Հունվար 19, 2023 11:56 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Եվրամիությանը և Իրանի ներքին գործերին ուժեղացող միջամտությունը

Շարունակելով Իրանի ներքին գործերին Եվրամիության միջամտությունը՝ Եվրախորհրդարանը քննարկում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու հարցը։

Երեքշաբթի օրը Եվրախորհրդարանի նիստում՝ կապված Իրանում տեղի ունեցող անկարգությունների հետ, այս խորհրդարանի ներկայացուցիչներն ընդգծել են ԻՀՊԿ-ին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու, Թեհրանի դեմ մարդու իրավունքների պատժամիջոցների խստացման և Իսլամական Հանրապետությանը պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։

Մեծ Բրիտանիան նույնպես ձգտում է ԻՀՊԿ-ին ահաբեկիչ հայտարարել: Հունվարի 11-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հավանություն է տվել առաջարկին, որը երկրի կառավարությանը խնդրում է ԻՀՊԿ-ին ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։

Իր թվիթերյան միկրոբլոգում մի հաղորդագրություն տարածելով Իրանի խորհրդարանի նախագահության խոսնակ Նեզամէդդին Մուսավին, խոսքն ուղղելով Եվրոպական պառլամենտներին, ասել է.«Հեղափոխության պահապանների դեմ ցանկացած բանաձև կարժանանա Իրանի խորհրդարանի վճռական պատասխանին և բանաձևերին։ Արևմտյան երկրների կողմից ԻՀՊԿ-ին ահաբեկիչ կոչելը նրա դեմ պատժամիջոցներ սահմանելու քայլը «գործնական արժեք չունի և պարզապես անհեթեթ ու արատավոր քարոզչական մանևր »է»։

Իրանի ԻՀՊԿ-ին ահաբեկչական խմբավորումների ցուցակում ընդգրկելու հարցը Բրյուսելում բարձրացրել են ԵՄ-ին երկրների արտաքին գործերի նախարարները։ Նշվում է, որ Գերմանիան, Նիդեռլանդները և Չեխիան հանդես են գալիս ԻՀՊԿ-ին ահաբեկչական խմբավորումների ցուցակում ներառելու օգտին։

Եվրամիության և նրա ինստիտուտների, օրինակ՝ Եվրախորհրդարանի աննախադեպ ջանքերը ԻՀՊԿ-ին ահաբեկիչ հռչակելու ոլորտում իրականում եվրոպացիների ԱՄՆ-ին կուրորեն հետևելու ապացույցն է: 2019 թվականի ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է միջազգային ասպարեզում աննախադեպ գործողության և միջազգային օրենքների դեմ հայտարարություն և ԻՀՊԿ-ին հայտարարել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն և հայտարարել է լայնածավալ պատժամիջոցների այս կառույցի դեմ: Այսպիսով, ԻՀՊԿ-ի դեմ իր գործողություններով Թրամփի վարչակազմը նոր քայլ կատարեց միջազգային իրավունքի ոչնչացման և միջազգային իրավունքի նորմերն ու կանոնները փլուզելու ուղղությամբ։ Այժմ եվրոպացիները, որոնք Ջո Բայդենի նախագահության օրոք կրկին գնում են ԱՄՆ-ի հետ անդրատլանտյան մերձեցման ճանապարհով, մտադիր են կրկնել ԻՀՊԿ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի ձախողված փորձը։ Սակայն այս ոլորտում լուրջ նկատառումներ կան։

Առաջին հերթին, Եվրամիության երկրներն այժմ գտնվում են անբարենպաստ և փխրուն տնտեսական և սոցիալական իրավիճակում՝ Արևելյան Եվրոպայում ուկրաինական պատերազմի շարունակման և դրա հետևանքների պատճառով, որոնք պայմանավորված են Ռուսաստանի դեմ, Վաշինգտոնի համագործակցությամբ, լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու և Իրանի դեմ նոր արկածախնդրության մեջ մտնելով, որն անշուշտ կհանգեցնի Թեհրանի լուրջ արձագանքին, միայն կավելացնի ստեղծված իրավիճակի բարդություններն ու դժվարությունները նրանց համար։

Երկրորդ հերթին, ԻՀՊԿ-ն Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի մի մասն է, որը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում, հատկապես Սիրիայում և Իրաքում, Արևմուտքի կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի և այս տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հարցում երկար և արդյունավետ անցյալ ունի: Եվրամիության կողմից նրան ահաբեկիչ ճանաչելու հնարավորությունը հակասում է միջազգային օրենքներին և կանոններին և իրականում դա տարածաշրջանային խաղաղության և անվտանգության թուլացմանն ուղղված գործողություն է։

Մեկ այլ խնդիր է Եվրամիության կառույցների, այդ թվում՝ Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի գործողությունների հնարավոր հետևանքները՝ ԻՀՊԿ-ն ահաբեկիչ հռչակելու հարցում, ինչը, անշուշտ, այն կբախվի Թեհրանի վճռական պատասխանին։ 

ԻՀՊԿ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար գեներալ Ռասուլ Սանայի Ռադը այս կապակցությամբ ասել է.«ԻՀՊԿ-ին ահաբեկիչ հայտարարելը կբարձրացնի լարվածության մակարդակը Մեծ Բրիտանիայի և նրա եվրոպացի և ամերիկացի դաշնակիցների համար։ ԻԻՀ-ի սահմանադրության համաձայն՝ ԻՀՊԿ-ն երկրի պաշտոնական և օրինական զինված ուժերի մի մասն է, և նրա դեմ ցանկացած գործողություն համարվում է իրանական համակարգի և ինքնիշխանության դեմ ուղղված գործողություն, որը հաստատ անպատասխան չի մնա»:

Պիտակ