Օգոստոս 25, 2022 13:02 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԱՄՆ-ն բացատրություն է ներկայացրել ՀԳՀԾ-ի և այդ երկրի պաշտոնյաների կողմից Իրանին ուղղված մեղադրանքների շարունակականության վերաբերյալ

Չորեքշաբթի օրը, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարեց, որ Վաշինգտոնը, պատժամիջոցների վերացման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված կարծիքների վերաբերյալ իր պատասխաննը ներկայացրել է ԵՄ-ին։ Փրայսն ասել է. «Իրանի մեկաբանությունների վերաբերյալ մեր քննարկումներն ավարտվել են: Մենք այսօր մեր պատասխանը ներկայացրել ենք ԵՄ-ին»:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ «Նասեր Քանանին» հայտարարել է չորեքշաբթի երեկոյան բանակցությունների եվրոպացի համակարգողի միջոցով Թեհրանին ԱՄՆ կառավարության կողմից տրված պատասխանի մասին՝ պատժամիջոցների վերացման բանակցություններում մնացած հարցերը լուծելու համար, հայտարարելով .«Սկսվել է ամերիկյան կողմի մեկնաբանությունների մանրամասն քննարկումը, և այս ընթացքն ավարտելուց հետո ԻԻՀ-ն համակարգողին կհայտարարի իր տեսակետներն այս առնչությամբ»։

ԱՄՆ-ն այն դեպքում է ներկայացրել իր պատասխանը, երբ այս երկրի ավագ պաշտանատարները դեռևս շարունակում են մեղադրանքներ ներկայացնել Իրանի դեմ: Հինգշաբթի առավոտյան Սպիտակ Տանը տեղի ունեցած մամլու ասուլիսում Սպիտակ Տան խոսնակ Քարին Ժան-Պիեռը հայտարարել է.«Նախագահ Բայդենը հաստատել է, որ ցանկանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել»: Իրանի միջուկային խնդրի շուրջ կրկին նույն խսոքերն այլ ձևերով ասելով Ժան Պիեռը նշել է.«Իրանի հարցում մեզ համար լավագույն ճանապարհը դիվանագիտությունն է, և մենք պետք է տեսնենք՝ կարող ենք համաձայնության գալ, թե ոչ»: Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին խոստովանել էր, որ 2018 թվականին ՀԳՀԾ-ից ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի դուրս գալը մեկուսացրել էր ԱՄՆ-ին, սակայն Քիրբին Իրանին մեղադրելով անցյալում միջուկային համաձայնությանը անհավատարիմ լինելու մեջ հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը հանձնառու է ՀԳՀԾ-ի վերականգնման հարցում: Իրանի միջուկային ծրագրի դեմ անհիմն հավակնություների մասին Քիրբին նույնպես ասել է.«Մենք հրապարակավ և մասնավոր ուղիներով հայտարարել ենք իրանցիներին, որ նրանք պետք է պատասխանեն ՄԱԳԱՏԷ-ի հարցերին։ Սա միակ ճանապարհն է այս մտահոգությունները վերացնելու համար»։

Այս մեղադրանքները հնչել են այն ժամանակ, երբ ԻԻՀ-ն բազմիցս հայտարարել է, որ ոչ միայն միջուկային զենք ստեղծելու ծրագիր չունի, այլև չի էլ շարժվում այդ ուղղությամբ։ Ամենակարևորն այն է, որ Վաշինգտոնը փաստերը գլխիվայր ներկայացնելով փորձում է Իրանին ներկայացնել որպես ՀԳՀԾ-ն խախտող կողմ՝ ինչպես նկատվում է Ջոն Քիրբիի հայտարարություններում, մինչդեռ ՄԱԳԱՏԷ-ի մի քանի զեկույցների համաձայն՝ Թեհրանը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց մինչև մեկ տարի հավատարիմ է մնացել այս համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը, իսկ դրանից հետո՝ ի պատասխան, ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների բացասական հետևանքների փոխհատուցման ոլորտում, եվրոպական կողմի խոստմնադրժության, Իրանը 5 փուլով նվազեցրեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները:

Միևնույն ժամանակ, ըստ ԱՄՆ-ի պատասխանի բովանդակության մասին որոշ լուրերի հրապարակման, որոշ ենթադրություններ վկայում են համաձայնության հասնելու ճանապարհին Վաշինգտոնի նոր խոչընդոտների մասին։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ավելի վաղ ասել էր. «Դեռևս չլուծված խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։ Որոշ բացեր պետք է շտկվեն»: Վիեննայի բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովն ի պատասխան այս հայտարարությունների, ընդգծեց, որ ամերիկացիներն այնպիսի վարքագիծ ունեն, որ երբ մոտենում ենք բանակցությունների վերջնագծին, նրանց կարծիքով նոր խնդիրներ են առաջանում։

Անկախ Ջոզեպ Բորելի կողմից ներկայացված ԵՄ-ի նախագծին ԱՄՆ-ի պատասխանի բովանդակությունից, որին Թեհրանն արդեն իր պատասխանն է ներկայացրել Բրյուսելին, պետք է ընդգծել, որ Վիեննայում պատժամիջոցների վերացման բանակցությունների համատեքստում Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը պարզ և թափանցիկ է: ԻԻՀ-ն սանկցիաների վերացման ստուգումը, ՀԳՀԾ-ի երկարատևության հարցով երաշխիքներ ստանալը և Ատոմային գործակալության երաշխիքների պահանջների վերացումը ներկայացրել է որպես իր հիմնական պահանջները պատժամիջոցների վերացման բանակցություններում և ընդգծել է, որ տրամաբանական է համարում և ընդունում է վերադառնալ երկկողմ համաձայնագրի, որը որոշակի սահմաններում շոշափելի տնտեսական օգուտ կբերի Իրանի ժողովրդին։ Ուստի Վաշինգտոնի պատասխանն ընդունելի է, եթե այն ներառում է վերոնշյալ պահանջները, իսկ հակառակ դեպքում, Վիեննայում պատժամիջոցների չեղարկման բանակցությունների ցանկացած ձախողման համար պատասխանատու է ԱՄՆ-ն։

Պիտակ