Մեկնաբանություն -Վիճահարույց քննարկումներ՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության շուրջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i213670-Մեկնաբանություն_Վիճահարույց_քննարկումներ_Հայաստանի_Սահմանադրության_փոփոխության_շուրջ
Այն դեպքում,երբ Բաքվի կառավարության օրակարգում է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը, Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդդիմադիր կուսակցությունները փորձում են օգտագործել այս հարցը՝ դիմակայելու Երեւանի կառավարության վարած քաղաքականությանը։
(last modified 2026-02-25T12:24:36+00:00 )
Փետրվար 10, 2024 15:12 Asia/Tehran
  • Մեկնաբանություն -Վիճահարույց քննարկումներ՝ Հայաստանի  Սահմանադրության փոփոխության շուրջ

Այն դեպքում,երբ Բաքվի կառավարության օրակարգում է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը, Նիկոլ Փաշինյանի կառավարության ընդդիմադիր կուսակցությունները փորձում են օգտագործել այս հարցը՝ դիմակայելու Երեւանի կառավարության վարած քաղաքականությանը։

Կասկած չկա,որ վերջնական խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետք է բարեփոխեն իրենց սահմանադրությունները։ Հայաստանի Սահմանադրության մեջ ներառված է տարածքային պահանջ տարածաշրջանի որոշ երկրների նկատմամբ։Ակնհայտ է, որ խաղաղության վերջնական համաձայնագրի ստորագրումը հնարավոր չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ օրակարգից չի հանվել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջը։ Չնայած այն հանգամանքին, որ Իլհամ Ալիևի կառավարությունն անընդհատ իր պահանջներն է ներկայացնում Երևանի կառավարության պաշտոնյաներին, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ քայլեր է կատարում այս ոլորտում, սակայն ադրբեջանական կողմը առ այսօր ոչ մի որոշակի քայլ չի կատարել  վերջնական խաղաղության պայմանագիրը ստորագրելու ուղղությամբ։ 

Թվում է թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտոնյաները պետք է սպասեն, որ Բաքուն նախ հանրաքվեի  դնի Ադրբեջանի Սահմանադրությունը, ապա  իրենք ձեռնամուխ լինեն այդ քայլին։ Որովհետև հակառակ դեպքում նրանք կարող են խաբվել օտարերկրացիներից՝ նրանց մշակած ծրագրերի հետևանքով։ Օտարերկրացիները  Իլհամ Ալիևի կառավարությունում զբաղված են  այլ երկրների դեմ դավեր նյութելով։ 

Հայաստանի Սահմանադրությունը վերաբերում է 1990 թվականին այս երկրի անկախության հռչակագրին։ Իր հերթին այս հռչակագիրը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Խորհրդային Հայաստանին միացնելու մասին 1989թ. օրենքին։ Իհարկե Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը, որն այն ժամանակ բարձրագույն իշխանությունն էր, անմիջապես չեղարկեց  այդ որոշումը։ Այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած ծայրահեղ ճկունությունը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու նրա ցանկությունը մեծացրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ակնկալիքները Երևանից։ Նիկոլ Փաշինյանը վերջերս հերթական անգամ քննադատեց Հայաստանի գործող Սահմանադրությունը և հայտարարեց, որ քանի դեռ այս դրույթները մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ, երբեք խաղաղություն չի հաստատվի Հայաստանի և Ադրբեջանի  միջև։

Այս հարցերը լուրջ հակասություններ են առաջացրել Ազգային ժողովում և երևանյան լրատվամիջոցներում՝ կապված Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ։ Չնայած Հայաստանում Սահմանադրության փոփոխության հանրաքվեի թեժ քննարկումներին, պարզ չէ՝ այս երկրի նոր Սահմանադրության նախագիծը կներկայացվի՞, թե՞ ոչ։ Այս առնչությամբ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը ասում է. «Միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունք է այն, որ պետությունը չի կարող իր ներպետական իրավունքը, այդ թվում՝ Սահմանադրությունը, վկայակոչել միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունը չկատարելու համար: Նույնպիսի փաստ է, որ միջազգային պայմանագիրը ենթակա է վավերացման, և այդ վավերացումը տեղի չի ունենում, եթե այն հակասում է Սահմանադրությանը»։ 

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասել է,«Հայաստանը չի կարող ստորագրել մի փաստաթղթի տակ, որը վեր կլինի երկրի Սահմանադրությունից»։Նա կարծում է՝ եթե պայմանագիրը ստորագրվի, կհակասի Մայր օրենքին, ու նաև դրա համար է իշխանությունն ուզում է մինչ այդ փոխել Սահմանադրությունը, այնտեղից հանել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին Անկախության հռչակագրին հղումը։

Ընդհանրապես, պետք է ասել՝ երկրի Սահմանադրության փոփոխության շուրջ Հայաստանում ընթացող վիճահարույց քննարկումների պատճառով մոտ ապագայում դժվար թե թշնամի կողմերի միջև խաղաղության պայմանագիր կնքվի։