Մեկնաբանություն - Ռուսաստանի նախազգուշացումը միջազգային կազմակերպությունների նկատմամբ վստահության խաթարման կապակցությամբ
Որոշ երկրների կողմից բազմակողմանիության սկզբունքին չհետևելը և միջազգային կազմակերպությունների ու կառույցների խնդրանքների նկատմամբ հարգալից վերաբերմունք չցուցաբերելը կասկածի տակ է դրել այդ կազմակերպությունների արդյունավետությունը և նրանց նկատմամբ վստահությունը։ Այս առնչությամբ ՌԴ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում զգուշացրել է, որ արևմտյան երկրները վերացրել են վստահությունը միջազգային կազմակերպությունների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ որպես արդարության երաշխավորների։
Անդրադառնալով բազմաբևեռ աշխարհակարգի հաստատմանն ուղղված երկրների ջանքերին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը փորձում է ամբողջ աշխարհը դարձնել իր որջը։
Բազմակողմանիության խնդիրը երկար ժամանակ կարևորվել է տարբեր երկրների կողմից՝ որպես միջազգային քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկը, և այս առումով ձևավորվել են և աշխատում են միջազգային կառույցներ ու կազմակերպություններ, որոնք օգնում են հաստատել համաշխարհային խաղաղություն և կարգ, բայց հատկապես վերջին տասնամյակում բազմակողմանիությն քաղաքականությունը խախտվել է որոշ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից։
Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ն դուրս եկավ որոշ միջազգային կազմակերպությունների ու ինստիտուտների անդամակցությունից, ինչպես նաև միջազգային պայմանագրերից ու համաձայնագրերից, ուշադրություն չդարձնելով միջազգային օրենքներին:
Այս առումով կարելի է նշել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալը Covid-19 համաճարակի պայմաններում, ՀԳՀԾ-ից դուրս գալը, ինչպես նաև Փարիզի կլիմայի համաձայնագրից հրաժարվելը։ Որոշ երկրների դեմ ծանր պատժամիջոցներ կիրառելով քաղաքական և տնտեսական ճնշում գործադրելը, առևտրային մաքսատուրքերի բարձրացմամբ առևտրային պատերազմ սկսելը, երկրներին սպառնալն ու վախեցնելը Վաշինգտոնի միակողմանի քաղաքականության այլ օրինակներ են։
Փաստորեն, ամերիկացի պաշտոնյաների համար այն, ինչ կապված է իրենց երկրի շահերի հետ, դառնում է գլոբալ, իսկ աշխարհի այլ երկրների ու տարածաշրջանների նպատակները, շահերն ու ցանկությունները կարևոր չեն։
Այնպես որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում, ԱՄՆ-ը բորբոքում է պատերազմը՝ աջակցելով Ուկրաինային, ինչպես նաև եվրոպական երկրներին համաքայլ դարձնելով ընդդեմ Ռուսաստանի, որը ոչ միայն հանգեցնում է մեծ թվով Ուկրաինայի քաղաքացիների մահվան և արտագաղթի, այլև հանգեցնում է համաշխարհային տնտեսության աճի նվազման, հատկապես աղքատ երկրներում, այդ թվում՝ աֆրիկյան որոշ երկրներում սննդամթերքի նվազման, ինչպես նաև վառելիքի գնի բարձրացման և երկրների տնտեսական աճի վրա դրանց բացասական ազդեցությանը։
Փաստորեն, ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունները, որոնք իրականացվում են այդ երկրի անօրինական պահանջները պարտադրելու նպատակով ռազմական միջոցների և տնտեսական ծանր պատժամիջոցների կիրառմամբ, ինչպես նաև պատերազմող երկրներին, այդ թվում Ուկրաինային ֆինանսական և սպառազինական աջակցությամբ, ոչ միայն թուլացնում են միջազգային անվտանգությունը, այլև խթանում են անարդարության ու մարդու իրավունքների խախտման տարածումը: Այս բոլորն այն դեպքում, երբ ԱՄՆ-ը չի հարգում միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի պահանջներն ու զգուշացումները:
Այս առումով Ռուսաստանը, որպես ԱՄՆ-ի հետ մրցող միջազգային տերություն, միշտ ընդգծել է միաբևեռ համակարգի և միակողմանիության դեմ իր հակադրությունը, ինչպես նաև պատժամիջոցների օգտագործումը որպես այլ երկրների դեմ ճնշում գործադրելու միջոց։ Մոսկվայի տեսանկյունից, ներկայիս միջազգային համակարգի փաստերը ցույց են տալիս, որ չնայած Միացյալ Նահանգների պնդումներին և համաշխարհային առաջնորդի դերը ստանձնելու նրա պնդմանը, տնտեսական, քաղաքական, ռազմական և անվտանգության միտումները ցույց են տալիս , որ աշխարհի շատ երկրներ չեն ընդունում այդ քաղաքականությունը: Չնայած ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ջանքերին, թվում է, թե միաբևեռ աշխարհի դարաշրջանն ավարտվել է, և Արևմուտքի որդեգրած մոտեցումները, հատկապես երկրների վրա ճնշում գործադրելու ուղղությամբ, դատապարտված են ձախողման։