Մեկնաբանություն- Արևմուտքը որոշակիորեն նահանջել է Իրանի վերաբերյալ իր դիրքորոշումներից
(last modified Wed, 22 Feb 2023 07:44:38 GMT )
Փետրվար 22, 2023 11:14 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Արևմուտքը որոշակիորեն նահանջել է Իրանի վերաբերյալ իր դիրքորոշումներից

Իրանի 32 քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարության ֆոնին, եվրոպացի պաշտոնյաները որոշակիորեն նահանջել են Իրանի վերաբերյալ իրենց դիրքորոշումներից: Խոսքը վերաբերվում է հատկապես Պահապանների կորպուսի անունը ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու հարցին:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ չնայած Բրյուսելում կայացած հակաիրանական ցույցի մասնակիցերի պահանջին, միությունը Պահապանների կորպուսի անունը չի ներառում ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։
Բորելն ասել է. «Այս բողոքի ցույցերը չեն կարող փոխել մեր օրենքները: Կորպուսի անունն ահաբեկչական խմբերի ցանկում ներառեու համար, մեզ անհրաժեշտ է ԵՄ անդամ երկրներից  մեկի դատարանի որոշումը»: 
Ավելի վաղ ևս, անդրադառնալով ԻՀՊԿ անունն ահաբեկչական խմբերի ցանկում ենրառելու Եվրոխորհրդարանի անտրամաբանական պահանջին, Բորելն ասել էր. «Մենք չենք կարող նման որոշում կայացնել առանց ԵՄ անդամ երկրի դատարանի որոշման: Նախքան միության որոշում կայացնելը, այս կապակցությամբ իրավական վճիռ պետք է կայացնի անդամ երկրներից որևէ մեկի դատարանը»: 
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բաերբուքը նույնպես հայտարարել է, որ ԵՄ իրավական փորձագետները որևէ իրավական հիմք չեն գտել ԻՀՊԿ անունն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու համար։
Վերջերս, Եվրախորհրդարանի ապտգամավորները կողմ էին քվեարկել ԻՀՊԿ անունն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ենրառելու նախագծին: 
Հեղափոխության պահապանների կորպուսն Իրանի Զինված ուժերի մաս է կազմում և Արևմտայն Ասիայում, հատկապես՝ Սիրիայում ու Իրաքում ահաբեկչական խմբերի դեմ արդյունավետ պայքարի, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերի երկար պատմություն ունի: Հետևաբար, կորպուսի անունն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու ԵՄ որոշումը կհակասեր միջազգային օրենքներին և կհամարվեր տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը խաթարելուն ուղղված քայլ: Եվրախորհրդարանի այս որոշումը կայացվեց Իրանում տեղի ունեցած վերջին անկարգություններին Արևմուտքի աջակցության քաղաքականության շրջանակներում, սակայն արդյունք չունեցավ:
Իրանն ավելի վաղ զգուշացրել էր իր զինված ուժերի մաս համարվող Պահապանների կորպուսի անունն ահաբեկչական խմբերի ցանկում ներառելու որոշման հետևանքների կապակցությամբ: Հունվարին Ժոզեպ Բորելի հետ կայացած հեռախոսազրույցում, անդրադառնալով այս կապակցությամբ Եվրախորհրդարանի գործողություններին, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել էր. «Անվտանգություն ապահովող այս կառույցին ահաբեկչության մեջ մեղադրելու Եվրախորհրդարանի գործողությունը «կրակոց է հենց Եվրոպայի ոտքին»։
Մյուս կողմից, ԱՄՆ-ն, որ հայտարարել էր, թե հրաժարվում է շարունակել  ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ բանակցություններն ու Իրանի համակարգը թուլացնելու հույսով աջակցում էր երկրում տեղի ունեցած վերջին անկարգություններին, այսօր հիասթափված է և խոսում է  Իրանի եհտ փոխգործակցության անհրաժետության մասին: Այդ կապակցությամբ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ դիվանագիտական ճանապարհը միշտ բաց է և  այդ հարցը մեծապես կախված է Իրանից։  
Բլինքենն ասել է. «Դռները միշտ բաց են դիվանագիտության համար։ Շատ բան կախված է նրանից, թե ի՞նչ կասի և ի՞նչ քայլեր կձեռնարկի Իրանը և արդյոք կհամագործակցի՞, թե՝ ոչ»: