Փետրվար 18, 2023 17:40 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանի վճռական արձագանքը ԱՄՆ-ի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ հայտարարությանը

Հինգշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հերքել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ աշխատանքային խմբի երրորդ հանդիպման հայտարարությունը և նման հայտարարությունների տարածումն համարել է տարածաշրջանի երկրները պառակտելու ամերիկյան ռեժիմի երկարամյա ռազմավարությունը։

Այդ հայտարարության մեջ, վկայակոչելով Իրանի հասցեին բազմիցս հնչեցված անհիմն մեղադրանքները, Թեհրանին կոչ է արվել, դադարեցնել Իրանի միջուկային սադրիչ գործողությունները և լիովին համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների հետ։

Դա այն դեպքում երբ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին խոստովանել է, որ մենք որևէ տեղեկություն չունենք, որը ցույց կտա, որ Իրանը ներկայումս ռազմական միջուկային ծրագիր ունի։

Չնայած ոչ մի ապացույցի առկայությանը, Արևմուտքը և ԱՄՆ-ն երկար տարիներ Իրանին մեղադրել են ռազմական միջուկային ծրագիր ունենալու մեջ, և այդ պատրվակով քաղաքական գործողություններ և լայն պատժամիջոցներ են ձեռնարկել Իրանի դեմ։ Պարսից ծոցի հարավում Վաշինգտոնի դաշնակիցները կրկնում են նույն անհիմն պնդումները։ 

Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ ոչ միայն միջուկային զենք ստեղծելու ծրագրեր չունի  այլև իրականում, ի հեճուկս միջուկային զենք ձեռք բերելու Թեհրանի ջանքերի առնչությամբ արևմուտքցիների անհիմն մեղադրանքներին, Իրանը կարողացել է  խաղաղանպատակ միջուկային տեխնոլոգիան օգտագործել տարբեր ոլորտներում՝ ներառյալ էլեկտրաէներգիայի արտադրությունը, բժշկությունը, գյուղատնտեսությունը և այլն:

ԱՄՆ-ի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի համատեղ հայտարարության մեջ ասված է , Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փաստաթղթերի համաձայն Իրանի միջուկային ծրագրի զգալի առաջընթացը  և բարձր հարստացված ուրանի արտադրությունը ավելին է, քան Իրանի քաղաքացիական կարիքները և դա  հանդիսանում է տարածաշրջանում և միջազգային մակարդակով լարվածության սրման աղբյուր։ 2018 թվականի մայիսին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց և եվրոպական եռյակի պարտավորությունների չկատարումից հետո ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների ազդեցության նվազեցման համատեքստում Իրանը  5 փուլով  կրճատեց ՀԳՀԾ-ի պարտավորությունները և միաժամանակ վերսկսեց միջուկային խաղաղ զարգացումները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հովանու ներքո։

ԱՄՆ-ի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամների հայտարարության մեջ արծարծված ևս մեկ խնդիրը տարածաշրջանում Իրանի գերակա ուժերի հանդեպ վախն է, Իրանի ապակայունացնող քաղաքականությունը, ահաբեկչությանն աջակցելը Իրանի առաջադեմ հրթիռների, կիբերզենքի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումն է:

Իրանը դեմ է եղել ԱՄՆ-ի գերիշխանության և նրա արաբ գործընկերների և Սիոնիստական ​​ռեժիմի քաղաքականությանը  և աջակցում է ազատատենչ, հակաիմպերիալիստական ու հակասիոնիստական ​​շարժումներին։

ԱՄՆ-ի ​​և Վաշինգտոնի արաբ գործընկերները տարածաշրջանում թաքֆիրական ահաբեկչության ամենամեծ աջակիցներն են և նրանք մեծ ջանքեր գործադրեցին՝ կոտրելու դիմադրության առանցքը՝ տապալելու սիրիական իշխանությունը, սակայն պարտվեցին Իրանի ու նրա դաշնակիցներից։ Մերժելով ԱՄՆ-ի և նրա արաբ գործընկերների կրկնվող և հոգնեցուցիչ մեղադրանքները՝ Քանանին ասել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողությունները, այդ թվում՝ միլիարդավոր դոլարների զենքի վաճառքը տարածաշրջանի երկրներին և նրա  աջակցությունը թաքֆիրական ահաբեկչությանը և Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին, խաթարել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»:

 

Պիտակ