Մարտ 23, 2024 17:38 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Ո՞վ է Մոսկվայի ահաբեկչության հեղինակը՝ ԻԼԻ՞Պ-ը, թե՝ Արևմուտքը 

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ» կոմերցիոն համալիրի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 67 մարդ։

Մարտի 22-ի երեկոյան Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ «Կրոկուս սիթի հոլ»-ում համերգից առաջ հրաձգություն է տեղի ունեցել, այնուհետև տանիքում հրդեհ է բռնկվել։ Հաղորդվել է, որ դեպքի հետևանքով վիրավորների թիվը հասել է 115-ի։ 

 

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են,  որ հարձակմանը մասնակցել է 3-ից 5 տղամարդ։ Թելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են երեք զինված անձինք կրակելով մտնում համալրիի տարածք։ 
Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն այդ մասին հայտարարություն հրապարակելով թելեգրամայն ալիքում։ Խմբավորումը հայտարարել է, որ զինված ահաբեկիչներին հաջողվել է փախնել։
ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի  հայտարարությունը կեղծ է, հավելելով․ «Ահաբեկչությունն ԻԼԻՊ-ը չի կազմակերպել»։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ իրավապահ մարմինները հետաքննությունից հեոտ կհայտարարեն ահաբեկչության իսկական հեղինակի անունը։
Հաղորդումների համաձայն՝ ահաբեկչությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է․ «Մենք չենք ափսոսում Անվտանգության խորհրդի բանաձևի վրա վետո դնելու և Գազայի ժողովրդին աջակցելու համար, նույնիսկ եթե դուք մեզ վնասեք։ Առաջիկայում Կրեմլը հանդես կգա պաշտոնական հայտարարութւամբ»։   
Հատկանշական է, որ մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ավելի վաղ նախազգուշացրել էին Մոսկվայում ահաբեկչական գործողության հավանականության կապակցությամբ։ ՌԴ ԱԳՆ-ն, արձագանքելով այդ պնդումներին, հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն տիրապետում է այդ կապակցությամբ ինֆորմացիայի, պետք է այն տրամադրի Մոսկվային։ 
Սպիտակ տան խոսնակ Ջոն Քերբիի մամուլի ասուլիսում վերջինս հարց է ուղղվել Մոսկվայում ահաբեկչության հավանականության վերաբերյալ ԱՄՆ-ի նախազգուշացման մասին։ Վերջինս նշել է, որ դեսպանատան հայտարարությունը կապված չի եղել որևէ կոնկրետ հարձակման և  ուրբաթ օրը տեղի ունեցած  հարձակման հետ։
Մարտի 8-ին Մոսկվայում ամերիկյան դեսպանատունը Ռուսաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել էր առաջիկա 48 ժամվա ընթացքում խուսափել հասարակական վայրեր այդ թվում՝ համերգասրահներ այցելելուց։ 
Ռուս պաշտոնյաները կարծես թե կասկածում են որ ահաբեկչության մեջ դերակատարություն է  ունեցել նաև Արևմուտքը։ Անդրադառնալով ահաբեկչության  մեջ Ուկրաինայի դերին, Մեդվեդևն ասել է․ «Եթե պարզվի, որ ահաբեկչության կազմակերպիչները խրախուսվել են Կիևի իշխանությունների կողմից, ապա դրա իրականացման հարցում չպետք է տարբերություն դրվի  կազմակերպիչների ու իրականացնողների միջև։ Նրանց բոլորին պետք է հայտնաբերել և ոչնչացնել որպես ահաբեկիչներ»։ 
Հարց է առաջանում, թե արյդոք այս հարձակումն ինչպես նախկինում Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հարձակումներն իրականացրել են Հյուսիսային Կովկասի տարբեր շրջանների  թաքֆիրական ահաբեկչական խմբե՞րը, թե՞ արևմտյան և ուկրաինական հետախուզական ծառայությունները՝ Ռուսաստանն ապակայունացնելու նպատակով։

Պիտակ