Հունվար 14, 2017 11:59 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Եվրոպայում ցրտի հետևանքով փախստականների մահվան կապակցությամբ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարիայի խոսնակ Սիսիլ Փոիլին ուրբաթ օրը եվրոպական երկրներին կոչ է արել կրկնապատկել իրենց ջանքերը` ցրտի հետևանքով փախստականների մահը կանխելու համար :

Եվրոպայում կլիմայական աննախադեպ փոփոխությունների և ցրտի ու սառնամանիքի հետ կապված ՄԱԿ-ի սաստիկ մտահոգությունը վերաբերում է այդ մայրցամաքի շատ երկրներին: Սերբիայում ջերմաստիճանը իջել է մինուս 20-ից 30 աստիճանի և սառցակալել են մեծ գետերն, այդ թվում Դանուբը: Բնականաբար նման ծանր պայմաններում այդ երկրներում բնակվող փախստականները պարտավոր են ապրել ջեռուցման միջոցներից զուրկ վրաններում կամ ամայի վայրերում: Փախստականներից որոշները բողոքում են, որ օրվա ընթացքում միայն մեկ անգամ են սնունդ ստանում: Փոիլին հայտարարել է, որ Բալկանյան տարածաշրջանի արևմտյան բաժնի բոլոր երկրները փախստականներին այլ երկրներ են ուղարկում:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարիայի խոսնակի ընդգծմամբ, շուրջ հազար փախստականներ, այդ թվում` մեծ թվով կանայք ու երեխաներ, Հունաստանի Սամոս կղզում բնակվում են ջեռուցման միջոցներից զուրկ ժամանակավոր կացարաններում և մինչ այժմ նրանցից առնվազն հինգը ցրտի հետևանքով մահացել է:

Թեև ՄԱԿ-ը քննադատել է փախստականների հանդեպ եվրոպական շատ երկրների անմարդկային վերաբերմունքը, այդուհանդերձ նկատի առնելով Եվրոպայում կլիմայական աննախադեպ պայմաններն ու սարսափելի ցուրտը, այսօր հարցը միայն  փախստականների հանդեպ վատ վերաբերմունքով չի սահմանափակվում, այլ դրված է նրանց կենաց ու մահու հարցը: Դա ի տես այն բանի, որ մինչ այսօր փախստականների պաշտպանության համար որևէ ազդեցիկ քայլ չի վերցվել եվրոպական այն երկրների կողմից, որտեղ են առավելապես կուտակված փախստականները: Եվրոպացիների այդ վերաբերմունքը կարելի է փախստականների նկատմամբ գործադրվող մի տեսակ հավաքական խոշտանգում համարել, որի նպատակն է հիասթափեցնել այն անձանց, ովքեր ցանկանում են փախստականի կարգավիճակով Եվրոպա մուտք գործել: Կապի դարաշրջանում ամենաչնչին իրադարձություններն անգամ թաքուն չեն մնում ԶԼՄ-ներից: Եվրոպական պետությունների դիտանկյունից փախստականների ծանր պայմանների մասին ընդարձակ հաղորդումների ու լուրերի հրապարակումը կարող է հրաժարեցնել նրանց, ովքեր մտադիր են Թուրքիայի և կամ Միջերկրականի ճանապարհով Եվրոպա ուղևորվել: Իրականության մեջ փախստականների հանդեպ եվրոպական պետությունների վարած ներկա քաղաքականությունը մտածված ու հաշվարկված է: Այժմ հարց է ծագում, թե ինչո՞ւ շարունակ մարդու իրավունքների պաշտպանության հավակնություն ունեցող արևմուտքն ու հատկապես եվրոպացիները ամենայն սառնասրտությամբ փախստականների անվերջանալի ցավերի ու տառապանքների ականատեսն են լինում ու իրավիճակի բարելավման համար որևէ քայլ չեն ձեռնարկում: Իրականում հենց այս հարցն է պատճառ դարձել, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարիան իր խիստ բողոքն արտահայտի այդ կապակցությամբ:

Պիտակ