Հոկտեմբեր 20, 2022 17:55 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի կողմից Բրիտանիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը պատասխան քայլ է Լոնդոնի թշնամական գործողություններին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 19-ին տարածել է հայտարարություն, որում հայտնել է Բրիտանիայի մի քանի կառույցների և անհատների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։Պատժամիջոցները ներառում են վիզաների տրամադրման արգելք եւ Իրան վերոնշյալ անձանց մուտքի անհնարինություն, նրանց գույքի եւ ակտիվների բռնագրավում Իրանի տարածքում, ինչպես նաեւ նրանց բանկային հաշիվների արգելափակում Իրանի ֆինանսական եւ բանկային համակարգում։

Հայտարարության մեջ ասված է-.«Արտաքին գործերի նախարարությունը,հիմնվելով համապատասխան մարմինների կայացրած որոշումների վրա,որպես պատասխան քայլ՝  համապատասխան իրավական կանոնների և  պատժամիջոցների մեխանիզմների շրջանակներում, պատժամիջոցներ է սահմանել  Բրիտանիայի մի շարք հաստատությունների և անհատների նկատմամբ՝ ահաբեկչությանն ու ահաբեկչական խմբավորումներին  աջակցելու ահաբեկչություն ու բռնություն  տարածելու և հրահրելու և մարդու իրավունքները խախտելու նպատակով կանխամտածված գործողություններ իրականացնելու համար»:

«Ցուցակում ներառված  ֆիզիկական և իրավաբանական անձինք,  իրականացրել են այնպիսի  գործողություններ, որոնք հանգեցրել են Իրանի ժողովրդի դեմ անկարգությունների, բռնությունների և ահաբեկչական գործողությունների», ասված է հաղորդագրության մեջ։

Այն դեպքում, երբ Իրանում տեղի ունեցած վերջին  անկարգություններն ուղեկցվում են մի շարք արևմտյան երկրների և ԱՄՆ-ի միջամտությամբ, և  այդ ընթացքում  անկարգությունների կրակը թեժացնում են նաև Լոնդոնում գործող պարսկալեզու լրատվամիջոցները,  Բրիտանիայի պաշտոնյաները   միջամտողական հայտարարություններ  անելով, հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: 

Բրիտանիայի մի քանի իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Իրանի քայլը,  Թեհրանի ուղղակի պատասխանն է Իրանի դեմ Լոնդոնի թշնամական քաղաքականությանը և գործողություններին: Բացի այդ, Լոնդոնը մշտապես եղել է հակահեղափոխական լրատվամիջոցների կենտրոնը, որոնք մի քանի տասնամյակ շարունակ հոգեբանական և քարոզչական պատերազմով են զբաղվել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Բրիտանիան միշտ եղել է Վաշինգտոնի մեղսակիցն Իրանի դեմ բոլոր տեսակի պատժամիջոցների ու ճնշումների կիրառման հարցում և շարունակել է համագործակցել Վաշինգտոնի հետ։ Իրանի դեմ Բրիտանիայի ամենավատ գործողություններից էր  ԱՄՆ-ի աջակցությամբ օգոստոսի 28-ի պետական ​​հեղաշրջման պլանավորումն ու իրականացումը Մոսադեղի կառավարության դեմ , որի արդյունքում շահը կարողացավ վերադառնալով իշխանությանը  ծառայել իր բրիտանացի և ամերիկացի տերերին:

Իրանում անկարգությունների  պատրվակով Բրիտանիան ԱՄՆ-ի հետ լիակատար համագործակցությամբ իր օրակարգում է ներառել  քաղաքական և քարոզչական լայն ջանքերի կիրառումն Իրանի Իսլամական Հանրապետության վրա ճնշում գործադրելու համար։ Այս կապակցությամբ Իրանում վերջին անկարգություններին միջամտության քաղաքականության շրջանակում, հոկտեմբերի 10-ին Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցների ցանկում է ներառել Իրանի բարոյական անվտանգության ոստիկանության և  անվտանգության ու քաղաքական ոլորտների մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների անունները: Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին սրտցավ մարդու ժեստով հանդես գալով հայտարարեց,որ Բրիտանիան Իրանի ժողովրդի հետ է: Այն ժողովրդի,որը խիզախորեն իր կառավարությունից պահանջում է պատասխանատվություն և մարդու իրավունքների հարգում:

Այժմ, Իսլամական Հանրապետությունը հակադարձ քայլի դիմելով և պատժամիջոցներ սահմանելով  հակաիրանական գործողություններ իրականացրած  Բրիտանիայի որոշ  անվտանգության և կիբեր հաստատությունների և այդ երկրի կառավարությանը կապված լրատվամիջոցների  դեմ, իր վճռականությունն է ցույց տվել Բրիտանիայի  կայսերապաշտ կառավարությանը դեմ գնալու հարցում: 

Իրանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ ասված է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը, Բրիտանիային հիշեցնելով իր  միջազգային պարտավորությունները ահաբեկչության  և ատելություն տարածելու դեմ պայքարի  և մարդու իրավունքները հարգելու բնագավառում, հայտարարում է, որ այդ երկրի կառավարության կողմից նշված անձանց գործողություններին դիմակայելուց հրաժարվելը և նրանց գործողություններին աջակցելն ու օժանդակելը  Բրիտանիայի միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է համարվում»։

Պիտակ