Տոկիոյում կայացել է էներգետիկ խարտիայի 27-րդ խորհրդաժողովը
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիում կայացած էներգետիկ խարտիայի 27-րդ խորհրդաժողովում Իրանի էներգետիկայի նախարար՝ Համիդ Չիթչիանը հանդես է եկել ելույթով: Անդրադառնալով տնտեսության ոլորտում ու մարդու կյանքում էներգետիկայի դերակատարությանը, նախարար Չիթչիանը կարևորել Էներգետիկ ռեսուրսների բազմազանությունը, էներգետիկ անվտանգությունը և վերականգնվող էներգիաների օգտագործումը:
«Շատ երկրներում վերականգնվող էներգիաները կարևոր դեր ունեն,բայց ոչ ոք չի կարող հերքել առնվազն մինչև 2030 թվականը բրածո վառելիքների՝ այդ թվում նավթի ու գազի դերն էներգետիկայի արտադրման մեջ», նշել է Իրանի էներգետիկայի նախարարը :
2015 թվականին Նիդերլանդների Հաագա քաղաքում տեղի ունեցավ Միջազգային էներգետիկ խարտիայի (Հաագա-2) նախարարական համաժողովը:
Համաժողովի նպատակն էր` հաստատել Միջազգային էներգետիկ խարտիան, որն ընդունեցին 75 երկիր և ստորագրեցին 64-ը:
Միջազգային էներգետիկ խարտիան նպատակ ունի զարկ տալ միջազգային համագործակցությանն` ուղղված էներգետիկայի զարգացմանը և այդ ոլորտում նորագույն տեխնոլոգիաների օգտագործմանը, խրախուսելու երկրներին` զարկ տալու այլընտրանքային էնեգետիկ աղբյուրների զարգացմանը և աստիճանաբար ներդնելու էկոլոգիապես ապահով տեխնոլոգիաներ:
2015 թվականին Միջազգային էներգետիկ խարտիային Իրանի միանալու մասին փաստաթղթի ստորագրմամբ , Միջազգային էներգետիկ խարտիայի համաժողովում Իրանը հանդես է գալիս որպես դիտորդ անդամ:
Իրանի իսլամական հանրապետությունը որպես բրածո էներգիաների պաշարների տեր մեծ երկիր, որոշիչ դեր ունի էներգիայի ապահովման գործում: Ներկայումս Իրանը իր օրակարգում է ներառել մեծ թվով նախագծեր իր գազը Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի շուկաներ փոխադրելու համար: Իրանը հանդիսանում է ամենամատչելի և ամենաապահով տարածքը էներգիայի փոխադրման համար:
Իրանը ունի մեծ պոտենցիալ ու փորձ տարածաշրջանի 7 երկրի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման ցանց ստեղծելու համար: Թեհրանը դա առաջարկել է: Տարածաշրջանում նավթի ու գազի խոշոր արտադրողների և էներգետիկայի սպառման մեծ շուկայի ներկայությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել,որպեսզի Իրանը դառնա նավթի ու գազի տարանցիկ առանցք տարածաշրջանում :
էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար Ուրբան Ռուսնակի հետ հանդիպման ժամանակ, Համիդ Չիթչիանն ասել է.«ԻԻՀ կարող է նավթի , գազի և էլեկտրաէներգիայի ոլորտում ակտիվ դերակատարություն ունենալ»:
Տոկիոյի նիստում որոշում ընդունվեց Իրանում և հարևան երկրներում բնական գազի և էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկաների վերաբերյալ համատեղ ուսումնասիրություններ անցկացնել և արդյունքը ներկայացնել Թուրքմենստանում անցկացվելիք էներգետիկ խարտիայի հաջորդ համաժողովում: