Ապրիլ 27, 2024 10:00 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն աջակցում է ամերիկացիների խաղաղ բողոքի իրավունքին

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիում հայտարարել է   ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն, անդրադառնալով խոսքի ազատությանը և մարդկանց խաղաղ բողոքի ցույցի իրավունքին Անտոնիո Գուտերեշի աջակցությանը։  

Նա նշել է․ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընդգծմամբ՝ չպետք է թույլ տալ, որպեսզի բողոքի ակցիաների ընթացքում հնչեն ատելություն պարունակող հայտարարություններ»։ 
Օրերս ամերիկյան համալսարանների ուսանողներն անցկացրել են բողոքի ակցիաներ՝ Իսրայելին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կառավարության ցուցաբերած աջակցության դեմ։ 
Reuters-ի հաղորդոմամբ՝ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում և այլ ԲՈՒ-հերում կայացած՝  «Գազայի համերաշխության շարժման» ակցիաների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 550 հոգի։ 
Ցուցարարները բողոքում են 2023թ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո Իսրայելին ԱՄՆ-ի ցուցաբերած համապարփակ աջակցության և Գազայում հրադադար հաստատելուն ուղղված ջանքերից խուսափելու դեմ։ 
Ուսանողների բողոքի ցույցերը ճնշելը և ոստիկանների ներժուխումը համալսարանական տարածքներ, հակասում է մարդու իրավունքների և հավաքների ազատության մասին ԱՄՆ պնդումներին:
Բողոքի ցույցերը ճնշվում են Իսրայելի հանցագործություններին աջակցության քաղաքականության շրջանակում և ռեժիմին խրախուսում են շարունակել Գազայում իր հանցագործություններն ու պաղեստինցիների ցեղասպանությունը։ 
Ակցիաները վկայում են նաև ամերիկացիների, այդ թվում՝ մուսուլմանների զայրույթի մասին և արտահայտում են միջազգային հանրության  մտահոգությունը՝ կապված Պաղեստինում ռազմական հանցագործություններին և ցեղասպանությանը Կոնգրեսի ֆինանսական, քաղաքական և սպառազինության աջակցության, ինչպես նաև մարդու և միջազգային իրավունքների անտեսման հետ:

Պիտակ