Հունվար 02, 2017 13:59 Asia/Tehran
  • Նոր հնարք ռոհինգյա մուսուլմաններին Մյանմայից արտաքսելու համար

Այն դեպքում ,երբ Մյանմայի կառավարությունը տարածաշրջանային ու միջազգային ճնշումների տակ է գտնվում , ռոհինգյա մուսուլմանների անմխիթար ու ծանր իրավիճակը կարգավորելու և նրանց դեմ արյունալի բռնություններին վերջ դնելու համար, ծայրահեղական բուդիստները և պետական գործակալները նոր հնարք են գտել ,որպեսզի օրինական ճանապարհով ռոհինգյա մուսուլմաններին դուրս քշեն իրենց տներից:

 

Մյանմայի Ռախին նահանգի Մանգդո քաղաքի հյուսիսային Սամոնա ավանի բուդիստ քաղաքապետը ռոհինգյա մուսուլմաններին սպառնացել է,որ այդ ավանում բնակվելու համար պետք է պարտադիր հարկ վճարեն:

Նա նաև հայտարարել է,որ եթե հրաժարվեն հարկ վճարել , ապա բանակին և անվտանգության ուժերին կոչ է անելու նրանց նկատմամբ բռնություն կիրառել:

Ծայրահեղական բուդիստները 2012 թվականից ի վեր վառված հողերի քաղաքականություն են վարում Ռախին նահանգի,մասնավորապես Մանգդո քաղաքի մուսուլմանների նկատմամբ ու փորձում են ամեն ինչ անել ռոհինգյա մուսուլմաններին դուրս քշել իրենց տներից և տիրանալ նրանց հողերին ու ողջ ունեցվածքին:  

Հաշվի առնելով ,որ տարածաշրջանի երկրները և միազգային հանրությունը հակազդել են ռոհինգյա մուսուլմանների դեմ գործադրվող ծայրահեղական բուդիստների բռնություններին և պահանջել են վերջ դնել նրանց սպանությանը, բայց Մյանմայի կառավարությունը և տեղական պաշտոնյաները նոր հնարքների են դիմել ու նրանց պարտադրել են հարկ վճարել,ինչը ցույց է տալիս ,որ ճնշումները շարունակվելու են ռոհինգյա մուսուլմանների դեմ:

Նկատի առնելով ,որ ռոհինգյա մուսուլմանների մեծ մասն աղքատ են և հողագործությամբ են հայթայթում իրենց ապրուստը , չի բացառվում ,որ նրանք չկարողանան Սամոնա ավանում ապրելու դիմաց հարկ վճարել ,այդ դեպքում ծայրահեղական բուդիստները հաշավարկված քայլով կփորձեն իրագործել  ռոհինգյա մուսուլմաններին երկրից արտաքսելու իրենց մշակած ծրագիրը:  

Ծայրահեղական բուդիստաների ու ազգայնամոլների նպատակն է փոխել Ռախին նահանգի մուսուլման բնակչության դեմոգրաֆիան: Նրանք իրենց չար նպատակներն իրագործելու համար սկսել են Մանգդո քաղաքից: Ռախին նահանգի բնակչության մեծ մասը ռոհինգյա մուսուլմաններն են կազմում: Նրանք միշտ բուդիստների կողքին ապրել են խաղաղ: Երկու կողմերը միշտ հարգել են միմյանց ծեսերն ու ավանդույթները: Բայց վերջին տարիներին ծայրահեղական բուդիստները ,այդ թվում Աշինգ Վիրատոն քարոզչություն  է ծավալել ռոհինգյա մուսուլմանների դեմ ,որպեսզի ռոհինգյա մուսուլմաններին անհանգստացնելով ու բռնություն կիրառելով նրանց դեմ , Մյանմայից արտաքսեն:

 

 

Պիտակ