Ամիր Աբդոլլահյանը Լիբանանում. Ուղևորություն մի քանի նպատակներով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i209666-Ամիր_Աբդոլլահյանը_Լիբանանում._Ուղևորություն_մի_քանի_նպատակներով
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Գազայի հարցով խորհրդակցությունները շարունակելու նպատակով այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ և հանդիպել ու զրուցել այս երկրի, ինչպես նաև Լիբանանի և Պաղեստինի Դիմադրության պաշտոնյաների հետ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 23, 2023 19:37 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը Լիբանանում. Ուղևորություն մի քանի նպատակներով

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Գազայի հարցով խորհրդակցությունները շարունակելու նպատակով այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ և հանդիպել ու զրուցել այս երկրի, ինչպես նաև Լիբանանի և Պաղեստինի Դիմադրության պաշտոնյաների հետ։

Շուրջ 50 օր անցնում է Գազայի դեմ  Ղոդսը բռնազավթած ռեժիմի համակողմանի և դաժան պատերազմից, պատերազմ, որի ընթացքում Թել Ավիվի հանցագործությունները Միջազգային իրավունքի բազմաթիվ կանոնադրություններում և պայմանագրերում ներկայացված փաստերի համաձայն որակվում են որպես ցեղասպանություն: Մինչ այժմ արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների կողմից բազմաթիվ դիվանագիտական ​​ջանքեր են գործադրվել պատերազմը դադարեցնելու համար։ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը այն պաշտոնյաների թվում է, ով բազմաթիվ արտասահմանյան ուղեւորություններ  կատարելով, և դատապարտելով սիոնիստների հանցագործությունները, ընդգծել է պատերազմը դադարեցնելու շուրջ տարածաշրջանային, իսլամական և համաշխարհային կոնսենսուս ձեռք բերելու անհրաժեշտությունը։

Շարունակելով այս խորհրդակցությունները,  Ամիր Աբդոլլահյանը երեկ այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ։ Սա Իրանի արտգործնախարարի երկրորդ այցն է Լիբանան և երրորդ այցը տարածաշրջանային երկրներ Գազայի պատերազմի սկզբից ի վեր։ Ամիր Աբդոլլահյանի այցը Լիբանան և նրա հանդիպումներն այս երկրում, սիոնիստների հանցագործություններից  Գազայի ժողովրդի  պաշտպանելուն ուղղված  դիվանագիտական ​​գործնական քայլերից են։

Ամիր Աբդոլլահյանի այցը Լիբանան կարևոր է այն առումով, որ Լիբանանը վերջին 50 օրերի ընթացքում ներքաշված է եղել պատերազմի մեջ և բազմիցս ենթարկվել սիոնիստների սպառնալիքներին։ Թեև Լիբանանի «Հեզբոլլահը» մեծ մասշտաբով չներքաշվեց այս պատերազմի մեջ, սակայն իր կատարած հարձակումներով սիոնիստական ​​ռազմական կարողության մի մասը հեռացրեց  Գազայից: Քաղաքական պաշտոնյաների և «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահի հետ հանդիպման ժամանակ Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը Լիբանանին: Իրականում, ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունը, Լիբանանը նույնպես աջակցում է Պաղեստինին՝ ընդդեմ Սիոնիստական ​​ռեժիմի: Այս կապակցությամբ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միղաթին Ամիր Աբդոլլահյանի հետ հանդիպման ժամանակ քննադատելով որոշ երկրների և մարդու իրավունքների ու միջազգային կազմակերպությունների երկակի մոտեցումը Գազայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, ասել է,- «Հիմնական հարցն այն է, թե որտեղ են մարդու իրավունքները: Նաջիբ Միղաթին հստակեցրելէ,- «Լիբանանը  Նակբայի օրվանից՝ 75 տարուց ի վեր Պաղեստինի կողքին է,  քանի որ մենք Պաղեստինի դատը համարում ենք արդար իրավունքի դատ, և չպետք է թույլ տալ, որ ուժը հաղթի արդար իրավունքին»:

Ամիր Աբդոլլահյանի՝ Լիբանան կատարած այցի կարևորության մեկ այլ պատճառ է նրա հանդիպումը պաղեստինյան Դիմադրության պաշտոնյաների հետ։ Ամիր Աբդոլլահյանը Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիյադ Նախալահի և արաբա-իսլամական հարաբերությունների ղեկավար և Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման փոխնախագահ Խալիլ ալ-Հիայի հետ հանդիպման ժամանակ ցավակցություն հայտնելով Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի ավելի քան 14500 նահատակների ընտանիքներին և մաղթելով շուտափույթ ապաքինում և առողջություն Գազայի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի վայրագ հարձակումների հետևանքով տուժած հազարավոր վիրավորներին, նաև շնորհավորել է Դիմադրության շարժման ձեռքբերումների ու հաղթանակների կապակցությամբ։ 

Ամիր Աբդոլլահյանի հանդիպումը պաղեստինյան Դիմադրության պաշտոնյաների հետ կարևոր է նաև այն առումով, որ այս հանդիպումը կայացել է ՀԱՄԱՍ-ի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև հրադադարի իրականացման նախօրեին, և դա ցույց է տալիս Իրանի աջակցությունը հրադադարին։

Ամիր Աբդոլլահյանը Լիբանան կատարած այցից հետո այսօր մեկնել է Կատար՝ խորհրդակցելու այս երկրի իշխանությունների հետ Գազայում հրադադարը շարունակվելու անհրաժեշտության մասին։ Կատարը կարեւոր դեր է խաղացել հրադադարի մասին ձեռքբերված համաձայնության հարցում։