Անվտանգությունն ու կայունությունը համարվում են Իրանի տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության առանցքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i49387-Անվտանգությունն_ու_կայունությունը_համարվում_են_Իրանի_տարածաշրջանային_ու_միջազգային_քաղաքականության_առանցքը
Եթե տարածաշրջանի երկրները զարգացմանն են ձգտում, ապա կայունության ու անվտանգության ամրապնդումից բացի այլ ելք չունեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 02, 2017 14:52 Asia/Tehran
  • Անվտանգությունն ու կայունությունը համարվում են Իրանի տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության առանցքը

Եթե տարածաշրջանի երկրները զարգացմանն են ձգտում, ապա կայունության ու անվտանգության ամրապնդումից բացի այլ ելք չունեն:

Կիրակի հունվարի մեկի երեկոյան հեռուստատեսությամբ ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանին անդրադարձել է կայունության ու հավաքական անվտանգության պահպանմանն ուղղված արտաքին քաղաքականության գերակայություններին, ասելով.-«Ներքին պատերազմները կարող են չափազանց վտանգավոր լինել , սակայն տարածաշրջանն անապահովության մատնող գլխավոր գործոնն է ոտնձգությունը, ինչպես որ ահաբեկչությունն է տարածաշրջաննո ւ աշխարհը մատնել սպառնալիքի»:

Կարևորելով այդ ցուցիչները , նախագահ Ռոհանին տարածաշրջանում Իրանի ռազմավարության գլխավոր նատակներից մեկը համարել է ահաբեկչության դեմ պայքարը, հավաստելով.-«ԻԻՀ-ը հակաահաբեկչական պայքարի ուղղությամբ օգնելու է Իրաքի, Սիրիային և ցանկացած այլ երկրի, որն օգնության կարիք կունենա»: ԻԻՀ նախագահը նշել է , որ ԻԻՀ-ի նպատակներից մեկն է տարածաշրջանում աշխարհագրական սահմանների չփոխվելը: Իրանի նախագահի ասածով, ոմանք ցանկանում էին  մասնատել Սիրիան, Իրաքը և Եմենը, սակայն Իրանը սկզբունքորեն դեմ է աշխարհագրական սահմանների փոխվելուն և խնդիրների կարգավորման համար կարևորում է տոկունությունը, դիմադրություննու դիվանագիտությունը:

Սիրիայի ճգնաժամին օգնելու կապակցությամբ Իրանի ակտիվ դիվանագիտությունը ևս համարվում է Իրանի արտաքին քաղաքականության պարզ ու խոսուն օրինակը: Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի եռակողմ գործակցությունը վկայում է այն մասին, որ իրանը կարող է չնայած որոշ հարցերում տարբեր տեսակետների առկայությանը , լավագույնս օգտվել տարածաշրջանային հնարավորություններից: Տարածաշրջանի ներկա իրավիճակը վկայում է այն իրողության մասին, որ եթե չլինեն ինտեգրումն ու համագործակցությունը և տարածաշրջանն ապակայունացնող սպառնալիքները ճիշտ չընկալելու դեպքում, այդ սպառնալիքներն ավելի լուրջ վտանգներ կարող են ունենալ: Նման պայմաններում, առաջնահերթն անվտանգության պահպանումն է: Անվտանգության հաստատումը սակայն ունի նախադրյալներ, որոնցից են անվտանգության պահպանման ուղղությամբ կարողությունների զարգացումը և սպառնալիքների մասին ճշտ պատկերացում կազմելը: Տարածաշրջանի խոշոր հարցերի մասին համընդհանուր ընկալումը կարող է նպաստել ընդհանուր սպառնալիքների, այդ թվում ահաբեկչության նման հարցերի համար լուծում գտնելու ուղղությամբ կառուցողական երկխոսության ձևավորմանը: Ցավոք որոշ երկրներ ահաբեկչության դեմ պայքարի անվան ներքո, ահաբեկիչների դեմ իրական պայքարի փոխարեն, աջակցել են նրանց: Պարզ է , որ այդ երկակի դիրքորոշումը հնարավոր չէ թաքցնել միջազգային հանրության աչքերից:

Ահաբեկչությունը և պատերազմները, որոնք այսօր տարածաշրջների ազգերի համար բազում խնդիրներ են հարուցել, բարդացել են շատ երկրների, նաև ԱՄՆ-ի ուսերին: Ընտրապայքարի ժամանակ, ԱՄՆ նախագահության զույգ թեկնածուներից յուրաքանչյուրը փորձում էին մյուսին մեղավոր ներկայացնել: Ընդհանուր առմամբ, տրածաշրջանի խնդիրների համար համաշխարհային գերտերությունները և ԱՄՆ-ն են մեղավոր : Կասկածից վեր է , որ քանի դեռ շարունակվում են ԱՄՆ-ի և միջամտող ուժերի ընչաքաղցությունները, դրա դեմ պայքարի միակ ճանապարհը շարունակելու է մնալ տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդումը , նաև ցանկացած հավանական իրադարձություն դիմագրավելու պատրաստվածությունը: