Մարտ 05, 2023 18:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Գրոսսին հայտարարել է, որ  միջուկային հարցերի շուրջ Իրանի հետ երկխոսության համատեքստում զգալի առաջընթաց է արձանագրվել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին շաբաթ երեկոյան Թեհրանից վերադառնալուց հետո, Վիեննայի օդանավակայանում ասել է.«Իրանի հետ պայմանավորվել ենք գործակալությանը թույլատրել հասանելիություն ունենալ տեղեկություններին ու վայրերին»: Նրա խոսքով՝ շուտով տեխնիկական հանդիպումներ կանցկացվեն իրանական կողմի հետ և Իրանում կգործարկվեն հսկողության որոշ սարքավորումներ։

Գրոսսին ասել է.«Կարծում եմ, որ զգալի առաջընթաց է գրանցվել գոնե Իրանի կառավարության հետ իմ  երկխոսության համատեքստում։ Կարծում եմ, որ ինձ լսել են, և հուսով եմ, որ շուտով արդյունքները կտեսնենք»:

Գլխավորելով բարձրաստիճան մի պատվիրակություն Գրոսսին Թեհրան է ժամանել ուրբաթ՝ մարտի 3-ի կեսօրին:

Գրոսիի այցը Իրան և Թեհրանի դրական ու կառուցողական մոտեցումը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ փոխգործակցության և խնդիրների լուծման առումով, ևս մեկ նշան են՝ միջուկային ծրագիրը թափանցիկ դարձնելու Իրանի բարյացկամության և քայլ է Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի ու եվրոպական եռյակի քարոզչության և կանխակալ պնդումների չեզոքացման ուղղությամբ:

Գրոսսիի Թեհրան երկօրյա այցի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ու բանակցությունների ավարտին, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը համագործակցության մասին համատեղ հայտարարություն են տարածել։ Այս հայտարարության մեջ նշված ամենակարևոր կետերից մեկն այն է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Իրանի միջև փոխգործակցությունը կիրականացվի համագործակցության ոգով և գործակալության իրավասություններին և Իրանի Իսլամական Հանրապետության իրավունքներին ու պարտավորություններին լիովին համապատասխան՝ համապարփակ երաշխիքային համաձայնագրերի հիման վրա: Նաև երեք վայրերի հետ կապված մնացած լրացուցիչ արձանագրությունների վերաբերյալ Իրանը հայտարարել է իր պատրաստակամության մասին շարունակել համագործակցությունը և տրամադրել ավելի շատ տեղեկատվություն և հասանելիություն՝ խնդիրների լուծման համար: 

Այս հայտարարության մեջ նշվում է նաև, որ Իրանը կամավոր թույլ է տալիս գործակալությանը անհրաժեշտության դեպքում ավելի շատ ստուգումներ և մոնիտորինգ իրականացնել։ Դրա իրականացման եղանակը երկու կողմերի միջև կհամաձայնեցվի առաջիկայում Թեհրանում կայանալիք տեխնիկական հանդիպման ժամանակ։

ՄԱԳԱՏԷ-ի հետ կառուցողական փոխգործակցության ուղղությամբ Իրանի կարևոր և դրական քայլը մեծապես կարող է չեզոքացնել արևմուտքցիների հոգեբանական-քարոզչական պատերազմը, որը սրվել է վերջին օրերին, իրանական որոշ ցենտրիֆուգներում 84 տոկոս հարստացված ուրանի մասնիկների հայտնաբերմամբ, պնդելով, որ Իրանը փորձում է միջուկային զենք արտադրել:

Իրանը, միշտ ընդգծել է իր միջուկային ծրագրի թափանցիկությունը և այն քայլերը, որոնք ձեռնարկել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները նվազեցնելու համար, ներառյալ հարստացման տոկոսի ավելացումը և իր միջուկային օբյեկտներում նոր ցենտրիֆուգների տեղադրումը, արձագանք են 2018 թ. ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, և ամերիկյան միակողմանի պատժամիջոցների բացասական հետևանքները նվազեցնելու մասին Եվրոպական եռյակի պարտականությունների չկատարման:

Թեհրանը միշտ պնդել է պարզաբանել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հայտարարած հնարավոր անորոշությունները։ Դրա խորհրդանիշն է Գրոսսիի դրական դիրքորոշումը Թեհրանից վերադառնալուց և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո:

Պիտակ