Հունիս 06, 2023 16:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն-Իրանի «Ֆաթթահ» գերձայնային հրթիռը հեղափոխական և վճռորոշ ձեռքբերում ժամանակակից պատերազմում

2023 թվականի հունիսի 6-ին (Իրանական 1402 թվականի խորդադ ամսի 16-ին) ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի ներկայությամբ տեղի է ունեցել «Ֆաթթահ» գերձայնային «հիպերսոնիկ» հրթիռի շնորհանդեսը: Այս հրթիռը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի նորագույն ռազմավարական ձեռքբերումն է:

Ընդգծելով, որ Իրանում պաշտպանական և հրթիռային արդյունաբերությունը տեղայնացվել է, Ռայիսին ասել է.-«Իրանի զսպող ուժը կայուն անվտանգության և խաղաղության կետ է տարածաշրջանի երկրների համար։ Պաշտպանական և հրթիռային արդյունաբերությունն Իրանում  տեղայնացվել է, և դա  չի ներմուծվել, ուստի հնարավոր չէ  սպառնալիքով մարգինալացնել այս զարգացած արդյունաբերությունը»:

«Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռն ունակ է անցնել հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերով և ոչնչացնել այդ համակարգերը։ Այս հրթիռը, որն ունի 13-ից 15 մախ արագություն և մարտավարական հնարավորություններով 1400 կմ հեռահարություն, երկրորդ փուլի շարժվող վարդակով պինդ վառելիքի շարժիչ ունենալու բերումով շատ բարձր արագությունների հասնելու  կարողություն ունի: Այս հրթիռը նաև ունակ է  մթնոլորտի ներսում և դրսում կատարել մանեւրներ թշնամու  բոլոր տեսակի հակահրթիռային համակարգերը հաղթահարելու նպատակով:Ձայնի արագությունը գերազանցելը , ռադիոալիքների արգելափակումը, բարձր մանևրելու ունակությունը և ուղղությունը փոխելը, ռադարից խուսափելը և ուղու անկանխատեսելիությունը  Ֆաթթահ հիպերձայնային հրթիռի հիմնական բնութագրերն են:  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի հրամանատար  գեներալ Հաջիզադեն նշելով, որ նոր Ֆաթթահ հրթիռն անցնում է բոլոր հակահրթիռային համակարգերով, ասել է,-«Այս հրթիռը թիրախավորում է թշնամու հակահրթիռային համակարգերը և սերնդային մեծ թռիչք է հանդիսանում հրթիռների ոլորտում»։

Հիպերձայնային հրթիռները նորագույն ռազմական զենքերից են, որոնք այսօր արտադրվում և շահագործվում են այնպիսի երկրների կողմից, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը: Միացյալ Նահանգները նույնպես զարգացնում և օգտագործում է դրանք: Հիպերձայնային հրթիռների արտակարգ բարդության պատճառով աշխարհի շատ քիչ երկրներ են կարողացել  դրանք նախագծել, մշակել և գործարկել:

Իրանի կողմից հիպերձայնային հրթիռային տեխնոլոգիաների ձեռքբերումը և դրա գործարկումը, անկասկած, վճռորոշ և հեղափոխական իրադարձություն է ժամանակակից պատերազմի ոլորտում, և այսուհետ Իսլամական Իրանի թշնամիները, հատկապես Սիոնիստական ​​ռեժիմը, ստիպված կլինեն վերանայել իրենց հաշվարկները՝ կապված  Իրանի վրա հարձակվելու սպառնալիքի հետ:  Թել Ավիվը, որը միշտ պնդում էր, որ ի վիճակի է դիմակայել Իրանի բալիստիկ հրթիռներին, այժմ այլ ելք չի ունենա, քան խոստովանել  «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռին դիմակայելու իր անկարողությունը՝ հրթիռ, որը օկուպացված Պաղեստին կհասնի առավելագույնը 400 վայրկյանում:

Հիմնականում հիպերձայնային հրթիռները շատ արժեքավոր զենքեր են, քանի որ ներկայումս դրանք որսալու և ոչնչացնելու օպերատիվ և հուսալի մեթոդ գրեթե չկա։ Արևմտյան երկրները  անկարող են դիմակայել հիպերձայնային հրթիռներին, և այն օրվանից երբ Ռուսաստանը, որպես հիպերձայնային հրթիռների առաջին օգտագործող, դրանք օգտագործել է Ուկրաինայի պատերազմում, արևմտյան երկրների հակահրթիռային համակարգերը չեն կարողացել դիմակայել դրանց:

Այսպիսով, պետք է ասել, որ Իրանի կողմից հիպերձայնային «Ֆաթթահ» հրթիռի ներկայացմամբ և գործարկմամբ նոր էջ է բացվել պատերազմի ճակատագիրը փոխելու կարողություն ունեցող և խաղ փոխող զենքերի արտադրության ոլորտում:  Այս նոր  փոփոխությունը «Ֆաթթահ» ​​հրթիռն Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ռազմական և սպառազինության հավասարումները կփոխի հօգուտ Իրանի և կստիպի իսլամական Իրանի թշնամիներին վերանայել Իրանի նկատմամբ ցանկացած թշնամական գործողության ոլորտում իրենց հաշվարկները:

Պիտակ