Օգոստոս 08, 2017 13:37 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի դերը աշխարհում լարվածություն տարածելու հարցում

Շվեդիայի Պաշտպանության նախարարն ասել է.«Պետությունների անդամակցությունը ՆԱՏՕ-ին լարվածություն է հրահրում աշխարհում»:

Շվեդիայի պաշտպանության նախարարը ողջունել է առանց ՆԱՏՕ-ին անդամակցության երկրների ռազմական կարողությունների ընդլայնումը, նշելով, որ դաշինքին անդամակցելը մեծացնում է տարածաշրջանային լարվածությունները:

Շվեդիայի պաշտպանության գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան քննադատել է ՆԱՏՕ-ին, նկատի առնելով Արևմտյան ռազմական դաշինքի գործելակերպը: Այդ շրջանակում կարելի է անդրադառնալ վերջին երկու տասնամյակներում դեպի արևելք ընդարձակման ՆԱՏՕ-ի քաղաքականությանը, որի հիմամբ դաշինքը  փորձել է կազմակերպությանն անդամակցության համար ներգրավել արևելյան ու կենտրոնական Եվրոպայի, Բալկանյան ավազանի և ի վերջո ԱՊՀ երկրներին:

Սակայն Ռուսաստանը խսիտ հակադարձել է դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընադարձակման քաղաքականությանը: Մոսկվան ՆԱՏՕ-ի այդ մոտեցումն իր ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիք է բնութագրել և բազմիցս զգուշացրել է իր սահմանների մոտակայքում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման կապակցությամբ և հայտարարել է, որ հակադարձելու է այդ քայլերին: Վերջին տարիներին ՆԱՏՕ-ն նաև դեպի հյուսիս է ընդարձակվում և ձգտում է դաշինքին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը: Այդպիսով բնականաբար մեծանալու է ՆԱՏՕ-ի գործունեության տարածքը և այն կարողանալու է ընդգրկել Ռուսաստանի մեծ մասը: ՆԱՏՕ-ի այդ քաղաքականությունը զայրացրել է Մոսկվային և Ռուսաստանը Շվեդիային ու Ֆինլանդիայի զգուշացրել է այդ կապակցությամբ: Այս բոլորն այն դեպքում, երբ ներկայումս այդ երկու երկրները սերտ համագործակցություն են ծավալում ՆԱՏՕ-ի հետ և մասնակցում են կազմակերպության զորավարժություններին: Բայց ամեն դեպքում հաշվի առնելով Ռուսաստանի զգայնությունը, շվեդացիները զգուշավոր են մոտենում այդ հարցում:

Շվեդիան հուլիսին մասնակցեց Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, բայց հստակորեն հայտարարեց, որ չի պատրաստվում անդամակցել այդ կազմակերպությանը: 

Աշխարհում լարվածություն առաջացնելու ՆԱՏՕ-ի կեցվածքի մասին Շվեդիայի պաշտպանության նախարարի դիրորոշումը վերաբերում է նաև Աֆղանստանում ու Լիբիայում այդ դաշինքի քաղաքականությանը: Այս  երկրներում ՆԱՏՕ-ի միջամտությունը ոչ միայն չի հանգեցրել կայունության ու անվտանգության հաստատման, այլև այդ երկու երկրներում տիրող իրավճակը վկայում է այն մասին, որ ՆԱՏՕ-ի միջամտությունները միայն անարխիա ու անապահովություն են տարածել և  հանգեցրել Լիբիայի մասնատմանը:

Կարելի է ասել, որ վերջին երեք տասնամյակներում, ՆԱՏՕ-ի քաղաքականությունը եղել է անապահովության տարածումը, որին դաշինքը մինչ օրս հետևում է:  

Պիտակ