Մեկնաբանություն- ԱՄՆ-ն շահարկում է ԱՄԿ-ի կենտրոնավայրը հյուրընկալելու փաստը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պարտավոր են ապահովել բոլոր երկրների ներկայացուցիչների մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերին։
Նշելով, որ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՌԴ պատվիրակությանը դեռևս վիզաներ չի տրամադրել, Լավրովն ասել է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պարտավոր է երաշխավորել բոլոր պատվիրակությունների մասնակցությունը»։
Մաիցյալ նահանգները նախկինում ևս բազմիցս մերժել է տարբեր երկրների դիվանագետներին և ՄԱԿ-ի անդամ երկրների պաշտոնյաներին մուտքի վիզայի տրամադրումը, ինչպես նաև սահմանափակումներ կիրառեկլ այն երկրների պաշտոնյաների համար, որոնք դեմ են հանդես գալիս Վաշինգտոնի վարած քաղաքականությանը:
Ռուսաստանը, Իրանը, Կուբան և Վենեսուելան, որոնց պաշտոնյաները բազմիցս նման վերաբերմունքի են արժանացել ԱՄՆ-ի կողմից, հատկապես՝ ՄԱԿ-ի ԳԱ նիստերին մոսնակցելու ժամանակ, բազմիցս բողոքել են Վաշինգտոնի այս քաղաքականության դեմ: Ամերիկյան տարբեր կառավարությունների խոչընդոտներին ՄԱԿ-ի նիստերին իրենց պաշտոնյաների և դիվանագետների մասնակցության համար, հատկապես՝ ԳԱ ամենամյա ժողովին:
2021 թ. սեպտեմբերին Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի, Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի մշտական ներկայացուցիչները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված համատեղ նամակով բողոքեցին Միացյալ Նահանգների կողմից 1947 թվականին ՄԱԿ-ի կենտրոնակայանի համաձայնագրի խախտման դեմ և պահանջեցին բողոքը հանձնել արբիտրաժային դատարան՝ խնդիրը կարգավորելու համար:
Օգտվելով այն հանգամանքից, որ ՄԱԿ-ի կենտրոնակայանը գտնվում է իր տարածքում, ԱՄՆ-ն մշտապես խոչընդոտել է իր քաղաքականությանը դեմ հանդես եկած երկրների պաշտոնայների ու դիվանագետների մուտքը այդ երկիր:
Վաշինգտոնի այս միջոցների նպատակն է ուժեղացնել ճնշումը այդ երկրների դեմ, ինչպես նաև կանխել նրանց դիվանագետների ներկայությունը և տարբեր սահմանափակումներ ստեղծել այդ երկրների ներկայացուցիչների նկատմամբ՝ թույլ չտալու համար նրանց կատարել իրենց պարտականությունները։
Վաշինգտոնն այսպիսով փորձում է ուժեղացնել ճնշումը այդ երկրների դեմ, ինչպես նաև կանխել նրանց դիվանագետների ներկայությունը և տարբեր սահմանափակումներ ստեղծել այդ երկրների հաստատված ներկայացուցիչների նկատմամբ՝ թույլ չտալու համար նրանց կատարել իրենց պարտականությունները։
Անդրադառնալով ԱՄՆ-ի այս քաղաքականությանը, քաղաքական փորձագետ Մոհամմադ Ռեզա Մարանդին ասում է. «Այս սահմանափակումները հակասում են այն պարտավորություններին, որոնք ԱՄՆ-ն ստանձնել է ՄԱԿ-ի շրջանակում, մինչդեռ ՄԱԿ-ը ընդհամենը տեղակայված է այդ երկրի տարածքում»:
Նախկինում իրանցի դիվանագետների և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչության դեմ Թրամփի վարչակազմի թշնամական քաղաքականության ինչպես նաև ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու նպատակով ԱՄՆ մուտք գործող ռուս դիվանագետների համար խոչընդոտների ստեղծման պատճառով, ՄԱԿ-ի ԳԱ-ն 2019 թվականի դեկտեմբերի 18-ին միաձայն բանաձև ընդունելով, բացի ռուս դիվանագետներին վիզաների տրամադրման ձախողումը դատապարտելուց, Վաշինգտոնի կառավարությանը խնդրեց դադարեցնել իրանցի դիվանագետների մուտքի սահմանափակումները։
Ըստ ՄԱԿ-ի 1947 թվականի համաձայնագրի՝ ԱՄՆ-ն, որպես ՄԱԿ-ի կենտրոնակայանը հյուընկալող երկիր չպետք է խոչընդոտներ ստեղծի անդամ երկրների պաշտոնյաների համար՝ կազմակերպության միջոցառումներին մասնակցելու հարցում, ինչպես նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանից մինչև ներկայացուցչական երկրների կենտրոնական գրասենյակներ և հակառակը ընկած ճանապարհին: Եվ ՄԱԿ-ում ընդունված բանաձևը ցույց տվեց, որ աշխարհի երկրները դեմ են ԱՄՆ-ի կողմից կիրառվող սահմանափակումներին:
Սակայն չնայած այս բանաձևի ընդումանը և այդ կապակցությամբ հնչեցվող բողոքներին, ԱՄՆ-ն նույնիսկ Ջո Բայդենի օրոք է շարունակում իր քաղաքականությունը:
Ավելի վաղ Վաշինգտոնը մերժել է վիզաներ տրամադրել Լավրովին և նրա ուղեկցող պատվիրակությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան հանդիպմանը մասնակցելու համար։