցության, ինչպես նաև անդամ երկրների  տարածքներում ներդրողներ ներգրավելու համար:

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մոխթար Տելեբորդին ավելի վաղ Տաշքենդում  կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կազմակերպության շրջանակներում տեխնոլոգիական պարկերի և ինովացիոն կլաստերների ստեղծումը նպատակ ունի անդամ  երկրների տնտեսությունը տեղափոխել տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակ:

Նա մասնավորապես ասել էր. «ՇՀԿ անդամ երկրների տարածքում ապրանքների մատակարարման շղթայում աջակցության ուժեղացումը, թվային ծառայությունների ոլորտի և էլեկտրոնային առևտրի խթանումը դարձել է հրատապ խնդիր: Իսկ անդամ երկրների միջև առևտրում ազգային արժույթի կիրառումը կարող է նպաստել  համագործակցության խթանմանը և  բարձրացնել այս կազմակերպության անդամ երկրների ներդրումային գրավչությունը»։

Ընդհանուր առմամբ, ՇՀԿ տնտեսական ֆորումի երկրորդ հանդիպման մասին կարելի է ասել. «Կազմակերպությանը նոր անդամների միանալու դեպքում այս կազմակերպության իրական դերը և նույնիսկ նրա յուրաքանչյուր անդամի դերն ավելի ընդգծված կլինի: Իրականում, կազմակերպության  ընդլայնման ծրագրի ավարտին, հնարավորություն կստեղծվի փոխել իր մոտեցումների մեծ մասը՝ անվտանգությանից դեպի տնտեսական և մշակութային:

Հարկ է նշել, որ առաջիկա ամիս ՇՀԿ  Խիվայում կայանալիք հանդիպմանը նախատեսվում է ստորագրել մի շարք նոր փաստաթղթեր: Ըստ այդ փաստաթղթերի՝ Հնդկաստանից ու Պակիստանից հետո Շանհայի համագործակցության կազմակերպության մշտական ​​անդամ կդառնա Իրանը։ Էներգակիրների փոխանակման և տարանցիկ համագործակցության ոլորտում Իրանը պետք է գլխավոր դեր ստանձնի Շանհայի համագործակցության կազմակերպությունում։