Հոկտեմբեր 07, 2022 10:47 Asia/Tehran
  • Իրանը նախազգուշացրել է  Եվրամիությանը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել պատժամիջոցների չեղարկման բանակցությունների վերջին կարգավիճակի, Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունների և Իրանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների շուրջ։

Ամիր Աբդոլլահյանն Իրանի ներքին իրադարձությունների մասին ասել է.«Մեր  ներքին օրենքների համաձայն՝ լրջորեն հետևում ենք  Մահսա Ամինիի մահվան հարցին: Մենք խաղաղ պահանջները համարում ենք ժողովրդի իրավունքը և միշտ ուշադրություն ենք դարձնում դրանց, սակայն... խռովարարների ու ահաբեկիչների հետ օրենքով սահմանված կարգով ենք վերաբերվելու»։

Ամիր Աբդոլլահյանը նախազգուշացրել է.«Եթե ​​Եվրամիությունը անհիմն ամբաստանությունների հիմամբ և խռովարարներին ու ահաբեկիչներին հովանավորելու գծով, որոնք թիրախավորել են ժողովրդի կյանքն ու ունեցվածքը,  հապճեպ քաղաքական գործողություններ ձեռնարկի,  մենք ևս փոխադարձ քայլի ենք դիմելու»: 

Հեռախոսազրույցի ընթացքում Բորելը ասել է.«Ես ընդունում եմ, որ անկարգությունները և ահաբեկչությունը տարբերվում են խաղաղ ցույցերից , որոնց պետք է համապատասխան արձագանք տրվի: Մենք մտադիր չենք խնդիրներ ստեղծել Եվրամիության եւ Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերություններում»։

Հակառակ այս դիրքորոշմանը,  Բորելը հինգշաբթի օրն իր նախկին դիրքորոշումից տարբերվող հայտարարություն է արել: Նա ասել է, որ կազմակերպությունը քննարկում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ «բողոքի ցույցերը ճնշելու և ձերբակալությունների» պատրվակով։ Նա ասել է, որ ԵՄ ԱԳ նախարարներն առաջիկա հանդիպման ժամանակ կքննարկեն Իրանի դեմ ավելի շատ պատժամիջոցներ կիրառելու հարցը։

Տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի լիակատար աջակցությամբ Իրանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ ԵՄ-ն որոշել է «խաղալ  խաղալ Վաշինգտոնի դաշտում»:  Ինչպես Ռուսաստանի դեպքում,  փոխարեն իրենց շահերի մասին մտածելու, այս անգամ էլ եվրոպացիները փորձում են ԱՄՆ-ի գոհունակությունը շահելու համար, ԱՄՆ-ին համահունչ դիրքորոշում ընդունել, այդ թվում՝ հակաիրանական նոր պատժամիջոցներ սահմանել :

Հետաքրքիր է նաև, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ևս  հոկտեմբերի 3-ին, ի հովանավորություն Իրանում վերջին անկարգությունների, մի հաղորդագրությամբ նշել է, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանելու Իրանի պաշտոնատարների դեմ, որոնք ըստ  Վաշինգտոնի «մասնակցում են ցուցարարների դեմ բռնություններին»: Այսպիսով Եվրոպան ևս մտադիր է ԱՄՆ-ի նման կրկին Իրանի դեմ պատժամիջոցի սպառնալիքով հանդես գալ: Առանց մտածելու, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում պատժամիջոցների գործիքը, որը բազմիցս կիրառվել է Արևմուտքի կողմից Իրանի դեմ և կորցրել է իր արդյունավետությունը։ Բացի այդ, ԱՄՆ-ին կուրորեն հետևելն անշուշտ, շատ բացասական հետևանքներ կունենա եվրոպացիների համար։ Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերին ասում է.«Չնայած եվրոպացիներն իրանական ընկերությունների հետ երկարաժամկետ պայմանագրեր ունեն, սակայն ԱՄՆ-ի ճնշման պատճառով, այդ երկրի շահերը գերադասել են եվրոպացիների շահերին  և ոտնահարելով իրենց շահերը, խիստ նվազեցնում են իրենց տնտեսական հարաբերությունները Իրանի հետ: Իրանը ևս լուռ չի մնալու և ամեն գնով հետամուտ է լինելու իր շահերի իրականացմանը»:

 

Պիտակ