Մեկնաբանություն- Եվրամիությունը պահանջում է ավելացնել Գազային ցուցաբերվող օգնությունները
(last modified Fri, 15 Mar 2024 14:19:25 GMT )
Մարտ 15, 2024 17:49 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Եվրամիությունը պահանջում է ավելացնել Գազային ցուցաբերվող օգնությունները

ԵՄ հանձնակատարն ասել է․- ցանկացած ոք, ով մտահոգված է Գազայում տիրող իրավիճակով, պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ որպեսզի այդ ռեժիմը չկանխի հումանիտար օգնությունների մուտքը Գազա։

Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայի հարյուր հազարավոր պաշարված բնակիչներին սննդամթերքի և դեղորայքի փոխանցումը կանխելու սարսափելի հետևանքների մասին միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների բազմիցս հնչեցրած քննադատություններից և նախազգուշացումներից հետո, Եվրոպական միության հանձնակատար Էլիզա Ֆերեյրան Եվրախորհրդարանի նիստում Գազայում համատարած սովի անմիջական վտանգի և պաղեստինցիների դեմ իսրայելցի զինվորների հարձակման մասին ասել է․- Գազայի ողբերգական իրադարձություններն ընդգծում են պատերազմի դադարեցման, մարդասիրական օգնության ավելացման և գերիներին ազատելու անհրաժեշտությունը։

Նշելով, որ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի խաղաղ բնակիչներին սովից և իսրայելցի զինվորականների բռնությունից պաշտպանելու համար, Էլիզա Ֆերեյրան ընդգծել է, որ Եվրամիությունը կշարունակի համագործակցել ՄԱԿ-ի Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) հետ: 

ՄԱԿ-ի Պաղեստինցւ փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA) հայտարարել է, որ եթե այս գործակալությանը ցուցաբերվող օգնությունները չվերսկսվեն, փետրվարի վերջից այդ գործակալությունը չի կարողանա շարունակել իր գործունեությունը։ Սա այն դեպքում, երբ արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Անգլիան և Գերմանիան, հետևելով Սիոնիստական ​​ռեժիմի կողմից UNRWA-ի դեմ ուղղված մեղադրանքին, իբր հոկտեմբերի 7-ին Ալ-Աքսա փոթորիկ գործողության իրականացման գործում, գործակալության մի քանի աշխատակիցներ համագործակցել են ՀԱՄԱՍ շարժման հետ,  նրանք կրճատել են իրենց օգնությունը UNRWA-ին։

Միջազգային կազմակերպությունները և Պաղեստինի ժողովուրդը պաղեստինցի փախստականների համար UNRWA-ի ֆինանսավորումը դադարեցնելու Միացյալ Նահանգների և արևմտյան որոշ երկրների գործողությունները համարում են մասնակցություն Գազայի ժողովրդի դեմ ցեղասպանությանը։

Արևմտյան երկրները՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, այն պայմաններում են դադարեցրել են իրենց օգնությունը UNRWA-ին, երբ ավելի վաղ, ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Գազայի 2,4 միլիոն բնակչության մեկ քառորդը գտնվում է սովի շեմին, իսկ երեխաները խիստ թերսնված են, և զինադադարը «խելքի և մարդկության հաղթանակի վերջին հնարավորությունն է»։

UNRWA-ին ֆինանսական օգնության դադարեցումը և, հետևաբար, պատերազմի դաժան պայմաններում պաղեստինցի փախստականներին այս միջազգային գործակալության ծառայությունների դադարեցումը առավել քան երբևէ կբարդացնի օգնության կարիք ունեցող պաղեստինցիների վիճակը։

Ըստ վերջին տվյալների՝ Գազայի հատվածի հյուսիսում մինչ այժմ թերսնման և ջրի բացակայության պատճառով մահացել է 23 երեխա։ Իսրայելի կողմից Գազայի վրա հարձակումների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 31 հազարը, իսկ վիրավորների թիվը 72 հազարը։

Այս առնչությամբ Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Ալ-Սաֆադին ասել է.- Հակառակ միջազգային օրենքների՝ Սիոնիստական ​​ռեժիմը սննդամթերքն ու դեղորայքը օգտագործում է որպես զենք պաղեստինցիների դեմ։ Ալ-Սաֆադին ընդգծել է, որ Գազայում կես միլիոն պաղեստինցիներ սովի պատճառով կանգնած են մահվան վտանգի առաջ։